00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիսատ մնացած երազանքներն ու դատարկ մնացած տունը. ինչպես պատերազմը խեղեց շատերի ճակատագիրը

© Sputnik / Aram NersesyanԱրցախ, Մարտունի
Արցախ, Մարտունի - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Արցախ, Մարտունի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատերազմը մտավ մեզնից յուրաքանչյուրի տուն, սակայն շատերի տներից այն այդպես էլ դուրս չեկավ։ Այն ոչ միայն խլեց զինվորների և խաղաղ բնակիչների կյանքը, այլ նաև խեղեց ապրողների ճակատագրերը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Պատերազմը մի քանի երես ունի` շերտեր, որոնց մասին շատերս պատկերացում անգամ չունենք։ Ծանր է հատկապես նրանց համար, որոնք իրենց հարազատի մահից հետո փորձում են ապրել, բայց արդեն ոչ իրենց կյանքով, այլ իրենց որդու, ամուսնու, եղբոր և ընկերոջ։ Այս ընտանիքներից շատերը դեռ մնացել են անցյալում` ներկայում որևէ կերպ իրենց տեղը չգտնելով...
Տիկին Լուսիկենց տանը, ինչպես և զոհված զինվորներից բոլորի ընտանիքներում, հուշ–անկյուն կա` զինվորական իրեր են, ժամացույց, գոտի և լուսանկարներ` շատ–շատ լուսանկարներ, մաշված լուսանկարներ։ Տիկին Լուսիկը որդու հուղարկավորությանը չի մասնակցել և չի տեսել` ինչպես էր որդու նկարը ծաղիկների մեջ կորել այդ օրը։ Կինն ամեն ամիս որդու մահվան օրը նրա շիրիմին այցի չի գնացել, տղայի ծննդյան օրը նույնպես գերեզման չի այցելել, նա անգամ մյուս մայրերի պես որդու հուշ–անկյունն ամեն օր չի կարողանում խնամքով սրբել, նկարները հատ-հատ համբուրել, շոյել և տեղը դնել։ Տիկին Լուսիկը որդուզոհվելուլուրըլսելունպեսկաթված է ստացել և արդեն մի քանի ամիս է` անկողնուն գամված է...
Հադրութից տեղահանված բազմազավակ ընտանիքի երեխաները - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Եթե Հադրութ վերադառնանք, 1-ն էլ կունենամ. Լիանան 7 երեխաների հետ հիմա վարձով է ապրում
Որպես կամավոր մեկնած Էդգար Մաթևոսյանի երազանքը սեփական բիզնես ունենալն էր. Էդգարը զոհվեց` իր երազանքի իրականացումը թողնելով քրոջը։ Տարիների փորձ ունեցող ատամնաբույժ Արինան մի կողմ դրեց ամեն ինչ` աշխատանքը, ուսումը և սկսեց բիզնես ծրագրեր ուսումնասիրել։ Արինան խոստովանում է` բիզնեսն իրենը չէ, բայց կարևորը ցանկությունն է։ Ի դեպ, ատամնաբուժությունն Արինայի երազած մասնագիտությունն էր, որին նա խոստանում է վերադառնալ, երբ եղբոր երազանքը կատարի։

Պատերազմում զոհված բժիշկ Վահե Մելիքսեթյանի եղբոր` Սարգսի կյանքը նույնպես փոխվել է. միասին ամեն երազանք կիսող եղբոր կյանքը չփոխվել չէր էլ կարող` երկու եղբայրների միջև կապը շատ ամուր է։ Սարգիսը եղբոր անունով հիմնադրամ է բացել և փորձում է Վահեի երազանքը կյանքի կոչել` Հայաստանում զարգացնել կլինիկական դեղագիտությունը։ Վահեն նաև դաշնամուր նվագել էր շատ սիրում` հիմա Սարգիսի գրասենյակում դաշնամուր է «հայտնվել»։

Զոհված զինծառայող Արտյոմ Զախարյանն Արցախի Ջիվանի գյուղից էր. նա երազում էր կայացած զինվորական դառնալ և նոր–նոր էր սկսել իր կարիերան` "Ես եմ" ծրագրով ծառայության անցնելով։ Պատերազմը Զախարյանների ընտանիքից խլեց ինչպես Արտյոմին, այնպես էլ հարազատ գյուղն ու տունը։ Արտյոմի մայրը` տիկին Լուսինեն, պատմում է, որ փոքր տղան, որն արդեն 17 տարեկան էր, որոշել էր բարձրագույն կրթություն ստանալ` երկու եղբայրները միասին էին մտածել, թե ով ինչ է դառնալու։ Սակայն Արտյոմի մահից հետո եղբայրը "գրողի ծոցն" է ուղարկել ամեն ինչ` որևէ բանով այդպես էլ չզբաղվելով...
Մայրը որդու ոտքերն էր համբուրում, տղան` ցավից գոռում. պատերազմից հետո կյանք կա, բայց ուրիշ
Լոռու մարզի Ջիլիզա գյուղում մի տուն` իր պտղատու այգով հիմա դատարկէմնացել. ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող, գեղանկարիչ 28-ամյա Գոռ Հակոբյանը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը։ Գոռի մայրը` Ալիսա Խասիկյանը, որդու մահից հետո լքել է հարազատ Ջիլիզա գյուղը` այնտեղ ամեն ինչ որդուն է հիշեցնում։ Տիկին Ալիսան կարոտով է խոսում Ջիլիզայի մասին` մանավանդ հիմա, երբ որդու տնկած ծիրանենիները սկսել են բերք տալ։ Գյուղի կյանքին սովոր կինն այժմ մխիթարվում է քաղաքում բնակվող թոռան ներկայությունից։
Шествие в Ераблур (9 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Այսօր նաև այն երեխաների տոնն է, որոնց դասերից հետո մայրիկները Եռաբլուր են տանելու
Երևանաբնակ Արտակը և Ֆելիքսը մանկության ընկերներ էին` նույն թաղում են մեծացել, նույն դպրոցը գնացել։ Արտակը որոշել էր ծրագրավորող դառնալ, Ֆելիքսը` երաժիշտ։ Երկու ընկերները կամավոր էին մեկնել պատերազմ, Արտակը չվերադարձավ... Ֆելիքսը դհոլ էր նվագում հայկական հարսանեկան արարողություններին, բայց միայն ազգային երգերի ժամանակ։ Արտակի զոհվելուց հետո ընկերը դհոլը նկուղ է իջեցրել, խնայողություններն ի մի բերել և սկսել ծրագրավորում սովորել։ Արտակի համակարգչով այժմ Ֆելիքսն է աշխատում. ճիշտ է, դեռ ժամանակ է պետք, որպեսզի Արտակի նման բարձրակարգ մասնագետ դառնա, սակայն վստահ է` ընկերոջ նախկին աշխատավայրում խնդրելու են, որպեսզի ինքն աշխատանքի անցնի այնտեղ...
"Եղբորը փորձում էր հաց տալ՝ չհասկանալով, որ մահացած է"․ բժիշկը՝ իր ապրած պատերազմի մասին
Այսպիսի պատմությունները, ցավոք, քիչ չեն` նման հարյուրավոր ճակատագրեր կան, որոնք պատերազմից հետո փոխվել են, կիսատ մնացել, նոր ընթացք ստացել։ Պատերազմը շատ շերտեր ունի, որոնց, երանի, չառերեսվեինք։
Լրահոս
0