https://arm.sputniknews.ru/20211005/bavra-gjughi-mvotakajqum-4-5-uzhgnutjamb-erkrasharzh-e-grancvel-33952346.html
Բավրա գյուղի մոտակայքում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Բավրա գյուղի մոտակայքում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի Բավրա գյուղի մոտակայքում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի... 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T13:17+0400
2021-10-05T13:17+0400
2021-10-05T13:22+0400
երկրաշարժ
հայաստան
շիրակի մարզ
բավրա
https://cdn.am.sputniknews.ru/img/826/98/8269884_0:50:2001:1175_1920x0_80_0_0_76f9ecc1f3e891f068dc323b44c899bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի Բավրա գյուղի մոտակայքում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։«Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 12:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Զույգաղբյուր, Աշոցք և Բավրա գյուղերում, Լոռու մարզի` Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Թումանյան համայնքում` 3 բալ ուժգնությամբ:Նշենք, որ այս տարածքում` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, վերջերս ցնցումներ հաճախ են գրանցվում։ Վերջին երկրաշարժը եղել է սեպտեմբերի 16–ին` 3-4 բալ ուժգնությամբ։
https://arm.sputniknews.ru/20210817/bavrayi-erkrasharjy-hetcncumer-28699187.html
շիրակի մարզ
բավրա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/826/98/8269884_61:0:1858:1348_1920x0_80_0_0_ce3507383ed0ec3cb637cb432c293aad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկրաշարժ, հայաստան, շիրակի մարզ, բավրա
երկրաշարժ, հայաստան, շիրակի մարզ, բավրա
Բավրա գյուղի մոտակայքում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
13:17 05.10.2021 (Թարմացված է: 13:22 05.10.2021) ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի Բավրա գյուղի մոտակայքում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 12:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Զույգաղբյուր, Աշոցք և Բավրա գյուղերում, Լոռու մարզի` Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Թումանյան համայնքում` 3 բալ ուժգնությամբ:
Նշենք, որ այս տարածքում` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, վերջերս ցնցումներ հաճախ են գրանցվում։ Վերջին երկրաշարժը
եղել է սեպտեմբերի 16–ին` 3-4 բալ ուժգնությամբ։