00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը

© Photo : Пресс-служба Минобороны РФ«Ցիրկոնի» փորձարկում
«Ցիրկոնի» փորձարկում - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
«Ցիրկոնի» փորձարկում
Բաժանորդագրվել
«Ցիրկոն» գերձայնային հրթիռները Ռուսաստանին օգնում են իրապես ինքնիշխան և անհաղթ մնալ։ Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը գիտատեխնիկական հեղափոխություն է կատարել և աշխարհում նմանը չունեցող մի համալիր ստեղծել, որը տասնամյակներով առաջ է անցնում արևմտյան մշակումներից։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Սևերոդվինսկ» բազմաթիրախային ստորջրյա ատոմային հածանավը հոկտեմբերի 4-ին օրվա մեջ երկրորդ անգամ «Ցիրկոն» գերձայնային թևավոր հրթիռ է արձակել Սպիտակ ծովից Բարենցի ծովում գտնվող պայմանական թիրախի ուղղությամբ, ստորջրյա դիրքից՝ մոտ 40 մետր խորությունից։ Մի փոքր ավելի վաղ սուզանավի անձնակազմը հաջողությամբ փորձնական կրակ էր իրականացրել վերջրյա դիրքից։
Այսպիսի սերիան տեխնոլոգիական առաջընթաց է և նշանակալի իրադարձություն ՌԴ Ռազմածովային ուժերի համար, «Ցիրկոն» նորագույն հրթիռային համալիրի գաղտնիության, անդիմադրելիության, հուսալիության վստահ ցուցադրություն:
Հինգերորդ սերնդի F-35 ռազմական ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Ինչու F-35 կործանիչը հայտնվեց վատագույն ամերիկյան ինքնաթիռների հնգյակում
Բարձր ճշգրտությունն ու ֆանտաստիկ արագությունը (6 րոպեում 1000 կիլոմետր) ոչնչացման են դատապարտում ծովային և ցամաքային հավանական թիրախների լայն սպեկտրը (ավիակիր նավային խմբավորումներ, ռազմածովային և ավիացիոն բազաներ, հնարավոր հակառակորդի տարածքի խորքում գտնվող ռազմավարական օբյեկտներ` ներառյալ Պենտագոնը, որը տեղակայված է Ատլանտյան օվկիանոսի ափից 184 կիլոմետր հեռավորության վրա): «Ցիրկոն» հրթիռը կրող սուզանավը կարող է ցանկացած թիրախ խոցել 1000 կմ հեռավորությունից` առանց հակառակորդի կողմից հայտնաբերվելու վտանգի։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմին կսկսեն «Ցիրկոն» մատակարարել 2022թ․-ին։ Օգոստոսին կայացած «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում ՌԴ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2025 թվականը (այլ ցուցանիշներ չեն բացահայտվում): «Ցիրկոն» համալիրի հիմնական պատվիրատուն ռազմածովային նավատորմն է, սակայն հեռանկարում լինելու են նաև ցամաքային տարբերակներ։
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում
Military Watch–ն արձանագրել է, որ նոր թևավոր հրթիռներով զինված մեկ «Յասենը» կարող է երկու անգամ ոչնչացնել ԱՄՆ ՌԾՈւ ավիակիր խումբը։ Ավելի վաղ ամերիկացի ծովակալ Չարլզ Ռիչարդն ասել էր, որ ռուսական գերձայնային հրթիռները սպառնալիք են, քանի որ Միացյալ Նահանգների հակաօդային-հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգերը նույնիսկ չեն կարող հետևել դրանց:
ԱՄՆ ՌԾՈւ-ի՝ «Ատլանտիկայում ռուսական ստորջրյա գործունեությանը» մշտապես հետևելու համար մարտական նավերի միավորում ստեղծելու փորձը հուսահատ գործողության տպավորություն է թողնում։ Անհեռանկար գործ է․ «Յասեն–Մ» նախագծի սուզանավերը խիստ անաղմուկ են, զգայուն և արագընթաց։ Ավելի վաղ ամերիկացի ռազմածովայինները մի քանի շաբաթ շարունակ չէին կարողանում Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել «Սևերոդվինսկը»։

Մարտական գերազանցությունը

«Ցիրկոն» համակարգի գերճշգրիտ թևավոր հրթիռն աշխարհում առաջինն է «յուրացրել» ավելի քան 1000 կմ հեռավորությամբ, մոտ 10 հազար կմ/ժ արագությամբ տևական գերձայնային թռիչքը՝ մթնոլորտի խիտ շերտերում սեփական շարժիչի քարշի հաշվին մանևրելով։
Թևավոր «Ցիրկոնները» կարողանում են խոսել և՛ ծովային, և՛ ցամաքային թիրախները, հարմարեցված են 3C14 ունիվերսալ նավային համալիրներից արձակվելու համար, այսինքն՝ կարող են կիրառվել «Կալիբրների» և «Օնիքսների» հետ (ընտրությունը՝ ըստ իրադրության):
Бомбардировщик B-52H Stratofortress перед началом дозаправки. Архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
«Ցիրկոն» գերձայնային հրթիռի թռիչքային-կոնստրուկտորային փորձարկումները վերջրյա կրիչից բարեհաջող ավարտվել են սեպտեմբերի վերջին։ Միջնաժամկետ հեռանկարում «Ցիրկոններով» զինված կլինեն 885М նախագծի տասը «Յասեն-Մ» բազմանպատակային ատոմային սուզանավեր (13800 տոննա ջրատարողություն, սուզման խորությունը՝ մինչև 520 մետր, ինքնավարությունը՝ 100 օր, խորջրյա արագությունը՝ 31 հանգույց), «Իրկուտսկ» սուզանավը (արդիականացման ընթացքում) և «Ադմիրալ Նախիմով» հրթիռային հածանավը։ «Ցիրկոնը» հարվածային հզորությամբ Ռուսաստանի ՌԾՈւ-ին դուրս է բերում աշխարհի առաջատար դիրքեր։
Ինչու է ԱՄՆ–ն տանուլ տալիս բոլոր պատերազմները
ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդն արդեն ընդունել է, որ ՌԴ-ն գերձայնային սպառազինությունների ոլորտի առաջատարն է: The National Interest–ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սևերոդվինսկը» զինված է 32 հատ 3М-14К «Կալիբր» թևավոր հրթիռներով՝ միջուկային կամ սովորական տարբերակով, ավելի քան 2500 կիլոմետր գործողության շառավղով, և «սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների հիմնական տարածքի համար»: Իսկ հիմա նաև «Ցիրկոնն» է անհարմարություն ավելացնում Համաշխարհային օվկիանոսում։
Беспилотный летательный аппарат «Альтиус-У» - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն
Նշենք, որ «Յասենի» հիմնական նշանակությունը մարտական պարեկության գոտում «Օհայո» տիպի հրթիռային սուզանավերի (կրում են 24 «Թրայդենտ» բալիստիկ հրթիռ, որոնցից յուրաքանչյուրում մինչև 12 հատ W88 միջուկային մարտագլխիկ կա՝ մինչև 475 կիլոտոննա հզորությամբ) և ՆԱՏՕ-ի միջուկային երկրների ավիակիր հարվածային խմբերի ուղեկցումն է:
Գերձայնային «Ցիրկոնները» կսահմանափակեն առաջին հերթին ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային հնարավորությունները։ Ամերիկյան տարածքը կարող է տուժել միայն այն բացառիկ իրավիճակում, եթե Պենտագոնն ագրեսիվ գործողություններ սկսի Ռուսաստանի նկատմամբ։
Միաժամանակ Ռուսաստանը դնում է հինգերորդ սերնդի ատոմային սուզանավային նավատորմի հիմքերը՝ սպառազինության նոր սպեկտրով, հետախուզության, թիրախավորման, կապի և կառավարման առաջադեմ ու ավտոմատացված միջոցներով:

Գերձայնային համակարգերի խնդիրներն ԱՄՆ-ում

Ռուսական գերձայնային «Ավանգարդ», «Կինժալ», «Ցիրկոն» հրթիռները վստահորեն մանևրում են 10-20 Մախ արագություններով։ Ամերիկյան գերձայնային նկրտումներով մակետները մեկնարկում են, բայց դեռ չեն թռչում։
Rapid Response Weapon և Hypersonic Air-Air Weapon Concept ծրագրերի շրջանակում մի շարք անհաջող փորձարկումները սեպտեմբերի 20-ին կարծես թե առաջին հաջողությունն ունեցան։ Ութ տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկյան սարքի արագությունը հասավ գերձայնային սահմանին, այն է՝ 5 Մախ, բայց կրեյսերային թռիչքի մանևրայնությունը և հեռահարությունը վերահսկողության օբյեկտիվ միջոցներով չեն հաստատվում:
Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել
ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծերի գործակալությունը (DARPA) մանրամասները չի բացահայտում (նույնիսկ ինքնաթիռի մեկնարկային հարթակի մոդելը): DARPA-ի ներկայացուցիչը հայտնել է, որ նոր փորձարկումները տեղի կունենան տարեվերջին: Արտասահմանյան փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այդպիսի հաջողությանը։
Су-34 с внешними модулями КРЭП Хибины на крыльях во время демонстрационного полета в рамках Международного форума Армия-2020 (28 августа 2020). Аэродром Кубинка - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2021
Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից
Գերձայնային հրթիռի ներառումը սպառազինության մեջ ԱՄՆ–ում առայժմ չի էլ քննարկվում, նախատիպներից գոնե մեկի համար անբասիր ցուցանիշները դեռ հեռու են։ Պենտագոնը մեծ նկրտումներ ունի Lockheed Martin Missiles & Fire Control նախագծի AGM-183A ARRW գերձայնային աերոբալիստիկ հրթիռի նկատմամբ։ AGM-183A արտադրանքը ոչ մի հաջող թռիչք չի կատարել, հուլիսին կայացած անհաջող փորձարկման վերլուծությունը շարունակվում է։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 2022թ․-ի ֆինանսական տարվա բյուջեից 161 մլն դոլար են պահանջել 12 փորձարարական հրթիռի համար: ՌՕՈւ նախարար Ֆրենկ Քենդալը դժգոհ է «առաջընթացի տեմպերից» և նույնիսկ «ինչ է մեզ պետք գերձայնայինից» հարցի պատասխանը հասկանալու աստիճանից։
Բարձր տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքում ԱՄՆ-ն փորձում է կրճատել Ռուսաստանից, Չինաստանից և նույնիսկ Հյուսիսային Կորեայից հետ մնալը։ Սակայն ամերիկյան լավատեսությունը սահմաններ չի ճանաչում. Lockheed Martin ընկերությունն արդեն Ալաբամայի նահանգում օդային բազավորման (ARRW) AGM-183A գերձայնային հրթիռների արտադրության գործարան է բացում: Դրա մեջ որոշակի տրամաբանություն կա․ կիսատ-պռատF-35 «սուպերինքնաթիռը» պետք է չթռչող «գերձայնային» հրթիռ կրի, որը նույնպես կգնեն ԱՄՆ դաշնակիցներն ու գործընկերները։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–ալիքին հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko։
Լրահոս
0