00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ղեկավարությունը ալերգիա ունի այդ բառից, կամ կյանքը՝ սառեցված պատերազմի պայմաններում

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ղարաբաղյան առաջին պատերազմը 90-ականներին այնուամենայնիվ ավարտվեց, այսինքն` կողմերը առանց որևէ մեկի կողմնակի միջամտության պարզապես տարիներով պահպանում էին հրադադարը։ Մինչև սկսվեց նոր պատերազմը։
Կյանքը՝ սառեցված պատերազմի պայմաններում
Այս երկրորդ պատերազմը կարելի է անվանել «սառեցված»։ Այս վիճակում այն սառեցրել են ռուսաստանցի խաղաղապահները, առանց նրանց ներկայության շատ դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
Ընկճված Հայաստանը հազիվ թե փորձի ուժային մեթոդներով վերականգնել կորցրածը՝ հասկանալով, որ դա դրական արդյունք չի տա, ավելի շուտ՝ հակառակը։ Իսկ, ա՛յ, Ադրբեջանը կարող է փորձել շարունակել գրոհը՝ ելնելով պարզագույն տրամաբանությունից. Արցախի շրջաններից մեկը՝ Հադրութը, ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը՝ Շուշին, գրավեցինք, ինչո՞ւ չենք կարող գրավել Արցախն ամբողջությամբ։ Բայց դա կարող է պատահել միայն ռուսաստանցի խաղաղապահների հեռանալուց հետո։
Շուշի տանող ճանապարհին. 14 նոյեմբերի - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Տարի, որը շատ բան փոխեց. Արցախում 44-օրյա պատերազմի որոշ արդյունքների ու հետևանքների մասին
Այնուամենայնիվ, հիմա էլ՝ այս սառեցրած վիճակում, իրադրությունը զարգանում է հօգուտ Ադրբեջանի։ Հայաստանի ղեկավարներն անընդհատ խոսում են «խաղաղության դարաշրջանի» մասին։ Այնինչ Բաքվում հրաշալի հասկանում են՝ հենց այն հանգամանքը, որ Երևանում դրա մասին շատ են խոսում, վկայում է, որ «խաղաղության դարաշրջանը» պարտված հայերին շատ ավելի է պետք, քան հաղթած ադրբեջանցիներին, որոնք համոզված են, որ առանց մեծ դժվարության իրենց ճտքավոր կոշիկները կլվանան Սևանում, հետո էլ թեյ կխմեն Երևանի Կասկադում։
Քանի մարդ է զոհվել ու անհետ կորել 44-օրյա պատերազմի ընթացքում. ՔԿ–ն տվյալներ է հրապարակել
Բաքվում շատ ավելի մեծ համառությամբ փորձում են ստիպել Հայաստանին ստորագրել շատ կոնկրետ մի փաստաթուղթ՝ համընդհանուր խաղաղության վերաբերյալ պայմանագիրը, ինչը ողջ միջազգային հանրության սրտով է, քանզի Արևմուտքում խաղաղությունը ֆետիշ են դարձրել բոլորովին մտահոգված չեն, որ համընդհանուր խաղաղության համաձայնագիրը Հայաստանի համար միայն մի բան է նշանակում՝ հրաժարվել Արցախի հետ կապված բոլոր հավակնություններից։ Իսկ այդ դեպքում ամենևին պարզ չէ՝ բա էլ ինչի՞ն էին պետք Ղարաբաղյան շարժումը, երկու արյունալի պատերազմները, որոնց ընթացքում հայկական կողմը կորցրեց մոտ 10 հազար մարդ։ Քանի՞ կոպեկ արժեն Ղարաբաղը տարբեր երկրներում ճանաչելու ջանքերն ու հույսերը։
Նա ընդամենը ութ տարեկան էր․ 44-օրյա պատերազմի առաջին զոհի պատմությունը
Մինչդեռ հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ մի անգամ կտրուկ դեմ չեն արտահայտվել համընդհանուր պայմանագրին, ինչը ավելի հավանական է դարձնում նման համապարփակ փաստաթղթի ստորագրումը։ Կասկած չկա նա, որ Հայաստանի ներկա ղեկավարներից մեծ ջանքեր չեն պահանջվի վերջին ընտրություններում իրենց օգտին քվեարկած ընտրողներին համոզելու համար, որ անկախ Արցախի համար պայքարից հրաժարվելը լավագույն տարբերակն է հայերիս համար այս տարածաշրջանում հանգիստ ու խաղաղ ապրելու և զարգանալու համար։
Արցախ, Մարտունի - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Կիսատ մնացած երազանքներն ու դատարկ մնացած տունը. ինչպես պատերազմը խեղեց շատերի ճակատագիրը
Ըստ երևույթին, այս պատերազմով ավարտվեց նաև աշխարհի տարբեր քաղաքներում Ղարաբաղի հարցը քննարկելու տարիներ, նույնիսկ տասնամյակներ տևած անիմաստ գործընթացը։ Վերջին մոտ երեսուն տարում ինչ քաղաք ասես, որ չէին այցելել Հայաստանի արտգործնախարարներն ու նախագահները Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծումը գտնելու ակնկալիքով։ Ընդ որում` Փարիզի ու Ժնևի կողքին կային նաև բավական էկզոտիկ անուններով քաղաքներ, որոնց մասին հայաստանցիների գերակշիռ մասը հաստատ չէր էլ լսել, օրինակ,
Լ'Ա կվիլա։ Արդյունքն էր զրո, ու նաև դա ինչ-որ չափով նպաստեց պատերազմին, որովհետև հայտնի է՝ խաղաղ բանակցություններն, իհարկե, պատերազմի այլընտրանքն են, բայց անպտուղ անիմաստ բանակցությունները հաճախ միայն կարող են նպաստել պատերազմին։ Աշխարհը դրա բազմաթիվ ապացույցներն ունի՝ համբերությունը մի օր հատում է, մանավանդ երբ անընդհատ խոսելով ուժի կիրառման բացառումից` իրականում զգում ես, որ բոլոր շանսերն ունես հենց բռնի ուժով լուծելու խնդիրը։
Ու երևի բավական տրամաբանական է, որ այս պայմաններում կողմերից մեկը միանշանակ, բացեիբաց հայտարարում է. «Խոսելու բան այլևս չկա, ամեն ինչ արդեն լուծված է»։ Այնինչ հայերը շարունակում են պնդել. «Չէ′, անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները»։
Այսինքն՝ լավ էլ գիտեն, որ ընթանում են փակուղային ճանապարհով, բայց համառորեն կառչած են մնում այդ "փրկարար" բանակցություններից։
Արցախյան 44-օրյա արհավիրքի խոսուն րոպեները - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի խոսուն րոպեները
Այնինչ, Ադրբեջանի առաջ քաշած պահանջը, որը կրկնում է Թուրքիան, միանգամայն իրական է թվում՝ Սյունիքի տարածքով ճանապարհ տրամադրեք, որպեսզի Ադրբեջանի հիմնական մասը միանա Նախիջևանին։ Իհարկե, Հայաստանի ղեկավարությունը ալերգիա ունի «միջանցք» բառից և հենց լսում է այդ բառը, անմիջապես սկսում է կրկնել. «Չէ՛, չէ՛, չէ՛, խոսքը բոլոր կոմունիկացիաների բացման մասին է»։ Իրականում բոլորը հրաշալի հասկանում են՝ էությունը, կոնկրետ բովանդակությունը նույնն է՝ Հայաստանի սուվերեն տարածքով պետք է անցնեն հակառակորդի ավտոմեքենաներն ու գնացքները։ Ի՞նչ արած, այսպիսին է իրավիճակը պատերազմից մեկ տարի հետո։
Լրահոս
0