https://arm.sputniknews.ru/20211011/davit-tvonvojany-pajqarelu-e-ir-bari-hambavy-verakangnelu-hamar-pastabanner-34154301.html
Դավիթ Տոնոյանը պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար. փաստաբանական խումբ
Դավիթ Տոնոյանը պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար. փաստաբանական խումբ
Sputnik Արմենիա
Փաստաբանները վստահեցնում են, որ Դավիթ Տոնոյանին մեղադրում են մի արարքի մեջ, որը նա չի կատարել։ 11.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-11T11:18+0400
2021-10-11T11:18+0400
2021-10-11T11:22+0400
հայաստան
դավիթ տոնոյան
մեղադրանք
զենք
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/55/21855521_0:0:1600:901_1920x0_80_0_0_63416e61ac1c208a268492465145d716.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել` նշելով, որ Տոնոյանն իրենն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունելու, քանի որ նրան մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:Ըստ հայտարարության` Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված ու անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:«Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության բարի համբավի վերականգման համար»,– եզրափակել են փաստաբանները։Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:Սեպտեմբերի 30-ին Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։
https://arm.sputniknews.ru/20211007/davit-tvonvojani-kalanqy-chpvokhelu-vorvoshumy-bvoghvoqarkvel-e-veraqnnich-qreakan-dataranum-34045849.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/55/21855521_176:0:1600:1068_1920x0_80_0_0_e169ef0d8158c7f6273f28126034b950.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դավիթ տոնոյան, մեղադրանք, զենք, փաստաբան
հայաստան, դավիթ տոնոյան, մեղադրանք, զենք, փաստաբան
Դավիթ Տոնոյանը պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար. փաստաբանական խումբ
11:18 11.10.2021 (Թարմացված է: 11:22 11.10.2021) Փաստաբանները վստահեցնում են, որ Դավիթ Տոնոյանին մեղադրում են մի արարքի մեջ, որը նա չի կատարել։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել` նշելով, որ Տոնոյանն իրենն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունելու, քանի որ նրան մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:
«Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր և պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և, տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի, այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»,– նշում են փաստաբանները:
Ըստ հայտարարության` Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված ու անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:
«Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության բարի համբավի վերականգման համար»,– եզրափակել են փաստաբանները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը
ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ
Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ին Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։