https://arm.sputniknews.ru/20210928/hakarakvordi-krakvoci-hetevanqvov-viravvorum-stacats-haj-zintsarajvoghi-depqvov-qrgvorts-e-harucvel-33732941.html
Հակառակորդի կրակոցի հետևանքով վիրավորում ստացած հայ զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել
Հակառակորդի կրակոցի հետևանքով վիրավորում ստացած հայ զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեն հայտնում է, որ զինվորը բազկոսկրի բազմաբեկոր կոտրվածք ունի։ 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T18:59+0400
2021-09-28T18:59+0400
2021-09-28T18:59+0400
ադրբեջան
հհ քննչական կոմիտե
վիրավոր
քրեական գործ
գեղարքունիքի մարզ
զինծառայող
կութ
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորում ստացած հայ զինծառայողի դեպքով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։ՊՆ–ը հայտնել էր, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ՔԿ–ն հավելում է, որ զինծառայողն աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է ստացել։Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը)։Կատարվում է նախաքննություն:
https://arm.sputniknews.ru/20210928/adrbejany-pataskhanatu-e-hh-zintsarajvoghin-hrazenajin-viravvorum-hascnelu-hamar-mip-33730849.html
ադրբեջան
գեղարքունիքի մարզ
կութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հհ քննչական կոմիտե, վիրավոր, քրեական գործ, գեղարքունիքի մարզ, զինծառայող, կութ
ադրբեջան, հհ քննչական կոմիտե, վիրավոր, քրեական գործ, գեղարքունիքի մարզ, զինծառայող, կութ
Հակառակորդի կրակոցի հետևանքով վիրավորում ստացած հայ զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել
Քննչական կոմիտեն հայտնում է, որ զինվորը բազկոսկրի բազմաբեկոր կոտրվածք ունի։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորում ստացած հայ զինծառայողի դեպքով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
ՊՆ–ը
հայտնել էր, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։
28 սեպտեմբերի 2021, 18:11
ՔԿ–ն հավելում է, որ զինծառայողն աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է ստացել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը)։
Կատարվում է նախաքննություն: