00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր մեղավորների փնտրտուք․ ի՞նչ է արել նախկին նախարարը ՀՀ իշխանություններին

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Դավիթ Տոնոյան
Բաժանորդագրվել
Չվիճարկելով քրեական գործի իրավական բնույթը, այնուամենայնիվ, պետք է հիշել հայկական իշխանությունների սերը տարբեր տեսակի տեղեկատվական աղմուկների և քրեական աղմկահարույց սյուժեների հանդեպ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի (և գործարար, զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանի) հանդեպ քրեական հետապնդումը Հայաստանի իշխանություններին ուղղված բազմաթիվ հարցեր է առաջացնում: Տոնոյանը բավականին նշանակալի գործիչ է, հենց նա էր պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում 44-օրյա պատերազմի ընթացքում և, անկասկած, տիրապետում է մարտական գործողությունների հանգամանքների և ընթացքի մասին ամբողջ տեղեկատվությանը։ Հնարավոր է, որ այս տեղեկատվության ոչ բոլոր տարրերն են հաճելի ներկայիս քաղաքական ղեկավարության համար։
Բացի այդ, հաշվի առնելով իշխանության առանձնահատկությունները, նրա սերը տարատեսակ ճոռոմ, էպատաժային քաղաքական ակցիաների, աղմկահարույց դատավարությունների հանդեպ, չի կարելի բացառել, որ Հայաստանի համար աղետալի պատերազմի տարելիցին պետք էր նոր մեղավորներ գտնել ու նվազեցնել քննադատության և հասարակական պարսավանքի՝ դեռևս մեծ չափաբաժինը։
Член исполнительного органа РПА, бывший заместитель министра обороны Артак Закарян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Ժամկետանց հրթիռները գնվել են ՀՀ նոր կառավարության օրոք. պաշտպանության նախկին փոխնախարար
Նախկին նախարարի ձերբակալությունը «հետհեղափոխական» Հայաստանում բազմաթիվ հնչեղ սյուժեներից մեկն է։ Բայց մյուսներից տարբերվում է հենց իր՝ Տոնոյանի պահելաձևով։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեղք գործած այս կամ այն պաշտոնյայի ձերբակալությանը նախորդում է «զոհի» կողմից իշխանության դեմ հզոր տեղեկատվական արշավը։ Այնուհետև ուժայինները գնում են նրա հետևից։
Տոնոյանի դեպքում ամեն ինչ այլ տեսք ունի։ Նա այս ամբողջ ընթացքում լռել է, բացառությամբ հունվարին գործակալություններից մեկին տված հարցազրույցի։ Նա լռում էր նաև այն ժամանակ, երբ նախկին և գործող գեներալներից շատերը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում` նրան համարելով պարտության հիմնական մեղավորը, իսկ Փաշինյանն ինքը աջուձախ տեղեկություններ էր բացահայտում զգայուն ռազմական թեմաների վերաբերյալ, որոնք հրապարակման ենթական չէին։ Կարելի է հիշել հենց թեկուզ «Իսկանդերների» և անհրթիռ Սու-30-ների մասին արտահայտությունները։
Բայց արդյո՞ք Տոնոյանը երկար կլռի։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը չի բացառում, որ նախկին նախարարը կարող էր խոսել 44-օրյա պատերազմի հետաքննության հանձնաժողովում։ Եվ դա կանխելու համար նրան որոշել են «փակել»։ Բայց սա սակավաթիվ տարբերակներից մեկն է միայն։
Վիլեն Գաբրիելյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
«Իմ ընկերն է, կոռուպցիայի հետ կապ չունի». ՔՊ-ական պատգամավորն աջակցում է Տոնոյանին
«Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչու են հենց հիմա որոշել «բռնել» Տոնոյանին։ Իրավապահները հիմա՞ են իմացել ենթադրյալ հանցագործության մասին։ Իսկ գուցե արտաքին քաղաքական առանցքային որոշումների և անխուսափելի հասարակական հնչեղության նախաշեմին պետք է ինչ-որ կերպ շեղել մարդկանց ուշադրությունը, նրանց կենտրոնացնել ներքին սյուժեների վրա։ Բացի այդ, շուտով կստեղծվի պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողով։ Միանգամայն հավանական է, որ Տոնոյանին ուզում են լռեցնել կամ «հուշել», թե ինչպես պետք է իրեն պահի»,-ասաց Սուրենյանցը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Քաղաքագետի համար անվիճելի է, որ պետական միջոցների վատնման մեղավորը պետք է պատժվի՝ անկախ իր կարգավիճակից։ Բայց, ընդհանուր առմամբ, դժվար է այս գործում քաղաքական բաղադրիչ չտեսնել։ Սուրենյանցի խոսքով՝ կա՛մ իշխանության և նախկին նախարարի միջև կուլիսային ինչ-որ պայմանավորվածություններ են եղել, և հիմա Տոնոյանը խախտել է դրանք, կա՛մ էլ ներկայիս քրեական պատմությունը պարտության պատասխանատվությունը զինվորականների վրա բարդելու և քաղաքական ղեկավարությունից մեղքն ամբողջովին «մաքրելու» Փաշինյանի հերթական փորձն է։

«Անկախ նրանից՝ նախկին նախարարը մեղավոր է, թե ոչ, հասարակության մեջ շատ քչերն են մնացել, որոնք մինչև հիմա կարծում են, որ իշխանություն անկեղծորեն պայքարում է կոռուպցիայի դեմ։ Հենց այդ պատճառով էլ այս պատմության մեջ շատ ավելի կարևոր է քաղաքական բաղադրիչը, քան իրավականը»,-ասաց Սուրենյանցը։

Իսկ ինչո՞ւ են հիմա որոշել ձերբակալել Տոնոյանին։ Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը դա բացատրում է քննչական մարմինների ծանրաբեռնվածությամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանում 44-օրյա պատերազմի հետ կապված հարյուրավոր ու հազարավոր քրեական գործեր են քննվում։ Եվ այս ֆոնին միանգամայն հնարավոր է, որ իրավապահներին միայն հիմա է հաջողվել ստանալ նախկին նախարարի քրեական հետապնդման համար անհրաժեշտ փաստական տվյալները։
Ներսիսյանի խոսքով` Հայաստանում սպառազինությունների գնումների գործող համակարգն արդյունավետ չէ։ Հաճախ ՊՆ-ի և գլխավոր շտաբի գործառույթներն այդ առումով կրկնվում են։ Նման կրկնությունը կոռուպցիոն ռիսկեր է ծնում։
Խոսելով զենքի գնումների մասին` ոչ մի դեպքում չի կարելի անտեսել մի հանգամանք։ Տրանսպորտային շրջափակման, գումարի շարունակական պակասի պայմաններում երբեմն կարիք է եղել այս կամ այն զինատեսակները ձեռք բերել տարբեր խորամանկությունների և ստվերային սխեմաների միջոցով։
Դա, ի դեպ, շատ երկրների է բնորոշ։ Հայաստանի դեպքում խնդիրը, ըստ Ներսիսյանի, խորացել է նաև ազգային ավիափոխադրողի (այն հայտնվեց ավելի ուշ՝ պատերազմից հետո - խմբ.) և ուժեղ ռազմատրանսպորտային ավիացիայի բացակայության պատճառով։ Փորձագետի կարծիքով՝ կառավարությունն այդպես էլ չհասկացավ սեփական ավիափոխադրողի ռազմավարական նշանակությունը։ Նույն Ադրբեջանի քաղաքացիական օդանավերը ինչպես հիմա, այնպես էլ պատերազմի ժամանակ ակտիվորեն շարժվում էին Ադրբեջան-Իսրայել, Ադրբեջան-Թուրքիա երթուղով։ Հասկանալի է, որ քաղաքացիական փոխադրումների անվան տակ զանգվածաբար նաև զենք էր տեղափոխվում։
И.о премьер-министра Никол Пашинян и директор компании “Mosston Engineering” Давид Галстян перед рабочим завтраком (9 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
«Պատրոն Դավոյի» նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. նա ձերբակալված է
Հայաստանը մեծ հաշվով զրկված է այդ հնարավորություններից, և այդ իրավիճակում առանձին սուբյեկտների աջակցությունը, նրանց անձնական կապերը կարող են կարևոր դեր խաղալ։ Սա հատկապես արդիական է, ինչպես նշվեց վերևում, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի հետապնդման ֆոնին։ Նրան, ինչպես և նախկին նախարարին, մեղադրում են խոտանված ավիացիոն հրթիռների գնման միջոցով գումարներ յուրացնելու մեջ։

«Իմ կարծիքով` պետությունը ում էլ դիմի օգնության համար, կոռուպցիոն ռիսկերը գրեթե միշտ անխուսափելի են, քանի որ զենքի վաճառքով զբաղվող ցանկացած ոք անձնական շահ է փնտրելու։ Հակառակ դեպքում նրա ինչի՞ն է պետք ներքաշվել այս պատմության մեջ»,-կարծում է Ներսիսյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 25-ին հայտնեց, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին ձերբակալել են նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Զինամթերքը գնելու համար բյուջեից հատկացվել է մոտ 4,6 մլն դոլար։ Այդպիսով պետությանը պատճառվել է խոշոր վնաս։ Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ այս գործում շոշափվում են նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և գործարար Դավիթ Գալստյանի անունները։ Նրանք երկուսն էլ ձերբակալվեցին սեպտեմբերի 30-ին։
Լրահոս
0