00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարի, որը շատ բան փոխեց. Արցախում 44-օրյա պատերազմի որոշ արդյունքների ու հետևանքների մասին

© Sputnik / Aram NersesyanՇուշի տանող ճանապարհին. 14 նոյեմբերի
Շուշի տանող ճանապարհին. 14 նոյեմբերի - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Բաժանորդագրվել
Փաստացի երրորդ պատերազմն Արցախում հայկական պետականության համար ուժեղ սթրես և ամրության փորձություն դարձավ։
Արցախում 44-օրյա պատերազմը սկսվելուց մեկ տարի է անցել։ Պատերազմն ուղիղ և փոխաբերական իմաստով փոխեց տարածաշրջանի քարտեզը։ Հայաստանի համար այն դարձավ նաև հզոր սոցիալ-հոգեբանական և քաղաքական սթրես, ամրության փորձություն։ Ռազմական գործողությունների վերսկսման տարելիցին վերլուծաբանների օգնությամբ որոշեցինք ամփոփել պատերազմի ռազմական և քաղաքական հետևանքները։

Առաջ Արցախն էր, հիմա՝ Հայաստանը

Այսպես է ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը նկարագրում հայկական կողմի համար ռազմական ու ռազմավարական պայմանների կտրուկ վատթարացումը նոր հակամարտության առաջացման դեպքում։ Եթե մինչև պատերազմը հիմնական ջանքերը կարելի էր կենտրոնացնել Արցախի պաշտպանության վրա, ապա այժմ պոտենցիալ նոր ճակատ է վերածվել հայ-ադրբեջանական ամբողջ սահմանը, մարտական գործողությունների հնարավոր ուղղությունների թիվը հասել է 3-4-ի։
Гражданские объекты Степанакерта после ночного обстрела (31 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Նա ընդամենը ութ տարեկան էր․ 44-օրյա պատերազմի առաջին զոհի պատմությունը
Զուգահեռաբար կտրուկ երկարացել է շփման գիծը, ինչը, համապատասխանաբար, ավելի մեծ թվով անձնակազմ է պահանջում այն պահելու համար։ Չափազանց անբարենպաստ օպերատիվ դասավորվածություն է առաջացել Սյունիքի ուղղությամբ և Լաչինի միջանցքի շրջանում։
«Հայաստանի համար անբարենպաստ ուղղությամբ փոխվեց նաև տարածաշրջանային ուժերի հարաբերակցության և տարածաշրջանում հակամարտության հնարավոր մասնակիցների կազմի հետ կապված իրավիճակը։ Եթե ավելի վաղ հայկական կողմը պետք է պատրաստվեր Ադրբեջանի հետ ռազմական գործողություններին, ապա այժմ նոր հակամարտության դեպքում անխուսափելի է Թուրքիայի մասնակցությունը (թեկուզև սահմանափակ), որը ռազմական առումով ամուր հաստատվել է տարածաշրջանում», - ասաց Հարությունովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Պատերազմի ողբերգական արդյունքները չպետք է բարդել մի քանի հրամանատարի վրա. Աբրահամյան
Կարևոր հարց է դարձել ենթակառուցվածքային խնդիրը։ Փորձագետը կարծում է, որ պատերազմի արդյունքում հայկական կողմը, հավանաբար, ստիպված կլինի զգալի չափով վերանայել ԶՈւ-ի բազավորման համակարգը՝ կապված նոր զորամասերի ստեղծման անհրաժեշտության հետ: Դա իր հերթին կապիտալ շինարարության համար զգալի ծախսեր է ենթադրում։
Բացի այդ, անորոշություն առաջացավ զինված ուժերի ռազմավարական խնդիրների ու դրանց հակառակորդների որոշման հետ կապված, քանի որ Արցախում շփման գիծը պահելու նախկին խնդիրը կորցրեց իր արդիականությունը: Ակնհայտ է, որ այս անորոշությունը կպահպանվի մինչև տարածաշրջանում նոր հետպատերազմյան իրականության մեջ Հայաստանի աշխարհաքաղաքական տեղի վերաբերյալ առավել հստակության չլինի։ Այդ տեղով ու արտաքին քաղաքական նոր առաջնահերթություններով պայմանավորված կլինի նաև Հայաստանի զինված ուժերի հեռանկարային տեսքը։

Ռազմատեխնիկական անհավասարություն

Մեր զրուցակիցը նշում է, որ պատերազմի արդյունքում կտրուկ սրվել է ՀՀ ԶՈՒ ռազմատեխնիկական կազմի հետ կապված իրավիճակը: Պատերազմը բացահայտեց ավիացիոն ոլորտում (ինչպես անօդաչու, այնպես էլ օդաչուավոր ավիացիայում) և ընդհանուր առմամբ ԶՈւ հագեցվածության մակարդակով բարձր ճշգրտությամբ զենքով և հետախուզության ու թիրախավորման ժամանակակից միջոցներով հետ մնալու փաստը: Այս խնդրին, որի լուծումը հսկայական ծախսեր է ենթադրում, գումարվում են այլ խնդիրներ, որոնք կապված են զրահատեխնիկայի և հրետանու հնացած ու սպառվող պարկի հետ:
Արցախյան 44-օրյա արհավիրքի խոսուն րոպեները - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի խոսուն րոպեները
Բացի այդ, պատերազմը բացահայտեց մարտական պատրաստության ու կարգապահության համակարգային խնդիրները, ինչպես նաև հակամարտության դեպքում զինված ուժերի համալրման գործող համակարգի անարդյունավետությունը:
Ընդհանուր առմամբ Հարությունովն առանձնացնում է 3 համակարգային խնդիր՝ Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական իրադրության անբարենպաստ փոփոխությունը, երկրի զինված ուժերի տեխնոլոգիական թերացումը և դրա մարդկային ներուժի ցածր որակը՝ կապված վերջին 30 տարիների սոցիալ-տնտեսական քաղաքականության առանձնահատկությունների հետ։

Մեկ տարվա մեջ ի՞նչ է արվել

Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը նշում է, որ Հայաստանը տարածքի կորուստի արդյունքում այժմ չունի, այսպես կոչված, ռազմավարական խորություն։ Դա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում և որակապես այլ խնդիրներ է դնում բանակի առջև։ Ինչ-որ կերպ ռազմավարական խորության բացակայությունը փոխհատուցելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, հզոր ինժեներական ամրություններ կառուցել և խաղաղ ժամանակ առաջին գծում պատրաստի խմբավորումներ ունենալ։
Ինչ վերաբերում է ԶՈւ զարգացման առաջնահերթություններին, ապա փորձագետը լուծումները տեսնում է լավ համալրվող ցամաքային զորքերում ու էշելոնացված ցամաքային հակաօդային պաշտպանությունում։
Խրամչիխինը նշում է, որ մեկ տարին բավարար ժամկետ է տեղի ունեցածը իմաստավորելու համար։ Հայաստանի իշխանությունը կարող էր այդ ընթացքում հետևություններ անել և ԶՈւ զարգացման նոր ռազմավարություն կառուցել։
«Ինձ ոչինչ հայտնի չէ վերջին մեկ տարվա ընթացքում սպառազինության ինչ-որ գնումների մասին, եթե չխոսենք հրաձգային սպառազինությունների մասին։ Իմ կարծիքով՝ առայժմ ոչ մի էական բան տեղի չի ունեցել», - ասաց ռուս փորձագետը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Նա վստահ է, որ սովորական սպառազինությունների մատակարարման մասին գրեթե անմիջապես հայտնի է դառնում։
«Մեր ժամանակներում տեխնիկան շատ հեշտ է ֆիքսել։ Տեխնիկան ասեղ չէ։ Բայց դեռ ոչինչ չենք տեսել։ Ինձ համար ակնհայտ չէ, որ Հայաստանում ինչ-որ բան է արվում» - ասաց նա։

Հայաստանի կարգավիճակի արժեզրկումը

Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա, ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, պատերազմից հետո Հայաստանի կարգավիճակը, նրա արժեքն աշխարհում և տարածաշրջանում կտրուկ նվազել են։ Մինչ այդ երկիրը հետաքրքիր էր աշխարհին մի քանի գործոնների հաշվին՝ Արցախ, Իրանի հետ սահմանի և հարաբերությունների առկայություն, Հայոց ցեղասպանության թեման (Թուրքիայի վրա պարբերական ճնշում գործադրելու համար) և ատոմակայանը (որը Երևանին թույլ էր տալիս լինել միջուկային ակումբի ոչ պաշտոնական անդամ)։
Արցախ, Մարտունի - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Կիսատ մնացած երազանքներն ու դատարկ մնացած տունը. ինչպես պատերազմը խեղեց շատերի ճակատագիրը
«Պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց Արցախի մեծ մասը և, կարելի է ասել, կամավոր զիջեց Ռուսաստանին անվտանգության երաշխավորի դերը։ Բացի այդ, կորել է Իրանի հետ սահմանի մեծ մասը (ավելի քան 140 կիլոմետրից մնացել է մոտ 40-ը)», - ասաց Հակոբյանը։
Բացի այդ, Հայաստանը սկսել է լոյալ քաղաքականություն վարել Թուրքիայի նկատմամբ։ Սպասվում է, որ ապագայում Հայոց ցեղասպանության հարցը ՀՀ իշխանության քաղաքականության մեջ կա՛մ կվերանա, կա՛մ հետին պլան կմղվի։

Չքաղած դասեր

Ըստ Հակոբյանի՝ իշխանությունները չեն փորձում ինչ-որ դասեր քաղել։ Նրանք զբաղված են նրանով, որ փորձում են «լղոզել» պարտության արդյունքները՝ տարատեսակ մանիպուլյատիվ և տեխնոլոգիական հնարքներ օգտագործելով։
Ինչն Ալիևին կստիպի գնալ բանակցությունների, կամ ում էր ուղղված նրա հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ պատերազմի սկզբում ասել էր, որ հայերը, անկախ պատերազմի արդյունքներից, չպետք է իրենց պարտված համարեն, հետո, արդեն մեկ տարի անց, Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ հաղթող լինելու համար պարտադիր չէ հաղթել ինչ-որ մեկին։
Նման գործողություններով իշխանությունը փորձում է պարտության զգայուն հարցը վերածել սովորական թեմայի, հանել այն քաղաքական ու հասարակական օրակարգից։
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը ևս կարծում է, որ պատերազմի քաղաքական հետևանքները դեռ չեն ավարտվել, և ներկա գործընթացները կարող են ծանր լինել Հայաստանի և Արցախի համար:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Ֆրանսիան ջանք չի խնայի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար
«Մենք մինչ օրս չենք գնահատել բոլոր այն խնդիրները, որոնք ունեցել ենք պատերազմից առաջ և դրանից հետո։ Հնարավոր է՝ խնդիրն այն է, որ նախկին քաղաքականությունը շարունակվում է։ Եվ բոլոր այն սխալները, որոնք արվել են այն ժամանակ, կրկնվում են այսօր՝ այլ մարտավարության շրջանակում», - ասաց Դունամալյանը։
Եթե նախկինում Հայաստանի իշխանությունը վարում էր զսպման քաղաքականություն, ապա այժմ այն խաղաղասիրության քաղաքականություն է իրականացնում։ Սակայն հիմնական խնդիրը, որը կար ու կա, ըստ Դունամալյանի, ազգային շահերը հստակ հասկանալն է։ Խոսքը մոտեցումների (օրինակ՝ Երևանում ինչ ապագա են տեսնում Արցախի համար) և այդ ուղղությամբ գործնական, պրագմատիկ քայլերի մասին է։

Հասարակական տրամադրությունները

Մեկ տարի անց ո՛չ իշխանությունը, ո՛չ հասարակությունը մեծամասամբ այդպես էլ չգիտակցեց Արցախի արժեքը Հայաստանի անվտանգության համար։ Շատ խնդիրներ կայանում են նրանում, որ չկա միասնական անվտանգության գոտու հասկացողություն։
Դունամալյանի խոսքով՝ բանն այն է, որ Հայաստանի երկու հիմնական՝ սոցիալական հավասարության և անվտանգության խնդիրները, 1991 թվականից արհեստականորեն բաժանվեցին։ Անվտանգությունը միշտ գերիշխել է ամեն ինչի վրա, 2018-ում սոցիալական անարդարությունը հանգեցրեց այն բանին, որ մարդիկ մոռացան անվտանգության որոշ հարցերի մասին:
Ադրբեջանի գործողությունների զոհ են դարձել 80 քաղաքացիական անձինք, 38-ը՝ գերության մեջ
«Նույնիսկ այսօր այդ հարցն այդքան լուրջ չի ընկալվում։ Ավելի մեծ ուշադրություն է դարձվում սոցիալ-տնտեսական հարցերին», - նշեց Դունամալյանը։
Փորձագետներն արձանագրում են՝ հասարակությունը պառակտված է «գլոբալիստների» և «ավանդապաշտների»։ Այդ պատճառով որոշ մարդկանց համար Արցախը դժբախտությունների պատճառ է, մյուսների համար՝ ամենաբարձր արժեքը։
Ով ինչ էլ ասի, բայց առանց Արցախի Հայաստանի բարգավաճման գաղափարն արդեն ապացուցել է իր անկարողությունը։ Բավական է նայել Սյունիքում և Գեղարքունիքում տիրող իրավիճակին։

Կյանքը ցույց տվեց, որ կրակելու են այնտեղ, որտեղ անցնում է սահմանը՝ լինի դա Գեղարքունիքը, Սյունիքը, թե Արարատը։ Պատրանք էր կարծել, թե Արցախի նկատմամբ վերահսկողության կորստով կդադարեցվեն փոխհրաձգությունն ու սահմանին զինվորների մահը», - ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նա նշում է, որ ինչ-որ փուլում իշխանություննը դադարել է ապահովել անմիջապես Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ դնելով դա ռուս զինվորականների վրա նույն Սյունիքում և Գեղարքունիքում։ Հակոբյանը կարծում է, որ սահմանների պաշտպանությունը, փաստացի «աճուրդի դրվեց»։

Արցախի ապագայի հարցը հետաձգվել է

Քաղտեխնոլոգը կարծում է, որ ներկայիս իշխանություններն այժմ ստանձնած պարտավորությունների ճիրաններում են, ընդ որում՝ խոստումների մի մասը բանավոր է տրվել։
Կա կոնսենսուս Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման (սահմանազատման ու սահմանագծման), հաղորդակցությունների բացման վերաբերյալ, Իսկ Արցախի հարցը որոշվեց հետոյի թողնել։ Այդ դիրքորոշմանը հավատարիմ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները։
Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել. Արման Թաթոյան
Եթե Հայաստանի կողմից բանակցողը 2020 թվականի նոյեմբերին փոխվեր, ապա հնարավոր կլիներ փոխել իրավիճակը։ Օրինակ, Հակոբյանի խոսքով, Կապան-Գորիս ճանապարհի հետ նման ողբալի ու խնդրահարույց հարցը կարող էր չառաջանալ։
Սակայն ղարաբաղյան հարցը վերջնականապես փակված չէ, որքան էլ Բաքուն ու Անկարան ցանկանան դա։ Գրեթե բոլոր միջազգային ուժային կենտրոնները (ռազմավարական դաշնակիցներից մինչև ավանդական թշնամիներ) փորձում են պահպանել իրավիճակի վերահսկողությունը։ Չէ որ դա տարածաշրջանում դեռ ճնշման լծակ է։
Իսկ ի՞նչ հետևություններ կանի Երևանը։ Հարցը դեռ բաց է։
Լրահոս
0