00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կառավարության խորամանկությունը. ինչի՞ հաշվին են Հայաստանում աճել հարկային եկամուտները

© Sputnik / Asatur YesayantsСурен Парсян в гостях радио Sputnik Армения
Сурен Парсян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում պարզաբանել է, թե ինչպես և ինչի հաշվին է 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ն ապահովել 984 մլրդ դրամի հարկային եկամուտների հավաքագրումը։
«Կառավարության ֆինանասական քաղաքականությունը ձախողված է». Պարսյան
2021 թվականին հարկային եկամուտներն աճել են ի հաշիվ անցած տարվա տնտեսական անկման և այս տարվա ընթացքում արձանագրված գնաճի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Մեր տնտեսական ակտիվությունը շատ համեստ է տարածաշրջանի մյուս երկրների համեմատ։ Այս տարվա 7 ամիսների հաշվարկով մենք ունենք 5.2 տոկոս տնտեսական ակտիվություն, Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 12.3 տոկոս, այսինքն` 2.5 անգամ ավելի շատ։ Սա փաստում է, որ հարկային եկամուտներն աճել են ոչ թե ներդրումների, տնտեսական ակտիվության, այլ գնաճի և անցած տարվա վատ ցուցանիշների ֆոնին»,- ասաց նա։
Նրա խոսքով` պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարի օտարերկրյա ներդրումները կազմել են ընդամենը 33 մլն դոլար, փոխարենը 2021 թվականի ընթացքում որոշակի հարկային դրույքաչափերի բարձրացում է տեղի ունեցել, հետևաբար` հարկային եկամուտների աճը իներցիոն է։
Заправочная станция со сжиженным газом в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Հեղուկ գազի պակաս և գնաճ Հայաստանում. ինչու չի նահանջում վառելիքային ճգնաժամը
«Հավաքագրված եկամուտներն ավելի քիչ գնողունակություն ունեն։ Անցած տարվա հավաքագրված հարկերով պետությունը կարող էր ավելի շատ գնումներ կատարել, քան այս տարվա հարկերով` նկատի ունենալով գնաճը և այլ ցուցանիշներ»,- նշեց Պարսյանը։ 
Տնտեսագետն արձանագրեց, որ կառավարությունը մի կողմից խոսում է հարկային մուտքերի ավելացման մասին, մյուս կողմից մեկ միլիարդ դոլարի չափով ավելացնում է պետական պարտքը։ Գաղտնիքը դրսից բերված ֆինանսական հոսքերի մեջ է, որը չի կարող երկար շարունակվել։
«Ակնհայտ է, որ կառավարության ֆինանասական քաղաքականությունը ձախողված է, և նա փորձում է դրսից ներարկումների միջոցով պահել տնտեսական ակտիվությունը։ Դրսից կարելի է 1-2 տարի ևս պարտքով գումար բերել, ծախսել և հարկային եկամուտների աճ ցույց տալ, բայց դա երկարաժամկետ ու որակյալ աճ չէ։ Այդ աճից ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, օգտվում են մենաշնորհային դիրք ունեցողները, հանքարդյունաբերողները և խոշոր շինարարական կազմակերպությունները»,- հավելեց Պարսյանը։
ՀՀ–ում 1,421 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել են շուրջ 6 մլրդ դրամ. ՊԵԿ
Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 8-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշները, ըստ որի` այդ ժամանակահատվածում հարկային եկամուտները կազմել են 984 մլրդ դրամ:
2020թ. նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել է 888 մլրդ դրամ, 2019թ-ին՝ 937 մլրդ դրամ, իսկ 2018թ-ին՝ 773 մլրդ դրամ:
Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ դրամով կամ 11%-ով, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ դրամ կամ 5%, 2018 թվականի համեմատ՝ 211 մլրդ դրամ կամ 27%:
Լրահոս
0