https://arm.sputniknews.ru/20211001/adrbejani-het-sahmanin-anckacvvogh-iranakan-zvoravarzhutjunnery-meknarkel-en-33833986.html
Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող իրանական զորավարժությունները մեկնարկել են
Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող իրանական զորավարժությունները մեկնարկել են
Sputnik Արմենիա
Զորավարժություններն անցկացվում են զենքերի, ռազմական տեխնիկայի փորձարկման և զինված ուժերի մարտական պատրաստության գնահատման ծրագրի շրջանակներում: 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T16:17+0400
2021-10-01T16:17+0400
2021-10-01T16:20+0400
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
զորավարժություններ
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33832371_0:124:1403:913_1920x0_80_0_0_1878e2f419023e4ba2067c5fafebd79b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Իրանի իշխանություններն այսօր սկսել են զորավարժությունները երկրի հյուսիսային սահմանին, հայտնում է IRNA-ն։Վարժանքները մեկնարկել են երկրի հյուսիս-արևմուտքում, կիրառվում ենզրահատանկային զորամասեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ցամաքային զորքերի ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ:«Այդ վարժանքներն անցկացվում են երկրի սահմանամերձ շրջաններում զինված ուժերի զենքի, ռազմական տեխնիկայի փորձարկման և մարտական պատրաստության գնահատման ծրագրի շրջանակներում», - ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիոմարս Հեյդարին:Զորավարժությունների ընթացքում Իրանի ցամաքային զորքերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը հավաքել և տեղեկատվություն է ուղարկել հրամանատարական կետ, իսկ արագ արձագանքման 25-րդ բրիգադն անցկացրել է զորավարժություններ:Ավելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել էր, որ ցամաքային զորքերը Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ կանցկացնեն «Հեյբարի նվաճողները» անվանումով:Իրանի զորավարժությունները կնպաստեն, որ տարածաշրջանում հարգեն երկրների սահմանները․ դեսպանՀիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելը երկրի ինքնիշխան իրավունքն է: Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատել է երեխայի պահվածքի հետ:
https://arm.sputniknews.ru/20210930/irani-sahmanic-mek-arki-heravvorutjamb-baqun-kam-irani-ev-adrbejani-larvatsutjuny-ksrvi-33803356.html
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33832371_72:0:1319:935_1920x0_80_0_0_3fdac60844118093ffc96810514bbd35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, զորավարժություններ, սահման
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, զորավարժություններ, սահման
Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող իրանական զորավարժությունները մեկնարկել են
16:17 01.10.2021 (Թարմացված է: 16:20 01.10.2021) Զորավարժություններն անցկացվում են զենքերի, ռազմական տեխնիկայի փորձարկման և զինված ուժերի մարտական պատրաստության գնահատման ծրագրի շրջանակներում:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Իրանի իշխանություններն այսօր սկսել են զորավարժությունները երկրի հյուսիսային սահմանին, հայտնում է
IRNA-ն։
Վարժանքները մեկնարկել են երկրի հյուսիս-արևմուտքում, կիրառվում ենզրահատանկային զորամասեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ցամաքային զորքերի ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ:
30 սեպտեմբերի 2021, 23:45
«Այդ վարժանքներն անցկացվում են երկրի սահմանամերձ շրջաններում զինված ուժերի զենքի, ռազմական տեխնիկայի փորձարկման և մարտական պատրաստության գնահատման ծրագրի շրջանակներում», - ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիոմարս Հեյդարին:
Զորավարժությունների ընթացքում Իրանի ցամաքային զորքերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը հավաքել և տեղեկատվություն է ուղարկել հրամանատարական կետ, իսկ արագ արձագանքման 25-րդ բրիգադն անցկացրել է զորավարժություններ:
Ավելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել էր, որ ցամաքային զորքերը Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ կանցկացնեն «Հեյբարի նվաճողները» անվանումով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելը երկրի ինքնիշխան իրավունքն է:
Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատել է երեխայի պահվածքի հետ: