https://arm.sputniknews.ru/20211011/hajastanum-51-4241-mard-arden-patvastvel-e-kvorvonavirusi-dem-34152951.html
Հայաստանում 514 241 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Հայաստանում 514 241 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում 514 241 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և... 11.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-11T10:31+0400
2021-10-11T10:31+0400
2021-10-11T10:44+0400
պատվաստում
կորոնավիրուս
հայաստան
պատվաստանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1b/33683170_0:137:3157:1912_1920x0_80_0_0_0da36573879bd8dc7c9d08ade29b86c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում 514 241 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և հավելում, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է։«COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 10-ի դրությամբ, կատարվել է 514241 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 344029, երկրորդ դեղաչափ` 170212»,–ասված է հաղորդագրության մեջ։Նշենք, որ հոկտեմբերի 4–ի տվյալներով` Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստվել էր 514047 մարդ, ընդ որում` պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 352600 մարդ, երկրորդ դեղաչափը` 164447։Հիշեցնենք՝ կառավարության հոկտեմբերի 7–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին հրահանգել էր շատ խիստ միջոցներով պայքարել Հայաստանում առկա կեղծ պատվաստումների դեմ:Նա նաև հայտարարել էր, որ կառավարության անդամները պարբերաբար դիմում են իրեն այն հարցով, որ իրենց աշխատակիցները վախենում են պատվաստվել: Վարչապետը պահանջել էր այդ հարցերով այլևս իրեն չդիմել, հարցերը լուծել տեղում:
https://arm.sputniknews.ru/20211007/hghinerin-kareli-e-patvastvel-pataskhanum-e-hh-arvoghjapahutjan-pvokhnakharary-34001137.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1b/33683170_212:0:2943:2048_1920x0_80_0_0_4a3492fea2c6daf82f4dc3e505364f2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատվաստում, կորոնավիրուս, հայաստան, պատվաստանյութ
պատվաստում, կորոնավիրուս, հայաստան, պատվաստանյութ
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում 514 241 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Տեղեկությունը
հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և հավելում, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է։
«COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 10-ի դրությամբ, կատարվել է 514241 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 344029, երկրորդ դեղաչափ` 170212»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հոկտեմբերի 4–ի տվյալներով` Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստվել էր 514047 մարդ, ընդ որում` պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 352600 մարդ, երկրորդ դեղաչափը` 164447։
Հիշեցնենք՝ կառավարության հոկտեմբերի 7–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին հրահանգել էր շատ խիստ միջոցներով պայքարել Հայաստանում առկա կեղծ պատվաստումների դեմ:
Նա նաև հայտարարել էր, որ կառավարության անդամները պարբերաբար դիմում են իրեն այն հարցով, որ իրենց աշխատակիցները վախենում են պատվաստվել: Վարչապետը պահանջել էր այդ հարցերով այլևս իրեն չդիմել, հարցերը լուծել տեղում: