https://arm.sputniknews.ru/20211003/patrast-em-qarteznern-indz-het-tanel-ev-alievin-kvoch-em-anum-berel-bvolvor-gerinerin-pashinjan-33897281.html
Պատրաստ եմ քարտեզներն ինձ հետ տանել և Ալիևին կոչ եմ անում բերել բոլոր գերիներին. Փաշինյան
Պատրաստ եմ քարտեզներն ինձ հետ տանել և Ալիևին կոչ եմ անում բերել բոլոր գերիներին. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև քարտեզների «որակի» հետ կապված ադրբեջանական կողմի բողոքներին։ 03.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-03T22:03+0400
2021-10-03T22:03+0400
2021-10-03T22:16+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
իլհամ ալիև
գերի
քարտեզ
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/33/22073374_0:21:1601:921_1920x0_80_0_0_8ea32da2734d346495e228e8797ab4e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի- Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը: Վիլնյուսում պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին և ի պատասխան Ալիևի հայտարարության` նա հիշեցրել է, որ դեռ հուլիսին է ասել` հայկական կողմը պատրաստ է և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպումներ ունենալ, տեղեկացնում է «Արմենպրեսը»։ «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա եմ հայտարարում, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ենթադրվող առաջիկա հանդիպմանը պատրաստ եմ ինձ հետ տանել քարտեզներ, և խոսքն այն քարտեզների մասին է, որոնք ՀՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ոչ թե անվտանգային նշանակություն ունեն, այլ հումանիտար։ Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»,–ասել Փաշինյանը` հավելելով, որ խոսքն այն տարածքների քարտեզների մասին է, որոնք Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում են գտնվում։«Այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա։ Քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք»,–ասել է նա։ Ալիևը հայտնվել է անհարմար վիճակում, կամ Արցախի կարգավիճակը` միջազգային առևտրի թեմաԻսկ ինչ վերաբերում է երկու երկրների միջև վստահության պակասին, ապա, ըստ Փաշինյանի, պետք է փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ որ վստահություն ձևավորվի։ Նրա խոսքով` վստահությունը կարևոր է, որպեսզի կարողանան հումանիտար հարցերն ավելի արագ լուծել, և գերիներն օր առաջ վերադառնան։Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա։ Նա արդեն հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։Հիշեցնենք, որ 2021թ.–ի հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերի։ Նրանց վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանից հետո, սակայն, Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե վերջին շրջանում հայկական կողմից Ադրբեջանին փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%:
https://arm.sputniknews.ru/20211003/hh-n-erbeq-chi-nerqashvi-irani-dem-davadrutjan-mej-pashinjan-33896200.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/33/22073374_139:0:1560:1066_1920x0_80_0_0_5320a27f1fc90f1c7c02eb2f383f81ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, իլհամ ալիև, գերի, քարտեզ
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, իլհամ ալիև, գերի, քարտեզ
Պատրաստ եմ քարտեզներն ինձ հետ տանել և Ալիևին կոչ եմ անում բերել բոլոր գերիներին. Փաշինյան
22:03 03.10.2021 (Թարմացված է: 22:16 03.10.2021) Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև քարտեզների «որակի» հետ կապված ադրբեջանական կողմի բողոքներին։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի- Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը: Վիլնյուսում պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին և ի պատասխան Ալիևի հայտարարության` նա հիշեցրել է, որ դեռ հուլիսին է ասել` հայկական կողմը պատրաստ է և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպումներ ունենալ, տեղեկացնում է
«Արմենպրեսը»։
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա եմ հայտարարում, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ենթադրվող առաջիկա հանդիպմանը պատրաստ եմ ինձ հետ տանել քարտեզներ, և խոսքն այն քարտեզների մասին է, որոնք ՀՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ոչ թե անվտանգային նշանակություն ունեն, այլ հումանիտար։ Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»,–ասել Փաշինյանը` հավելելով, որ խոսքն այն տարածքների քարտեզների մասին է, որոնք Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում են գտնվում։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի բողոքներին, թե «կեղծ քարտեզներ» են տրամադրվում ադրբեջանական կողմին` Փաշինյանը նշել է, որ տվել են այն քարտեզները, որն ունեն։
«Այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա։ Քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք»,–ասել է նա։
Իսկ ինչ վերաբերում է երկու երկրների միջև վստահության պակասին, ապա, ըստ Փաշինյանի, պետք է փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ որ վստահություն ձևավորվի։ Նրա խոսքով` վստահությունը կարևոր է, որպեսզի կարողանան հումանիտար հարցերն ավելի արագ լուծել, և գերիներն օր առաջ վերադառնան։
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով
մեկնել է Լիտվա։ Նա արդեն հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ 2021թ.–ի հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերի։ Նրանց վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Դրանից հետո, սակայն, Իլհամ Ա
լիևը հայտարարել էր, թե վերջին շրջանում հայկական կողմից Ադրբեջանին փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%: