https://arm.sputniknews.ru/20211011/irany-krkin-zvoravarzhutjunner-e-sksum-34188325.html
Իրանը կրկին զորավարժություններ է սկսում
Իրանը կրկին զորավարժություններ է սկսում
Sputnik Արմենիա
Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մարտավարություն կմշակեն, թե ինչպես պաշտպանվել խելացի զինամթերքից, անտեսանելի ինքնաթիռներից։ 11.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-11T22:02+0400
2021-10-11T22:02+0400
2021-10-11T22:12+0400
զորավարժություններ
հայաստան–իրան գործակցություն
թուրքիա
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/03/33895205_0:66:1600:966_1920x0_80_0_0_721614e1b3bc689b2fde19d454459c5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները զորավարժություններ կսկսեն երկրի կենտրոնական անապատային շրջաններում: Tansim գործակալության հաղոդմամբ՝ տեղեկությունը հայտնել է բանակի հրամանատարներից մեկը։Զորավարժությունները կմեկնարկեն վաղը՝ հոկտեմբերի 12-ին։Հրամանատարն ասել է, որ առաջիկա զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստականության բարձրացմանը, զսպող ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին հակազդելու գործում ՀՕՊ-ի հայրենական համակարգերի գնահատմանը։ Այս զորավարժությունների նպատակն է նաև էլեկտրոնային պատերազմի և կիբեռհարձակումների դեմ համապատասխան գործողությունների մշակումը, ինչպես նաև բանակի և ԻՀՊԿ կառավարման և վերահսկողության կենտրոնի միջև համակարգման բարձրացմանը։Զորավարժությունների մասնակիցները կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այս ընթացքում կմշակեն զգայուն կենտրոնների պաշտպանության մարտավարություն, պաշտպանություն կիրականացնեն օդային սպառնալիքներից, խելացի զինամթերքից, թևավոր հրթիռներից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից ու անտեսանելի ինքնաթիռներից։Իրանի ու Ռուսաստանի ՌԾՈւ համատեղ զորավարժությունները Հնդկական օվկիանոսում
https://arm.sputniknews.ru/20211001/adrbejani-het-sahmanin-anckacvvogh-iranakan-zvoravarzhutjunnery-meknarkel-en-33833986.html
https://arm.sputniknews.ru/20210930/irani-zvoravarzhutjunnery-knpasten-vor-taratsashrjanum-hargen-erkrneri-sahmannerydespan-33811871.html
թուրքիա
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/03/33895205_179:0:1600:1066_1920x0_80_0_0_d0d7e0e376f022956e208fa54cef1e3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորավարժություններ, հայաստան–իրան գործակցություն, թուրքիա, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, սահման
զորավարժություններ, հայաստան–իրան գործակցություն, թուրքիա, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, սահման
Իրանը կրկին զորավարժություններ է սկսում
22:02 11.10.2021 (Թարմացված է: 22:12 11.10.2021) Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մարտավարություն կմշակեն, թե ինչպես պաշտպանվել խելացի զինամթերքից, անտեսանելի ինքնաթիռներից։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները զորավարժություններ կսկսեն երկրի կենտրոնական անապատային շրջաններում:
Tansim գործակալության հաղոդմամբ՝ տեղեկությունը հայտնել է բանակի հրամանատարներից մեկը։
Զորավարժությունները կմեկնարկեն վաղը՝ հոկտեմբերի 12-ին։
Հրամանատարն ասել է, որ առաջիկա զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստականության բարձրացմանը, զսպող ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին հակազդելու գործում ՀՕՊ-ի հայրենական համակարգերի գնահատմանը։ Այս զորավարժությունների նպատակն է նաև էլեկտրոնային պատերազմի և կիբեռհարձակումների դեմ համապատասխան գործողությունների մշակումը, ինչպես նաև բանակի և ԻՀՊԿ կառավարման և վերահսկողության կենտրոնի միջև համակարգման բարձրացմանը։
30 սեպտեմբերի 2021, 21:17
Զորավարժությունների մասնակիցները կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այս ընթացքում կմշակեն զգայուն կենտրոնների պաշտպանության մարտավարություն, պաշտպանություն կիրականացնեն օդային սպառնալիքներից, խելացի զինամթերքից, թևավոր հրթիռներից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից ու անտեսանելի ինքնաթիռներից։