00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սելֆիի չեմպիոնը Հայաստանում, կամ ինչպես էին լուսինը "պահում" սառնարանում

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանը Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ
Նիկոլ Փաշինյանը Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
Բաժանորդագրվել
Շատ բան նրանից, ինչ հիշում ենք ու գիտենք, մեզ են հասցրել տեսախցիկով մարդիկ։ Այսօրվա չափանիշներով այդ տեսախցիկը բավական հետամնաց էր. ոչ հեռախոսով էր հնարավոր դրանով զրուցել, ոչ հաղորդագրություն ուղարկել կամ ստանալ, ոչ էլ Կիրկորովի երգերը լսել...
Ոչ այդքան վաղ անցյալում աշխարհը մեզ համար և մեզ աշխարհի համար բացահայտում էին ուսին գցած սովորական տեսախցիկով մարդիկ։ Բջջային հեռախոսների թիվն այսօր հստակ չի կարող նշել ոչ ոք, չէ՞ որ շատերը դրանից երկու և նույնիսկ երեք հատ ունեն, իսկ ընդհանուր առմամբ դրանք առկա են աշխարհի բնակիչների շուրջ 90%–ի գրպանում կամ պայուսակում։ Հեռախոսների մեծ մասն ունեն տեսախցիկ լուսանկարահանման և տեսանկարահանման համար. նկարահանում են ամեն ինչ, բոլորին, միշտ։
«Գունագեղ միջոցառման» դեմ ակցիաներից մինչև իրանական բեռնատարներ. շաբաթվա լուսանկարներ
Թույլատրելի սահմաններն անցնում են անընդհատ և ամենուր, իսկ ժամանակակից սմարթֆոնների թույլատրելի հնարավորությունները, կարելի է ասել, անսահմանափակ են։ Այֆոններ ունեցողները (երբեմն կամա, երբեմն ակամա) սկանդալային նկարահանումների մասնակից են դառնում, այդ նկարահանումներն արվում են գաղտնի, և որպես կանոն առանց նկարահանվող անձի համաձայնության, այլ կերպ ասած, նկարահանողները դառնում են պապարացի (Հունաստանում ՀՀ խոսնակ Ալեն Սիմոնյանի ժամանցի նկարահանումը դրա թարմ ապացույցն են)։
Հայաստանում մինչև վերջերս «սելֆիի» երկրպագու, իսկ որոշ առումով նաև չեմպիոն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա մասնակցությամբ անհավանական թվով լուսանկարներ են արվել կյանքից գոհ և երջանկությունից ժպտացող քաղաքացիների կողմից. թե դրանցից որքանը կմնան սմարթֆոնների հիշողության մեջ, իսկ որքանը՝ անհետ կլուծվեն տարածության մեջ, կախված կլինի երկրի քաղաքական կոնյունկտուրայից և տնտեսական վիճակից։
ամենամյա գաթայի փառատոն - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2021
Խաչիկ գյուղում թխել են ամենամեծ գաթան, փառատոնն անցել է ավանդական երգուպարով. լուսանկարներ
Կարճ ասած՝ այսօր առանց տեսախցիկ ունեցող հեռախոս կյանքը նույնքան դժվար է պատկերացնել, ինչքան նախորդ դարի կեսերին կանխատեսել "Զենիթ" լուսանկարչական սարքի մեջ ներկառուցված հեռախոս։ Ուղղակի ֆանտաստիկա։
Միևնույն ժամանակ մարդը լուսանկարահանում էր այն ամենը, ինչը նրան հետաքրքիր էր թվում (մարդկանց, իրադարձություններ, ջուր, երկինքը...)։ Ում մոտ լավ էր ստացվում՝ նրանց լուսանկարչության վարպետ էին անվանում։ Վազգեն Ղասաբյան, Լեոնարդ Նեդոլյա, հայր և որդի Նեմրութ և Հերբերտ Բաղդասարյաններ, Արտյոմ Հեքեքյան, Լեոնիդ Մայիլյան. միայն մի քանի գործընկերոջ թվարկեցի, որոնցով ոչ միայն հիանում էի, այլև որոնց հետ համագործակցում էի։
Բայց ևս մի երեք, այսպես կոչված, կաբինետային նկարահանումների երևանյան վարպետների նշեմ. Սամվել Խանդիկյան, Գաբրիել Խանոյան, Երևանի Տերյան և Սայաթ–Նովա փողոցների անկյունում Մյասնիկյանի ֆոտոսրահը։
Երգչուհի Աթենա Մանուկյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել
Նրանց մոտ գալիս էին շքեղ հագնված, «Շանելով» (տղամարդիկ` «Շիպրով») բուրող և նորաձևության վերջին սանրվածքներով մարդիկ։
Լուսանկարող վարպետները բծախնդիր կերպով զննում էին հաճախորդին, ոգևորում նրան, կարծես վիրահատության գնալուց առաջ, կարգավորում ոչ միայն լույսը, այլև ժպիտները, դիրքը, ստուգում կոմպոզիցիան։ Իսկ հետո...
Հետո լավագույն լուսանկարները տեղադրվում էին ցուցափեղկին, և մարդը դառնում էր Երևանում հայտնի, իսկ եթե առանց այդ էլ հայտնի էր, փառք էր ավելացնում վարպետին. իբրև տեսեք, թե ինչ մարդիկ են գալիս լուանկարվելու նրա մոտ. մարշալ Բաղրամյան, երգչուհի Գոհար Գասպարյան, կոմպոզիտորներ Արամ Խաչատրյան և Առնո Բաբաջանյան, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյան...
Կուսակցական իսթեբլիշմենթի հետաքրքրական առանձնահատկությունը. Հայաստանի առաջին (երկրորդներն էլ) դեմքերը, որպես կանոն, ի ցույց չէին դրվում։ Նրանց կարելի էր լուսանկարահանել միայն նախագահության սեղանի շուրջ, համագումարների ամբիոններից, կառավարական թաղումների ժամանակ։ Այստեղ գործի էին անցնում «Արմենպրես» գործակալության պրոֆեսիոնալները, բայց միևնույնն է՝ տխուր, ձանձրալի և միապաղաղ էր ստացվում։
Всемирный торговый центр во время взрыва (11 сентября 2001. Нью-Йорк - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Ահաբեկչությունից 20 տարի է անցել. Նյու Յորք, 2001 թվականի սեպտեմբերի 11. լուսանկարներ
Պրոֆեսիոնալներին թանկարժեք Canon, Hasselblad, Nikon–ներ էին հատկացնում, որոնք լուսանկարչական տեխնիկայի գագաթնակետն էին համարվում, որը կարելի էր գնային և արժանիքների առումով համեմատել Ստրադիվարիուսի ջութակի կամ Steinway դաշնամուրի հետ (թեպետ Լենինյան մրցանակի դափնեկիր, անկրկնելի Վասիլի Պեսկովը «Կոմսոմոլկայից» իր լավագույն լուսանկարներն արել էր սովորական «Լեյկայով»)։
Սակայն կային նաև լուսանկարելու սիրահարներ` հայրենական արտադրության իրենց «ՖԷԴ», «Զենիթ», «Կիև» լուսանկարչական սարքերով։ Հատկապես դժվար էին ստացվում գիշերային նկարահանումները, և այդ ժամանակ օգնում էին գիտակ մարդկանց խորհուրդները։
Ամերիկյան ողբերգություն ու 14 աֆրիկյան կով. ի՞նչ դաս պետք է քաղի Հայաստանը
Ինչ անել, եթե պետք էր գիշերային բնապատկեր լուսանկարել, իսկ երկնքում լուսին չկա։ Կամ այն ամպերի հետևն է անցել, կամ նկարահանման գիշերը երկնքում միայն երիտասարդ մանգաղն է փայլփլում, կամ անհրաժեշտ պահի լուսինը կադրի մեջ ընդհանրապես չմտավ։
Նման դեպքերում ամերիկյան U.S.Camera լուսանկարչական ամսագիրը խորհուրդ էր տալիս լուսանկարչական սարքը "լիցքավորել" գունավոր ժապավենով, լիալուսնի ժամանակ մի քանի լուսանկար անել և մի շարք մանիպուլյացիաներից հետո ժապավենը տեղադրել խոնավություն և օդ չանցկացնող փաթեթավորման մեջ և պահել սառնարանում այնքան ժամանակ, մինչև լուսնի գիշերային նկարահանումների անհրաժեշտություն կլինի։
День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Շենք՝ Հայաստանի նախագահների համար․ ով, երբ ու ինչպես
... Հնաբնակները հիշում են այն ֆոտոլրագրողներին, որոնք «Արարատի» յուրաքանչյուր խաղից առաջ տեղ էին զբաղեցնում ֆուտբոլային դաշտի ամենաեզրին կամ անմիջապես տրիբունաների տակ։ Ոմանք նրանց նախանձում էին (ֆուտբոլիստներին ամենամոտն էին կանգնած), ոմանք բղավում, որ խանգարում են։ Հեռվից լուսանկարահանող սարքեր այն ժամանակ չկային ոչ միայն Երևանի մարզադաշտերում լուսանկարահանող սպորտային լրագրողների, այլև "Ուեմբլիի" նրանց լոնդոնյան գործընկերների մոտ։
1966 թիվ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն։ Կազմկոմիտեի նախազգուշացումը։ «Ֆոտոլրագրոների ու կինոօպերատորների հասակը չպետք է գերազանցի 167 սանտիմետրը։ Նշված հասակից բարձր հասակ ունեցող անձինք փակելու են տրիբունաների առաջին շարքերում նստածների տեսադաշտը»։
Եվ ոչ մի բացառություն...
Լրահոս
0