https://arm.sputniknews.ru/20211005/ba-inchu-10-tari-araj-cheir-hravirum-mataghis-serzh-sargsjany-pataskhanel-e-ilham-alievin-33948662.html
Բա ինչո՞ւ 10 տարի առաջ չէիր հրավիրում Մատաղիս. Սերժ Սարգսյանը պատասխանել է Իլհամ Ալիևին
Բա ինչո՞ւ 10 տարի առաջ չէիր հրավիրում Մատաղիս. Սերժ Սարգսյանը պատասխանել է Իլհամ Ալիևին
Sputnik Արմենիա
Սարգսյանը նշել է, որ զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, Ալիևը ստանձնել է «կապիտուլյանտի փաստաբանի դերը»` պաշտպանության տակ... 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T12:01+0400
2021-10-05T12:01+0400
2021-10-05T12:15+0400
արցախ
սերժ սարգսյան
իլհամ ալիև
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/928/85/9288501_0:0:3340:1879_1920x0_80_0_0_8fa86bef34ecaa62d58a83e7ff1b8dd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Մատաղիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած արտահայտություններին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի գրասենյակը։«Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ։ Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը»,–ասել է Սարգսյանը:Նա նշել է, որ զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, Ալիևը ստանձնել է «կապիտուլյանտի փաստաբանի դերը», պաշտպանության տակ առել նրան, և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են իրենց, իր մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են:Նա Ալիևին ասել է, որ ինքը Հայաստանում հիմա լավ գործընկեր ունի, թող նրան հրավիրի, քանի ժամանակ ունի։«Մենք գնալու ենք աղաչողի դերում». Քոչարյանը` Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին«Իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,–ասել է ՀՀ 3–րդ նախագահը:Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Մատաղիս գյուղ կատարած այցի ժամանակ (44-օրյա պատերազմի ընթացքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ և վերանվանվել է Սուգովուշան – խմբ.) արձագանքել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը։ Օրերս Սարգսյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանում իշխանափոխություն չլիներ, «Ալիևն ավելի շուտ իր ականջի հետևը կտեսներ, քան Շուշին ու Հադրութը։ Ալիևը Սերժ Սարգսյանին մեղադրել է դասալքության մեջ ։ Նրա խոսքով ՝ Սարգսյանը լքել է Ստեփանակերտը, երբ քաղաքը վտանգի տակ է եղել։
https://arm.sputniknews.ru/20211003/patrast-em-qarteznern-indz-het-tanel-ev-alievin-kvoch-em-anum-berel-bvolvor-gerinerin-pashinjan-33897281.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/928/85/9288501_365:0:3334:2227_1920x0_80_0_0_0933d60b628b96d63ffb2ea237f37926.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, սերժ սարգսյան, իլհամ ալիև, լեռնային ղարաբաղ
արցախ, սերժ սարգսյան, իլհամ ալիև, լեռնային ղարաբաղ
Բա ինչո՞ւ 10 տարի առաջ չէիր հրավիրում Մատաղիս. Սերժ Սարգսյանը պատասխանել է Իլհամ Ալիևին
12:01 05.10.2021 (Թարմացված է: 12:15 05.10.2021) Սարգսյանը նշել է, որ զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, Ալիևը ստանձնել է «կապիտուլյանտի փաստաբանի դերը»` պաշտպանության տակ առել նրան։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Մատաղիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած արտահայտություններին։ Տեղեկությունը
հայտնում է նախագահի գրասենյակը։
«Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ։ Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը»,–ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, Ալիևը ստանձնել է «կապիտուլյանտի փաստաբանի դերը», պաշտպանության տակ առել նրան, և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են իրենց, իր մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են:
««Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար: Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում: Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան»,–ասել է Սարգսյանը:
Նա Ալիևին ասել է, որ ինքը Հայաստանում հիմա լավ գործընկեր ունի, թող նրան հրավիրի, քանի ժամանակ ունի։
«Իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,–ասել է ՀՀ 3–րդ նախագահը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Մատաղիս գյուղ կատարած այցի ժամանակ (44-օրյա պատերազմի ընթացքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ և վերանվանվել է Սուգովուշան – խմբ.) արձագանքել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը։
Օրերս
Սարգսյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանում իշխանափոխություն չլիներ, «Ալիևն ավելի շուտ իր ականջի հետևը կտեսներ, քան Շուշին ու Հադրութը։
Ալիևը Սերժ Սարգսյանին մեղադրել է դասալքության մեջ ։ Նրա խոսքով ՝ Սարգսյանը լքել է Ստեփանակերտը, երբ քաղաքը վտանգի տակ է եղել։