https://arm.sputniknews.ru/20210930/patron-davoi-nkatmamb-nor-qreakan-gorts-e-harucvel-na-dzerbakalvats-e-33789408.html
«Պատրոն Դավոյի» նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. նա ձերբակալված է
«Պատրոն Դավոյի» նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. նա ձերբակալված է
Sputnik Արմենիա
Դատարանում այսօր քննվում է նրան արդեն նոր գործով կալանավորելու միջնորդությունը։ 30.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-30T13:58+0400
2021-09-30T13:58+0400
2021-09-30T14:00+0400
դավիթ տոնոյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ձերբակալություն
փաստաբան
դատ
դավիթ գալստյան (պատրոն դավիթ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/13/26144521_0:0:1601:901_1920x0_80_0_0_dab9063bdf7d516843e2bfc4890cb791.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը։ «Ամբողջությամբ նոր գործ է, էն հին գործի հետ կապ չունեցող գործ է։ Այսքան նյութ կա, փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,– ասաց փաստաբանը` ցույց տալով ձեռքի թղթապանակը։ Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը և բերման ենթարկել նրան. «Հրապարակ»Արմեն Հարությունյանը հայտնեց նաև, որ քրեական գործի նյութերն իրենց են տրամադրել երեկ երեկոյան։ «Ամեն ինչ կատարվվել է երեկ, մեկ օրվա մեջ»,– ասաց նա։ Փաստաբանը հայտնեց, որ Դավիթ Գալաստյանը նոր քրեական գործով ձերբակալված է։ Դատարանում այսօր քննվում է նրան արդեն նոր գործով կալանավորելու միջնորդությունը։ Քրեական գործից ու մեղադրանքից այլ մանրամասներ Արմեն Հարությունյանը խոստացավ ներկայացնել դատական նիստից հետո։ Հիշեցնենք` ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն։ Վերջինը «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանն է, ով այս տարվա փետրվարի 1-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակներում, իսկ մայիսին ազատ արձակվել։ Ըստ նոր քրեական գործի` նա և նախկին նախարար Տոնոյանը ձերբակալվել են 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
https://arm.sputniknews.ru/20210125/paterazm-karox-er-sksvel-amen-or-davit-tonoyany-meknabanel-e-ir-haytni-artahaytutyuny-26204736.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/13/26144521_44:0:1465:1066_1920x0_80_0_0_dd313390c90b56bc68b0bc663ed59e60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ձերբակալություն, փաստաբան, դատ, դավիթ գալստյան (պատրոն դավիթ)
դավիթ տոնոյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ձերբակալություն, փաստաբան, դատ, դավիթ գալստյան (պատրոն դավիթ)
«Պատրոն Դավոյի» նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. նա ձերբակալված է
13:58 30.09.2021 (Թարմացված է: 14:00 30.09.2021) Դատարանում այսօր քննվում է նրան արդեն նոր գործով կալանավորելու միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը։
«Ամբողջությամբ նոր գործ է, էն հին գործի հետ կապ չունեցող գործ է։ Այսքան նյութ կա, փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,– ասաց փաստաբանը` ցույց տալով ձեռքի թղթապանակը։
Արմեն Հարությունյանը հայտնեց նաև, որ քրեական գործի նյութերն իրենց են տրամադրել երեկ երեկոյան։
«Ամեն ինչ կատարվվել է երեկ, մեկ օրվա մեջ»,– ասաց նա։
Փաստաբանը հայտնեց, որ Դավիթ Գալաստյանը նոր քրեական գործով ձերբակալված է։ Դատարանում այսօր քննվում է նրան արդեն նոր գործով կալանավորելու միջնորդությունը։
Քրեական գործից ու մեղադրանքից այլ մանրամասներ Արմեն Հարությունյանը խոստացավ ներկայացնել դատական նիստից հետո։
Հիշեցնենք`
ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն։
Վերջինը «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանն է, ով այս տարվա փետրվարի 1-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակներում, իսկ մայիսին ազատ արձակվել։ Ըստ նոր քրեական գործի` նա և նախկին նախարար Տոնոյանը ձերբակալվել են 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։