00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է կարելի և ինչ չի կարելի կարմիր բերետավորներին, կամ Փաշինյանի օրոք ոչինչ չի փոխվել

© Sputnik / Asatur YesayantsԿարմիր բերետավորներ
Կարմիր բերետավորներ - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Կարմիր բերետավորներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ցույցերը կարմիր բերետների մասնակցությամբ ցրելու պրակտիկան Հայաստանի ղեկավարության փոփոխությունից հետո էլ անփոփոխ է մնացել։ Հաճախ դա ժողովրդի դժգոհության պատճառ է դառնում։
Պետության ստեղծած յուրաքանչյուր ինստիտուտ պետք է համապատասխանի իր նշանակությանը, հակառակ դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք այն օգուտ տալիս է հանրությանը։ Եթե ոչ, ինչպե՞ս այն համապատասխանեցնել իր նպատակին։
Ըստ էության, կարմիր բերետավորները ամեն ինչ կարող են անել, բայց նրանցից ոչ բոլորն իրավունք ունեն իրենց ոստիկանական զորքերի էլիտա համարել։ Դու կարմիր բերետավոր չես, եթե չես տեղավորվում արագ վազքի(առնվազն 10 կմ) ստուգարքային ժամանակում, եթե անհավանական անգամներ կախված ձգում չես կատարում, խնդիրներ ունես ինտելեկտի հետ, հոգեբանորեն կայուն չես, չես կարողանում ուսումնական մարտադաշտից տարհանել "վիրավորներին", մարզումների ժամանակ կորցնում ես հանդերձասարքի մասերը, էլ չենք խոսում զենքի մասին։ Էլի շատ բաներ կան, բայց առայժմ այսքանը։
Полиция задерживает противников праздничный мероприятий ко Дню независимости Армении (18 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2021
Երևանում լարված իրավիճակ է. բերման են ենթարկել Անկախության օրվա միջոցառման դեմ բողոքողների
Այն մասին, որ Հայաստանի "կարմիր բերետավորները" խիղճը կորցրել են, սկսեցին խոսել, երբ հակաահաբեկչական պայքարից (որը ցանկացած հատուկ նշանակության զորքի հիմնական զբաղմունքն է) նրանց տեղափոխեցին ցուցարարների հանդարտեցման և ցույցերի ցրման գործին, իսկ հանրահավաքներ մեզ մոտ լինում են գրեթե ամեն օր։
Կարծիքներ`իրավիճակին հետևող մարդկանցից, ովքեր համաձայնեցին մեկնաբանել տեղի ունեցողը։
-Երբ «գարդերոպ» մեկն ասֆալտի վրա քարշ է տալիս մի կնոջ կամ մեքենան է խցկում ալեհեր ցուցարարին` անընդունելի է։ Ամոթ ու խայտառակություն, ինչ գույնի գլխարկ էլ գլխին դնի,-կարծում է Մոսկվայից մշտապես հեռակա հետևող թոշակառու Յուրի Բաղինյանը։
-Կանայք էլ տարբեր են լինում... իսկ ի՞նչ անեն, եթե չեն ենթարկվում իշխանության ներկայացուցչի հրամանին,-բորբոքվում է ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, մոսկվայաբնակ Համբարձումովը։
-Փոխել այդ իշխանությանը,-վճռականորեն պատասխանում է Բաղինյանը։
"Հայաստանի" համակիրներին բռնության են ենթարկել. ՄԻՊ–ը գրություն է ուղարկել իրավապահներին
Հետո քննարկում էինք` սովորաբար ի՞նչ է տեղի ունենում իշխանափոխությունից հետո։ Նույն բանը`ոչ ոք անհնազանդություն չի հանդուրժում, և իրենց պաշտպանելու համար առաջնորդները փողոց են դուրս բերում բոլորին՝ առանց բացառության։ Այդպես էր Ռոբերտ Քոչարյանի օրոք, այդպես էր Սերժ Սարգսյանի օրոք, իսկ նրանցից առաջ հատուկ նշանակության ջոկատները փողոց էր հանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ ինչո՞ւ նույն բանը մեկին կարելի է, իսկ մյուսին` ոչ։
Այնուամենայնիվ, Երևանում այսօր դիտարկվող բողոքարար ակտիվության համար կարմիր բերետներին օգտագործելը միանշանակ ավելորդ նախազգուշական միջոց է։ Քաջարի լայնաթիկունք տղաներին ուղարկել "Ֆիզգոռոդոկի" շինհրապարակ, որի բնակիչները բողոքում են ծառահատման և բարձրահարկ շենքի կառուցման դեմ, նույնն է, ինչ մանրադիտակով մեխ խփել (մեկ հատուկ ջոկատայինի մարզման համար կատարվող ծախսի չափը պարզել չհաջողվեց, բայց կարելի է ենթադրել, որ քիչ չէ)։
Глава администрации села Шурнух Акоп Аршакян (18 декабря 2020). - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2021
ՌԱԴԻՈ
«Փաշինյանին քաղցր խոսք է ասել». Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու մանրամասները
Որպեսզի մեկ-երկու հարյուր, նույնիսկ մեկ-երկու հազար զայրացած տղամարդկանց և կանանց բողոքներն անկարգությունների և ծեծուջարդի չվերածվեն, սովորական համազգեստով իրավապահները բավարար են, իսկ "բերետավորներին" ավելի լավ է պահել հատուկ նշանակության գործողությունների համար`պատանդների ազատում, պետական նշանակության օբյեկտների պաշտպանություն, վտանգավոր բեռների ուղեկցում և այլն։
Սա՝ առաջին հերթին։ Եվ երկրորդ, եթե հանկարծ փողոց դուրս գա "ամբողջ Հայաստանը", դեռ հարց է, թե ինչպես կպահեն իրենց ոչ միայն "կարմիր բերետավորները", այլև առհասարակ բոլոր ուժայինները։

Իսկ հիմա երկու խոսք այն մասին, թե որտեղից են հայտնվել և ինչ նպատակով են ստեղծվել կարմիր բերետավորները։ Նրանց «կնքահայր» կարելի է համարել բրիտանական զինված ուժերի գեներալ-մայոր Ֆրեդերիկ Բրաունինգին, որը 1942թ․-ին առաջին անգամ իր պարաշյուտիստներին գինեգույն գլխարկ հագցրեց։ Ինչո՞ւ գինեգույն։ Որովհետև այդպես էր ուզում գեներալի կինը։ Նրա ամուսնու հեծելազորային համազգեստը հենց այդ գույնի էր։

Կարուձևի գործարաններն այդ օրերին պատվերների խնդիր չունեին, և այսօր դժվար է գտնել որևէ երկրի բանակ կամ ոստիկանություն, որտեղ կարմիր փափուկ գլխարկով հատուկ նշանակության ստորաբաժանումներ չլինեն։
Շատերն են ուզում այն կրել, բայց ստացողները պետք է մի շարք խիստ պայմաններ պահպանեն, որոնք խախտելու դեպքում գլուխը թերևս տեղում կմնա, բայց գլխարկը` ոչ։ Չէ՞ որ այն տալիս են միայն ամենաարիներինև համարձակներին, որոնց մասնագիտական և ֆիզիկական հատկանիշները միջինից բարձր են։
Ինչի՞ համար են պատժում կարմիր բերետավորներին։ Ֆիզիկական և հատուկ պատրաստության մակարդակի իջեցման, հատուկ գործողությունների ժամանակ երկչոտության ու վախկոտության, անխոհեմ գործողությունների և սխալ հաշվարկների համար, որոնք հանգեցրել են առաջադրանքի խափանման, զինծառայողների մահվան, ոչ կանոնադրական հարաբերությունների: Եվ սա դեռ ամենը չէ։
Հյութ խմեք՝ առանց դիմակները հանելու, կամ ինչպես կորոնավիրուսը խոցելի դարձրեց ԱՄՆ-ին
...Բնականաբար, կարմիր բերետավորներ ունի նաև հարևան Թուրքիան։
Ստեղծվել է 1992 թ․-ին Գլխավոր շտաբի հետախուզության պետի կողմից, որը հայտնի էր "Տրաբզոնսպոր" ֆուտբոլային ակումբի հանդեպ իր սիրով։ Ակումբի գույներն էին երկնագույնն ու գինեգույնը։ Նա ընտրեց գինեգույնը։
Խոստովանում է, որ թուրք բերետավորները կարող են "արագ շատ ստեղծագործական որոշումներ կայացնել տեխնիկական և գործնական առումով"։ "Նրանք իրենց հրամանատարներին անսահման հնազանդ են, կարող են ակնթարթորեն կատարել հրամանատարի` "իմ գլխին կրակիր" հրամանը։
Նիկոլ Փաշինյանը Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
Սելֆիի չեմպիոնը Հայաստանում, կամ ինչպես էին լուսինը "պահում" սառնարանում
Ադրբեջանում հատուկ նշանակության ոստիկանության ջոկատները ստեղծվել են 1991 թ․-ի վերջին։ Չորս տարի անց ջոկատի Բաքվի բազայի հրամանատարն ապստամբություն բարձրացրեց, որը ճնշվեց այսպես կոչված "Նախիջևանի հատուկ ջոկատի" կողմից, այնուհետև այդ ջոկատները ցրվեցին և նոր ջոկատներ ձևավորվեցին։
Ամբողջ աշխարհում է այդպես։
Հ․Գ․ Պատասխանելով հարցին, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի կարմիր բերետավորներին։ Դա որոշում է ոչ թե իշխանության եկած յուրաքանչյուր անձ, այլ պետության Սահմանադրությունն ու օրենքները, որոնց (և միայն նրանց) պարտավոր է ծառայել ոստիկանությունը՝ անկախ գլխարկի ձևից ու գույնից։
Լրահոս
0