00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխադարձ քաղցրություն․ Հայաստանն ընդլայնում է շոկոլադի արտահանումը Ուկրաինա

© Photo : Gourmet Dourme official site Շոկոլադ
Շոկոլադ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Բաժանորդագրվել
Ուկրաինան քաղցրավենիքի խոշորագույն մատակարարներից մեկն է ՀՀ։ Վերջին տարիներին մատակարարումները սկսել են "աշխատել" նաև հակառակ ուղղությամբ․ 2019թ․-ին ՀՀ–ից Ուկրաինա արտահանումը հասել է 1,2 մլն դոլարի` ի հեճուկս տեղական և համաշխարհային ապրանքանիշների կոշտ մրցակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանյան բիզնեսը պատրաստվում է ընդլայնել շոկոլադի արտահանումը Ուկրաինա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիր Սոս Սահակյանը։
Հայաստանը մեծ ծավալներով շոկոլադ է ներկրում Ուկրաինայից (տարեկան մոտ 5 միլիոն դոլար կամ ներկրման 10 տոկոսից մի փոքր շատ), ինչպես նաև թխվածքաբլիթներ և վաֆլի (տարեկան մոտ 3 միլիոն կամ ներկրման մոտ 15 տոկոսը)։ Սահակյանին պատկանող ընկերություններից մեկը զբաղվում է հրուշակեղենի ներկրմամբ, այդ թվում՝ Ուկրաինայից։ Բայց գործարարը կարծում է, որ Հայաստանն ինքն էլ կարող է շոկոլադ մատակարարել նույնիսկ այդպիսի զարգացած հրուշակագործական արդյունաբերություն ունեցող երկրներին։
Курицы в селе Джрадзор в Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
ՀՀ–ում ուզում են թռչնաբուծության նոր տեխնոլոգիա ներդնել. նախագիծը քննարկվում է ԵԱՏՄ-ում
«Մոտ երեք տարի առաջ մենք սկսեցինք արտահանել Ուկրաինա, հիմա արդեն ներկայացված ենք Կիևում, Խարկովում և մյուս քաղաքներում, ընդ որում՝ թե՛ տեղական խանութներում, թե՛ առևտրային ցանցերում»,-ասաց նա։
Մրցակցությունն ուկրաինական շուկայում, ինչպես հայտնի է, սուր է․ և՛ սեփական խոշոր արտադրողներ կան, և՛ եվրոպական ապրանքներն են հանրապետություն հասնում նվազեցված մաքատուրքերով կամ առանց դրանց (Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակում)։ Մասնավորապես հարևան Լեհաստանը տարեկան մոտ 70 միլիոն եվրոյի քաղցրավենիք է արտահանում Ուկրաինա։
Նկատենք, որ Լեհաստանը քաղցրավենիք է ներմուծում նաև Հայաստան մեր երկրի չափանիշներով բավականին մեծ ծավալներով․ շոկոլադ՝ տարեկան 2 մլն դոլարից մի փոքր պակաս, այլ քաղցրավենիք՝ 1 միլիոնից մի փոքր շատ։
«Իսկապես դժվար է մրցակցել։ Աշխատում ենք բարձր գնային սեգմենտում, այլապես չենք դիմանա։ Բայց մրցակցությանը պատրաստ ենք։ Շուտով, ի դեպ, ուզում ենք պայմանավորվել նաև Լեհաստան մատակարարելու մասին»,-նշեց Սահակյանը։
Углеродное волокно российского производства - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Ապագայի նյութը. Ռուսաստանը պատրաստ է ածխածնի մանրաթել ուղարկել Հայաստանի գործարաններին
Ի դեպ, ԵԱՏՄ-ի անդամակցությունից կարճ ժամանակ անց Ռուսաստանը դարձավ հայկական շոկոլադի խոշորագույն գնորդը (նախաճգնաժամային 2019 թ․-ին ծավալը հասել էր 13 մլն դոլարի)։ Ավանդաբար խոշոր շուկա է (տարեկան միլիոն դոլարից ավելի) մնում նաև Վրաստանը, որտեղ Հայաստանը շոկոլադ և կոնֆետներ է արտահանում ավելի քան 15 տարի, ինչպես նաև ԱՄՆ-ն, որտեղ դրանք վաճառվում են հայկական խանութներում (հիմնականում` Կալիֆոռնիայում)։
Բացի այդ, վերջին տարիներին ավելանում է արտահանումը ԵԱՏՄ-ի այլ երկրներ ևս, ինչպես նաև Իրան։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա կանոնավոր արտահանումը այդ երկիր սկսվել է 2017թ․-ին, նախաճգնաժամային 2019թ․-ին հասել է 1,2 միլիոն դոլարի, իսկ 2020թ․-ին կազմել է մոտ 640 հազար։
Լրահոս
0