https://arm.sputniknews.ru/20210927/tntesutjunn-atshel-e-5-tvokvosvov-gnery-57-azhum-qnnarkum-en-bjujei-katarman-yntacqy-33678982.html
Տնտեսությունն աճել է 5 տոկոսով, գները` 5.7. ԱԺ–ում քննարկում են բյուջեի կատարման ընթացքը
Տնտեսությունն աճել է 5 տոկոսով, գները` 5.7. ԱԺ–ում քննարկում են բյուջեի կատարման ընթացքը
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2021 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքը։ 27.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-27T12:00+0400
2021-09-27T12:00+0400
2021-09-27T12:33+0400
տնտեսություն
հայաստան
տիգրան խաչատրյան
աշխատավարձ
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28589123_0:0:1601:901_1920x0_80_0_0_9c39b4a9f3fd499f216d86cc58538cdd.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 2021թ.–ի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը գրանցել է 5 տոկոս տնտեսական աճ։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքը։Եթե գողը տնից չլինի. փայտի մաֆիայի շրջանառությունը 100 միլիոնավոր դրամների է հասնում«Բոլոր ոլորտները աճի միտում են արձանագրել։ Առավել բարձր աճ են արձանագրել ծառայություններն ու առևտուրը, բայց նաև շինարարությունը, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել հանքագործական արդյունաբերության ու բաց հանքերի շահագործման հետ, գյուղատնտեսությունը հիմնականում աճել է բուսաբուծության ոլորտում դիտարկված բարձր տնտեսական ակտիվությամբ, շինարարությունն աճել է առավելապես պետական բյուջետային միջոցներով ու բնակչության միջոցներով իրականացված շինաշխատանքների հաշվին»,– ասաց Խաչատրյանը։Տարին աչքի է ընկել նաև գնաճի բարձր ցուցանիշներով։ Նախարարի խոսքով` այն կազմել է 5.7 տոկոս։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 7.7 տոկոս, ալկոհոլային խմիչքներինն ու ծխախոտինը` 9.1, ոչ պարենային ապրանքների գները` 7.9, իսկ ծառայությունների սակագները` 2 տոկոս։Հայաստանում ներդրումների համար շահութաբեր ոլորտները գնալով պակասում են. ՔթոյանԱշխատավարձերը, ըստ նախարարի, այս տարի հունվար–հունիսին աճել են 5.4 տոկոսով, ընդ որում`պետական հատվածում` 3.9 տոկոսով, մասնավոր հատվածում` 5.9 տոկոսով։ Արդյունքում պետական միջին աշխատավարձն այդ ժամանակահատվածում կազմել է 168 300 դրամ, մասնավորում` 209 900 դրամ։
https://arm.sputniknews.ru/20210916/tntesakan-atshi-voraky-chapazanc-catsr-e-atom-margarjan-33343840.html
https://arm.sputniknews.ru/20210909/karavarutyan-finansakan-qaxaqakanutyun-dzaxoxum-28950321.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28589123_0:0:1441:1081_1920x0_80_0_0_02bde613fca8b7670d535308f551db15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, հայաստան, տիգրան խաչատրյան, աշխատավարձ, գնաճ
տնտեսություն, հայաստան, տիգրան խաչատրյան, աշխատավարձ, գնաճ
Տնտեսությունն աճել է 5 տոկոսով, գները` 5.7. ԱԺ–ում քննարկում են բյուջեի կատարման ընթացքը
12:00 27.09.2021 (Թարմացված է: 12:33 27.09.2021) ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2021 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 2021թ.–ի առաջին կիսամյակում
Հայաստանի տնտեսությունը գրանցել է 5 տոկոս տնտեսական աճ։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքը։
«Բոլոր ոլորտները աճի միտում են արձանագրել։ Առավել բարձր աճ են արձանագրել ծառայություններն ու առևտուրը, բայց նաև շինարարությունը, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել հանքագործական արդյունաբերության ու բաց հանքերի շահագործման հետ, գյուղատնտեսությունը հիմնականում աճել է բուսաբուծության ոլորտում դիտարկված բարձր տնտեսական ակտիվությամբ, շինարարությունն աճել է առավելապես պետական բյուջետային միջոցներով ու բնակչության միջոցներով իրականացված շինաշխատանքների հաշվին»,– ասաց Խաչատրյանը։
16 սեպտեմբերի 2021, 22:14
Տարին աչքի է ընկել նաև գնաճի բարձր ցուցանիշներով։ Նախարարի խոսքով` այն կազմել է 5.7 տոկոս։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 7.7 տոկոս, ալկոհոլային խմիչքներինն ու ծխախոտինը` 9.1, ոչ պարենային ապրանքների գները` 7.9, իսկ ծառայությունների սակագները` 2 տոկոս։
Աշխատավարձերը, ըստ նախարարի, այս տարի հունվար–հունիսին աճել են 5.4 տոկոսով, ընդ որում`պետական հատվածում` 3.9 տոկոսով, մասնավոր հատվածում` 5.9 տոկոսով։ Արդյունքում պետական միջին աշխատավարձն այդ ժամանակահատվածում կազմել է 168 300 դրամ, մասնավորում` 209 900 դրամ։