https://arm.sputniknews.ru/20211001/inchpes-pahpanel-khoshoragujn-artahanumy-depi-amn-bacatrum-e-ekonvomikaji-pokhnakharary-33846727.html
Ինչպե՞ս պահպանել խոշորագույն արտահանումը դեպի ԱՄՆ. բացատրում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը
Ինչպե՞ս պահպանել խոշորագույն արտահանումը դեպի ԱՄՆ. բացատրում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը
Sputnik Արմենիա
Մինչև նոյեմբերի 1–ը ԱՄՆ կառավարությունը վերջնականապես կորոշի` կիրառել 29,11%-անոց մաքսատուրքը, թե ոչ։ Անկախ դրանից, Հայաստանը դեռ մի քանի տարբերակ ունի`... 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T21:59+0400
2021-10-01T21:59+0400
2021-10-01T21:59+0400
հայաստան
ամն
արտահանում
փայլաթիթեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/96/56/965684_0:49:1000:612_1920x0_80_0_0_abf604090cb1bd654f0925e54ba7e5d2.jpg
Օրերս ԱՄՆ–ի կառավարության Առևտրի դեպարտամենտը (Department of Trade) եզրակացություն է հրապարակել ` հայաստանյան ալյումինե փայլաթիթեղի դեմ ներմուծման տուրքերի մասին։ Այս միջոցն առաջարկվում է կիրառել տեղական շուկան պաշտպանելու համար։Հայաստանից ԱՄՆ արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինը է գրավում հենց ալյումինե փայլաթիթեղը, որն արտադրվում է ռուսական РУСАЛ կոնցեռնին պատկանող «Ռուսալ–Արմենալ» գործարանում։Ինչպես գրել էինք նախորդիվ, ԱՄՆ–ի Առևտրի դեպարտամենտն ազդարարել է, որ ցանկանում է մաքսատուրքեր կիրառել մի շարք երկրներից ներմուծվող փայլաթիթեղի դեմ։ Հայաստանի համար սահմանվել է 29,11% մաքսատուրք (փաստացի` «Ռուսալ–Արմենալի» համար, քանի որ նման այլ արտադրություն Հայաստանում չկա)։Այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը, РУСАЛ-ի մասնագետների և ԱՄՆ հայկական կազմակերպությունների (նախևառաջ`ANCA–ի) օգնությամբ կարողացել է հասնել քիչ թե շատ նպաստավոր նախնական լուծման և դեռ ունի լրացուցիչ գործիքակազմ։Հիշեցման կարգովԱՄՆ Առևտրի դեպարտամենտի վարույթը հարուցվել էր Ռուսաստանում, Բրազիլիայում, Թուրքիայում, Օմանում և Հայաստանում արտադրվող փայլաթիթեղի նկատմամբ, երբ ամերիկյան մի քանի գործարաններ խնդրել էին իրենց պաշտպանել անբարենպաստ մրցակցությունից։Քաղաքակա՞ն քայլ է. ԱՄՆ–ն ուզում է արգելել հայկական փայլաթիթեղը, տեղ բացել թուրքականի համարԵրբ պանդեմիայի առաջին ամիսներին տրանսատլանտիկ բեռնափոխադրումները դժվարացել էին, ընդհատվել էին նաև Հայաստանից ԱՄՆ փայլաթիթեղի փոխադրումները։ Հետագայում «Ռուսալ–Արմենալը» սկսել էր լրացնել նախկինում չկատարած առաքումները։ Ամերիկյան կողմը որոշել է սահմանափակել այդ ավելացած հոսքը`տեղական արտադրողների շահերից ելնելով։Ուսումնասիրելով «Ռուսալ–Արմենալի» գնագոյացումը ` որոշվել էր նրա համար սահմանել շատ բարձր տուրք (188,84%), բայց հետագա քննարկումների ընթացքում այն նվազեցվել է մինչև 29,11%։ Ամերիկյան կողմի կարծիքով, այդպիսի տուրքը կչեզոքացնի այն գնային առավելությունը, որն այսօր հայկական ապրանքն ունի ամերիկյան շուկայում։Ի՞նչ կարող ենք անելԱրդյոք նոր տուրքը փակելու՞ է ճանապարհը դեպի ամերիկյան շուկա։ Այս հարցը այսօր դիտարկում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրուցյում նշեց փոխնախարար Վարոս Սիմոնյանը, Trade Department-ը նշված մաքսատուրքի նախագիծը կքննարկի մինչև նոյեմբերի 1-ը։ Մեկ անգամ ևս ուսումնասիրվելու է, թե նշված հինգ երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բրազիլիա, Թուրքիա, Օման) արտադրած փայլաթիթեղն ինչ ազդեցություն ունի տեղական արտադրության վրա։ Վերջին տարիներին Հայաստանը տարեկան ԱՄՆ է արտահանում 30–40 միլիոն դոլարի փայլաթիթեղ, ինչը ամերիկյան շուկայի մեկ տոկոսից պակաս է։ Ուստի բացառված չէ, որ մեր երկրի համար տուրքը կնվազեցվի (իդեալական դեպքում` կզրոյացվի)։Եթե նշված 29,11%–անոց տուրքը հաստատվի և գործարանը արտահանման խնդիրներ ունենա, հայկական կողմը կարող է բողոքարկել այդ որոշումը։ Վերջապես, հայկական կողմը կարող է դիմել մաքսատուրքի վերանայման համար (քանի որ տարին մեկ այդ մաքսատուրքերը վերանայվում են)։Հիշեցնենք` առայժմ Հայաստանը փայլաթիթեղ էր արտահանում ԱՄՆ զրոյական մաքսատուրքով (քանի որ ԱՄՆ–ն Հայաստանին ընդգրկել է GSP մաքսային արտոնությունների համակարգում)։ Նույն վարույթում նշված այլ երկրների նկատմամբ ևս սահմանված են մաքսատուրքեր, թեև Թուրքիայի և Օմանի նկատմամբ դրանք զգալիորեն ավելի ցածր են (2,28% և 3,89%)։ Բրազիլիայի համար դրանք սահմանվել են 63,05% մեկ գործարանի և 13,93%` մնացածների համար։ Ամենաբարձր տուրքը սահմանվել է Ռուսաստանի համար` 62,18%։
https://arm.sputniknews.ru/20210209/haykakan-paylatitex-sparnum-e-amni-azgayin-anvtangutyan-daser-hayastani-hamar-26388106.html
https://arm.sputniknews.ru/20210920/pvokhadardz-qaghcrutjun-hajastann-yndlajnum-e-shvokvoladi-artahanumy-ukraina-33458922.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/96/56/965684_60:0:941:661_1920x0_80_0_0_fc4d4847ac418d7b007d4dc9f891eb24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
հայաստան, ամն, արտահանում, փայլաթիթեղ
հայաստան, ամն, արտահանում, փայլաթիթեղ
Ինչպե՞ս պահպանել խոշորագույն արտահանումը դեպի ԱՄՆ. բացատրում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը
Մինչև նոյեմբերի 1–ը ԱՄՆ կառավարությունը վերջնականապես կորոշի` կիրառել 29,11%-անոց մաքսատուրքը, թե ոչ։ Անկախ դրանից, Հայաստանը դեռ մի քանի տարբերակ ունի` պաշտպանելու դեպի ԱՄՆ իր արտահանման խոշորագույն հատվածը։
Օրերս ԱՄՆ–ի կառավարության Առևտրի դեպարտամենտը (Department of Trade) եզրակացություն է հրապարակել ` հայաստանյան ալյումինե փայլաթիթեղի դեմ ներմուծման տուրքերի մասին։ Այս միջոցն առաջարկվում է կիրառել տեղական շուկան պաշտպանելու համար։
Հայաստանից ԱՄՆ արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինը է գրավում հենց ալյումինե փայլաթիթեղը, որն արտադրվում է ռուսական РУСАЛ կոնցեռնին պատկանող «Ռուսալ–Արմենալ» գործարանում։
Ինչպես
գրել էինք նախորդիվ, ԱՄՆ–ի Առևտրի դեպարտամենտն ազդարարել է, որ ցանկանում է մաքսատուրքեր կիրառել մի շարք երկրներից ներմուծվող փայլաթիթեղի դեմ։ Հայաստանի համար սահմանվել է 29,11% մաքսատուրք (փաստացի` «Ռուսալ–Արմենալի» համար, քանի որ նման այլ արտադրություն Հայաստանում չկա)։
Այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը, РУСАЛ-ի մասնագետների և ԱՄՆ հայկական կազմակերպությունների (նախևառաջ`ANCA–ի) օգնությամբ կարողացել է հասնել քիչ թե շատ նպաստավոր նախնական լուծման և դեռ ունի լրացուցիչ գործիքակազմ։
ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի վարույթը հարուցվել էր Ռուսաստանում, Բրազիլիայում, Թուրքիայում, Օմանում և Հայաստանում արտադրվող փայլաթիթեղի նկատմամբ, երբ ամերիկյան մի քանի գործարաններ խնդրել էին իրենց պաշտպանել անբարենպաստ մրցակցությունից։
Երբ պանդեմիայի առաջին ամիսներին տրանսատլանտիկ բեռնափոխադրումները դժվարացել էին, ընդհատվել էին նաև Հայաստանից ԱՄՆ փայլաթիթեղի փոխադրումները։ Հետագայում «Ռուսալ–Արմենալը» սկսել էր լրացնել նախկինում չկատարած առաքումները։ Ամերիկյան կողմը որոշել է սահմանափակել այդ ավելացած հոսքը`տեղական արտադրողների շահերից ելնելով։
Ուսումնասիրելով «Ռուսալ–Արմենալի» գնագոյացումը ` որոշվել էր նրա համար սահմանել շատ բարձր տուրք (188,84%), բայց հետագա քննարկումների ընթացքում այն նվազեցվել է մինչև 29,11%։ Ամերիկյան կողմի կարծիքով, այդպիսի տուրքը կչեզոքացնի այն գնային առավելությունը, որն այսօր հայկական ապրանքն ունի ամերիկյան շուկայում։
Արդյոք նոր տուրքը փակելու՞ է ճանապարհը դեպի ամերիկյան շուկա։ Այս հարցը այսօր դիտարկում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրուցյում նշեց փոխնախարար Վարոս Սիմոնյանը, Trade Department-ը նշված մաքսատուրքի նախագիծը կքննարկի մինչև նոյեմբերի 1-ը։ Մեկ անգամ ևս ուսումնասիրվելու է, թե նշված հինգ երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բրազիլիա, Թուրքիա, Օման) արտադրած փայլաթիթեղն ինչ ազդեցություն ունի տեղական արտադրության վրա։ Վերջին տարիներին Հայաստանը տարեկան ԱՄՆ է արտահանում 30–40 միլիոն դոլարի փայլաթիթեղ, ինչը ամերիկյան շուկայի մեկ տոկոսից պակաս է։ Ուստի բացառված չէ, որ մեր երկրի համար տուրքը կնվազեցվի (իդեալական դեպքում` կզրոյացվի)։
20 սեպտեմբերի 2021, 20:59
Եթե նշված 29,11%–անոց տուրքը հաստատվի և գործարանը արտահանման խնդիրներ ունենա, հայկական կողմը կարող է բողոքարկել այդ որոշումը։
Վերջապես, հայկական կողմը կարող է դիմել մաքսատուրքի վերանայման համար (քանի որ տարին մեկ այդ մաքսատուրքերը վերանայվում են)։
Հիշեցնենք` առայժմ Հայաստանը փայլաթիթեղ էր արտահանում ԱՄՆ զրոյական մաքսատուրքով (քանի որ ԱՄՆ–ն Հայաստանին ընդգրկել է GSP մաքսային արտոնությունների համակարգում)։ Նույն վարույթում նշված այլ երկրների նկատմամբ ևս սահմանված են մաքսատուրքեր, թեև Թուրքիայի և Օմանի նկատմամբ դրանք զգալիորեն ավելի ցածր են (2,28% և 3,89%)։ Բրազիլիայի համար դրանք սահմանվել են 63,05% մեկ գործարանի և 13,93%` մնացածների համար։ Ամենաբարձր տուրքը սահմանվել է Ռուսաստանի համար` 62,18%։