00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երանի Սուրոյին․․․տունուտեղը կորցրած ընտանիքը սկսեց զրոյից` «Տողս պիտի ապրի» կարգախոսով

© Sputnik / Asatur YesayantsՄարգարիտա Գրիգորյանը
Մարգարիտա Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Բաժանորդագրվել
«Տողս պիտի ապրի»․ այս կարգախոսով արցախցի ուսուցչուհի Մարգարիտան շարունակում է հայրենի գյուղում՝ Տողում սկսած գործն ու թեյերի հետ մի բուռ կարոտ փնջում, տարածում Հայաստանում և արտերկրում։
Թեյի այս պատմությունը սկսվեց մոտ 2 տարի առաջ։ Երբ կորոնավիրուսի համավարակը Հայաստան ու Արցախ հասավ և դպրոցները հեռավար ուսուցման անցան, անգլերենի ուսուցչուհի Մարգարիտա Գրիգորյանը որոշեց մի նոր զբաղմունք գտնել իր համար։ Մտքով թեյն անցավ։ Սկսեց ուսումնասիրել շուկան ու հասկացավ, որ Դիզակի բնաշխարհը հնարավորություն է տալիս յուրահատուկ համի և բույրի փունջ ստանալ։ Խոստովանում է՝ ոչ ոք չէր հավատում, որ գաղափարը հաջողություն կունենա։ Ազատ օրերին ընտանիքի հետ գնում էին անտառ՝ իրենց ձեռքով արցախյան խոտաբույսերը հավաքելու, հետո Մարգարիտան տեսակավորում էր, մշակում, չորացնում։ Դպրոցական առօրյայից հետո թեյերը Մարգարիտայի համար ինքնաբացահայտման առիթ դարձան։
© Sputnik / Asatur YesayantsՄարգարիտա Գրիգորյանը փոքրիկ որդու հետ
Основательница малого бизнеса по производству чая Togh tea Маргарита Григорян показывает свою продукцию - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Մարգարիտա Գրիգորյանը փոքրիկ որդու հետ
Նախապատրաստական երկար փուլից հետո մոտ մեկ ամիս էր՝ Tea Togh–ը շուկայում էր, և սկսվեց պատերազմը։

«Ամբողջ հումքն էնտեղ մնաց։ Ոչինչ չվերցրինք, միայն հեռանալիս բակից հավաքեցի ուրցն ու ուրցադաղձը։ Մտածում էի՝ մեկ շաբաթից հետ ենք գնալու, իսկ եթե դրանց հավաքելն ուշացնեի, կփչանային, խոնավությունից կարող էին բորբոսասնկեր առաջանալ։ Ու դա էլ մնաց մեր միակ ունեցածը․․․»։

Մարգարիտան հիշում է չարաբաստիկ առավոտը։ Ասում է՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք անգամ նկուղ չիջան, իսկ այս անգամ արդեն կեսօրից հետո ամուսնուց զանգ ստացավ, որ պատրաստվեն Հայաստան մեկնելու։ Դիրքեր գնալուց առաջ ամուսինը որոշել էր տարհանել կնոջն ու 3 մանկահասակ երեխաներին։
«Չորս ժամ ունեի պատրաստվելու, բայց մի երկու հագուստ եմ միայն վերցրել մի քանի օրվա համար, մեկ էլ փաստաթղթերի թղթապանակը։ Մինչև հիմա երեխաներս ինձ մեղադրում են, որ իրենց խաղալիքները չենք բերել։ Այստեղ աշխարհի խաղալիքներն ունեն, բայց իրենցն են կարոտում»։
Ընտանիքին Հայաստան տեղափոխելուց հետո ամուսինը՝ Բորիսը, միացավ հայրենիքի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 8-ին ծանր վիրավորում ստացավ։ Հադրութի անտառներում կամավորականների խումբը թուրքական էլիտար ստորաբաժանմանը հանդիպեց։ Ամուսնուն ձախ ոտքի բեկորային և պարանոցի հրազենային վիրավորումով տեղափոխեցին Երևան։ Բորիսի մոտ ախտորոշվել էր վերջույթների պարալիզացում։

«Շատ դժվար ժամանակներ էին. սկզբում Հրազդանում էինք վարձով ապրում, հետո Էջմիածնում, հետո տեղափոխվեցինք երևանյան հյուրանոցերից մեկը, հետո՝ հանրակացարան։ Դեռ հյուրանոցում էինք, երբ զինադադարը կնքվեց։ Որքան փորձում էի ամուսնուցս այդ լուրը գաղտնի պահել, իմացավ։ Իմացավ ու միայն մի բան ասաց՝ երանի Սուրոյին․․․ (Բորիսի զոհված ընկերը)»։

Հիմա ընտանիքը հաստատվել է Զովունիում։ Ավագ դուստրը՝ Մանեն, արդեն առաջին դասարանցի է, Մարիամը 4 տարեկան է, բայց մանկապարտեզ չի հաճախում (պետականներում տեղ չկա, մասնավորներն էլ չափազանց թանկ են)։
© Sputnik / Asatur Yesayants4–ամյա Մարիամը
Основательница малого бизнеса по производству чая Togh tea Маргарита Григорян показывает свою продукцию - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
4–ամյա Մարիամը
Ընտանիքի փոքրը՝ 3-ամյա Մարտինը, այստեղ սկսել է քայլել։ Ամուսինը` Բորիսը, վերականգնողական բուժում է ստանում: Դեռ ֆիզիկական աշխատանք կատարել չի կարող, բայց արդեն կարողանում է մեքենա վարել, ուզում է օրվա ընթացքում թեկուզ մի քանի ժամով տաքսի վարել։
Մարգարիտան թեյերի գործն է շարունակում։ Հիմա թեյը ոչ միայն ընտանիքի միակ եկամտի աղբյուրն է, այլև ամեն ինչ՝ հարազատ գյուղի կարոտը, սերը, սփոփանքը, տուն վերադառնալու հույսը։
© Sputnik / Asatur YesayantsՄարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն
Основательница малого бизнеса по производству чая Togh tea Маргарита Григорян показывает свою продукцию - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն
«Երբ ասացին, որ թուրքերը մտել են Հադրութ, չհավատացի, որովհետև 88-ի շարժումը Տողից է սկսել, իրենք ատամ ունեին Տողի վրա։ Հետո սկսեցին վիդեոներ հրապարակել։ Երբ տեսա Ալիևին Սուրբ Հովհաննես եկեղեցում․․․ Բայց ես հիմա էլ չեմ պատկերացնում, որ Տողում թուրքն է։ Երեխեքը մեկ-մեկ հարցնում են՝ բա հիմա ով է մեր տանն ապրում, ասում եմ՝ երևի ոչ մեկը չի ապրում, որովհետև ես չեմ կարող պատկերացնել, որ մեր տանը թուրքն է ապրում»։
Մարգարիտան հիմա թեյերի բաղադրիչների մի մասը Վայոց Ձորից է ստանում, իսկ ուրցը շարունակում են Արցախից ուղարկել։ Արցախից թեյի բաղադրիչ խոտաբույսերը բերել ու այստեղ՝ Հայաստանում աճեցնել չի ցանկանում, ասում է՝ դա կնշանակի սպանել մի օր Արցախ վերադառնալու հույսը։
© Sputnik / Asatur YesayantsՄարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն
Основательница малого бизнеса по производству чая Togh tea Маргарита Григорян показывает свою продукцию - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն
«Թեյերի պարկիկների վրա մենք գրում ենք՝ Տողս պիտի ապրի, բալիկներս իրենց թաթիկներով նկարում են, ջերմացնում թեյը։ Պիտակի վրա էլ գրում ենք՝ «Մի բուռ կարոտ քո բաժակում», որովհետև ամեն խառնուրդի հետ ես Տողի կարոտն եմ փնջում։ Ես հավատում եմ, որ մի օր գնալու եմ ու իմ ձեռքերով էլի հավաքեմ այս բույսերը։ Նախկինում մտածում էի, որ դա առաջիկա մի քանի տարիների ընթացքում կլինի, հիմա գիտեմ, որ դրա համար տասնամյակներ են պետք, բայց ոչինչ, ես կսպասեմ։ Մի բան, որ քոնը չէ, երկար չես կարող քեզ մոտ պահել։ Միայն թե մտածում եմ՝ էդ ժամանակ թոշակի անցած չլինեմ, որ էլի Տողի դպրոցում դասավանդեմ»,- ժպտում է Մարգարիտան։
Պատերազմից հետո Արցախ վերադառնալ փորձել են, սկզբում ամուսնու վերականգնողական բուժման համար էին Հայաստանում մնում, հետո էլ փորձեցին վարձակալության համար տուն գտնել, չհաջողվեց։ Արցախում սարսափելի գնաճ է, Մարգարիտան ասում է՝ հիմա ոչ միայն ազատ տուն, այլև անգամ գոմ ու ավտոտնակ չես գտնի։ Տանտերերը ձևափոխել, վերանորոգել ու վարձակալության են հանձնել բավականին բարձր արժեքով։ Գնաճը ոչ միայն տներին է վերաբերում, այլև սննդամթերքին, հագուստին։ Արհեստական գնաճի կողքին նաև մեկ ուրիշ մեծ խնդիր կա, որը չի թողնում ընտանիքին Արցախ տեղափոխվել։

«Այստեղից Հադրութ համարյա 400 կմ է, բայց երբ գնում ես Ստեփանաակերտ ու էնտեղից մոտ 60 կմ է բաժանում քեզ քո տնից, դա աննկարագրելի ցավ է, բառերով փոխանցվող չէ։ Հիմա ես իմ Հադրութից հեռու եմ ու ինչ-որ կերպ կարոտն ավելի տանելի է, բայց լինել այդքան մոտ ու չկարողանալ գնալ, դա արդեն անտանելի է»։

Պետությունից ստացվող օժանդակության վրա հույս չի դնում, ասում է՝ պետությունը պարտավոր չէ (թեպետ ինչ-որ առումով մեղավոր է), որ իրենք այս իրավիճակում են հայտնվել։ Պետությունը շատ հոգսեր ունի։ Այնպես որ, հույսն իր վրա է դնում։ Հիմա ընտանիքը փորձում է հարմարավետություն ստեղծել նոր բնակավայրում։ Նշում են՝ ժամանակավոր, որովհետև իրենց տունն այնտեղ՝ Տողում է։
© Sputnik / Asatur YesayantsՄարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուի գրությունը
Основательница малого бизнеса по производству чая Togh tea Маргарита Григорян показывает свою продукцию - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուի գրությունը
Գիտակցում է՝ այն, ինչ այդպես իրենցից խլվեց, սկուտեղի վրա չի վերադարձվելու։ Պետք է, որ այս գիտակցությամբ սերունդ մեծանա։ Մարգարիտան նշում է՝ իր բալիկներն, օրինակ, որտեղ էլ լինեն, պետք է լավ սովորեն ու սովորեն որպես Տողի սան։
Ինքն իր բաժին պայքարն է մղում՝ «Տողս պիտի ապրի» գրությամբ թեյերը տարածելով, հայրենիքում և դրա սահմաններից դուրս հիշեցնելով Տողի մասին։ Հավատում է՝ մի օր Անուշը, Սիրունն ու Հրաշքը (թեյերի տեսակները) էլի Տողի իրենց տանն է փնջելու․․․
© Sputnik / Asatur Yesayants

Մարգարիտա Գրիգորյանը

Մարգարիտա Գրիգորյանը - Sputnik Արմենիա
1/5

Մարգարիտա Գրիգորյանը

© Sputnik / Asatur Yesayants

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն - Sputnik Արմենիա
2/5

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն

© Sputnik / Asatur Yesayants

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն - Sputnik Արմենիա
3/5

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն

© Sputnik / Asatur Yesayants

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն - Sputnik Արմենիա
4/5

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն

© Sputnik / Asatur Yesayants

Մարգարիտա Գրիգորյանը դստեր` Մանեի հետ

Մարգարիտա Գրիգորյանը դստեր` Մանեի հետ - Sputnik Արմենիա
5/5

Մարգարիտա Գրիգորյանը դստեր` Մանեի հետ

1/5

Մարգարիտա Գրիգորյանը

2/5

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն

3/5

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն

4/5

Մարգարիտա Գրիգորյանի թեյերի հավաքածուն

5/5

Մարգարիտա Գրիգորյանը դստեր` Մանեի հետ

Լրահոս
0