https://arm.sputniknews.ru/20211014/voch-te-jard-ajl-kadrajin-qaghaqakanutjun-pek-nakhagahy-khvosec-azatumneri-masin-34277911.html
Ոչ թե ջարդ, այլ կադրային քաղաքականություն. ՊԵԿ նախագահը խոսեց ազատումների մասին
Ոչ թե ջարդ, այլ կադրային քաղաքականություն. ՊԵԿ նախագահը խոսեց ազատումների մասին
Sputnik Արմենիա
Ռաֆիկ Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու որոշմանը Ռուստամ Բադասյանը չցանկացավ անդրադառնալ` նշելով, որ ամեն ինչ արդեն ասված է։ 14.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-14T13:39+0400
2021-10-14T13:39+0400
2021-10-14T13:43+0400
քաղաքականություն
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ռուստամ բադասյան
խաղատուն
սոչի
ռաֆիկ մաշադյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/10/27198935_0:0:1600:901_1920x0_80_0_0_977670a9e059bac73ea4bd039c7954e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՊեԿ–ում կադրային ջարդ չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն։ Այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունները, այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։Ինչ վերաբերում է Ռաֆիկ Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու որոշմանը, Ռուստամ Բադասյանը չցանկացավ մեկնաբանել այն` ասելով. «Պարզաբանվել է, համապատասխան հայտարարություն տարածվել է, շնորհակալություն ենք հայտնել պարոն Մաշադյանին` իր կատարած աշխատանքի համար։ Հավելելու որևէ բան չունեմ»։Հիշեցնենք` 2020թ–ի ամռանը մամուլում լուսանկար հրապարակվեց, որտեղ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն ու նրա երկու ծառայակիցները խաղատանն էին, որը, ըստ մեկնաբանության, գտնվում է Հայաստանից դուրս։Դա արտառոց էր այնքանով, որ Հայաստանում համավարակի պատճառով կարանտին էր գործում, և խաղատներն ու սահմանները փակ էին։Ավելի ուշ պարզվեց, որ լուսանկարում պատկերված է Սոչիի «Կռասնայա պոլյանա» թաղամասում գործող «Սոչի» խաղատունը։Մաշադյանը ՊԵԿ–ում բարձր պաշտոններ է զբաղեցրել 2008թ–ից ի վեր, իսկ ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել 2018թ.–ին` իշխանափոխությունից հետո։Ըստ մամուլի` նա վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է։Ռաֆիկ Մաշադյանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է օգոստոսի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
https://arm.sputniknews.ru/20191016/Menq-aydpisi-andzi-het-chanapar-chunenq-gnalu-Ananyany-vstah-e-Mashadyany-xaxamol-che-20779968.html
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/10/27198935_176:0:1600:1068_1920x0_80_0_0_834585f7d7b2d80f3722b3e7117f1dd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուստամ բադասյան, խաղատուն, սոչի, ռաֆիկ մաշադյան
քաղաքականություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուստամ բադասյան, խաղատուն, սոչի, ռաֆիկ մաշադյան
Ոչ թե ջարդ, այլ կադրային քաղաքականություն. ՊԵԿ նախագահը խոսեց ազատումների մասին
13:39 14.10.2021 (Թարմացված է: 13:43 14.10.2021) Ռաֆիկ Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու որոշմանը Ռուստամ Բադասյանը չցանկացավ անդրադառնալ` նշելով, որ ամեն ինչ արդեն ասված է։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՊեԿ–ում կադրային ջարդ չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն։ Այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունները, այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Նախապատվությունն առաջխաղացման համար տալիս ենք այնպիսի աշխատակիցների, որոնք ունեն համապատասխան պոտենցիալ և հարկային, մաքսային համակարգերում արդեն ցուցադրել են իրենց որպես պրոֆեսիոնալ կադրեր։ Մնացած բոլոր փոփոխությունները բնական երևույթ են։ Վարչության պետերի փոխատեղումներ կան, նոր նշանակումներ կան, հիմնական հատվածը` համակարգի ներսից»:
Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահ
Ինչ վերաբերում է Ռաֆիկ Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու որոշմանը, Ռուստամ Բադասյանը չցանկացավ մեկնաբանել այն` ասելով. «Պարզաբանվել է, համապատասխան հայտարարություն տարածվել է, շնորհակալություն ենք հայտնել պարոն Մաշադյանին` իր կատարած աշխատանքի համար։ Հավելելու որևէ բան չունեմ»։
Հիշեցնենք` 2020թ–ի ամռանը մամուլում լուսանկար հրապարակվեց, որտեղ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն ու նրա երկու ծառայակիցները խաղատանն էին, որը, ըստ մեկնաբանության, գտնվում է Հայաստանից դուրս։
16 հոկտեմբերի 2019, 14:28
Դա արտառոց էր այնքանով, որ
Հայաստանում համավարակի պատճառով կարանտին էր գործում, և խաղատներն ու սահմանները փակ էին։
Ավելի ուշ պարզվեց, որ լուսանկարում պատկերված է Սոչիի «Կռասնայա պոլյանա» թաղամասում գործող «Սոչի» խաղատունը։
Մաշադյանը ՊԵԿ–ում բարձր պաշտոններ է զբաղեցրել 2008թ–ից ի վեր, իսկ ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել 2018թ.–ին` իշխանափոխությունից հետո։
Ըստ մամուլի` նա վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է։
Ռաֆիկ Մաշադյանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է օգոստոսի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: