00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հղիներին կարելի՞ է պատվաստվել. պատասխանում է ՀՀ առողջապահության փոխնախարարը

© Photo : Unspash / Arteida MjESHTRIՀղի կին
Հղի կին - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Հղի կին
Բաժանորդագրվել
Լենա Նանուշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե կորոնավիրուսի դեմ պատվաստումն ազդում է վերարտադրողական առողջության վրա։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Եթե բժիշկը որոշի, որ հղի կնոջն անհրաժեշտ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ապա նա պետք է պատվաստվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հղիներին կարելի է պատվաստվել։

«Կորոնավիրուսի հետևանքով հղիներ են մահացել ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի։ Պետք է ասեմ, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը որևէ կերպ չեն ազդում վերարտադրողական առողջության վրա։ Ունենք կանայք, որոնք պատվաստվել են և հիմա հղի են, ուստի կոչ եմ անում բոլոր աղջիկներին, որոնք պատրաստվում են մայրանալ, անպայման պատվաստվել»,–ասաց Նանուշյանը։

Նրա խոսքով` համեմատելով պատվաստանյութերի վտանգներն ու օգուտը` բժիշկը կորոշի, թե արդյոք հղի կինը պետք է պատվաստվի, թե ոչ։ Ըստ Նանուշյանի` եթե բժիշկը գտնի, որ հղին ռիսկային խմբում է և պետք է պատվաստվի, որպեսզի հանկարծ վարակվելու ժամանակ խնդիր չունենա, ապա պետք է լսել բժշկին։ Սակայն ամեն դեպքում հղիներն ազատված են 14 օրը մեկ կամ պարտադիր կերպով ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստվելու պահանջից։
Փոխնախարարը վստահեցնում է` կերակրող մայրերը նույնպես կարող են պատվաստվել։
Նանուշյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ պետք է պատվաստվեն այն անձինք, որոնք արդեն իսկ վարակվել են կորոնավիրուսով և հակամարմիններ ունեն։ Ի պատասխան փոխնախարարը նշեց` հիվանդանալուց հետո մարդկանց մոտ հակամարմիններն օրեցօր նվազում են։
Լենա Նանուշյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
«Որևէ մեկի թեստի պատասխանը չի կորչում». Նանուշյանը` արդեն իսկ ՊՇՌ թեստ հանձնածների մասին
«Նրանք, ովքեր հիվանդացել և պատվաստվել են, շատ ավելի պաշտպանված են, քան կորոնավիրուսով վարակված և չպատվաստված անձինք։ Բացի այդ, չունենք այն աստիճան զգայուն թեստեր, որոնք հակամարմինների մասին հստակ ինֆորմացիա կտան։ Ի դեպ, ունենք դեպքեր, երբ բարձր հակամարմիններ ունեցող անձը վարակվել է կորոնավիրուսով և բավականին ծանր է տարել»,–ասաց Նանուշյանը։
Նա հավելեց` ճիշտ է, պատվաստված անձը նույնպես կարող է վարակվել կորոնավիրուսով, սակայն պատվաստանյութը գրեթե 98 տոկոսով պաշտպանում է վարակվելուց։ Ըստ նրա` առանց դիմակի շփումների ժամանակ, մանավանդ ավելի վարակելի համարվող «Դելտա» շտամի պարագայում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը գրեթե 100 տոկոս է։ Վերջին շրջանում օրական 15 000 մարդ է պատվաստվում, սակայն, ըստ Նանուշյանի, հիվանդանոցները բավականին լարված են աշխատում, վերակենդանացման բաժանմունքում տեղերը սահմանափակ են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել։
Լրահոս
0