00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա ընդամենը ութ տարեկան էր․ 44-օրյա պատերազմի առաջին զոհի պատմությունը

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունГражданские объекты Степанакерта после ночного обстрела (31 октября 2020). Карабах
Гражданские объекты Степанакерта после ночного обстрела (31 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Բաժանորդագրվել
Գևորգյանների ընտանիքում դժբախտությունը վրա հասավ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին։ Պատերազմի առաջին օրը զոհված ութ տարեկան աղջնակի մայրը Sputnik Արմենիային պատմել է ընտանիքի ողբերգության մասին։
Արդեն մեկ տարի է` Գևորգյանների ընտանիքում չի լսվում միջնեկ դստեր՝ Վիկտորյայի զրնգուն ծիծաղը։ Ութամյա ուրախ և աշխույժ աղջնակը, ըստ էության, Արցախում 44-օրյա պատերազմի առաջին զոհը դարձավ։
© Photo : Facebook / Arcvik GevorgyanՎիկտորյա Գևորգյան
Виктория и Арцвик Геворкян - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Վիկտորյա Գևորգյան
Աղջկա ծնողները՝ Անահիտն ու Իգորը, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան արթնացան կրակոցների ձայնից։ Հասկացան, որ պատերազմ է սկսվել, պետք է տանել երեխաներին։ Հանկարծ փոքրիկ Վիկան դուրս վազեց՝ «երկաթե թռչուններին» (խմբ․՝ ԱԹՍ) տեսնելու։
«Նա հաճախ էր դրանք տեսնում երազում,-պատմում է Անահիտը,-վերջին օրերին Վիկան անընդհատ խոսում էր «երկաթե ծիտիկների» մասին և պնդում, որ նրանք ուզում են տանել իրենց»։
© Photo : Facebook / Arcvik GevorgyanՎիկտորյա Գևորգյան
Виктория и Арцвик Геворкян - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Վիկտորյա Գևորգյան
Աղջնակը նոր էր բակ դուրս եկել, երբ նրանց տնից ոչ հեռու պայթյուն որոտաց։ Վիկտորյան և նրա հետևից դուրս վազող մայրը՝ երեխան գրկին (փոքր եղբայրն էր՝ Արծվիկը), բեկորային վնասվածք ստացան։
Խառնաշփոթ սկսվեց, խուճապ, քաոս։ Աղջիկը արյան մեջ կորած էր և հազիվ էր շնչում։ Միմյանց օգնելով` նրանք հասան մեքենային՝ հույս ունենալով արագ հասնել մոտակա հիվանդանոց։ Բայց հենց որ Վիկային պառկեցրին մեքենայի մեջ, նա դադարեց շնչել։ Անահիտը շարունակում էր նրան արհեստական շնչառություն տալ, կարծում էր՝ դուստրը գիտակցությունն է կորցրել և ուր որ է ուշքի կգա։

«Երկինք էր նայում․ լաց չէր լինում, չէր գոռում, չէր շարժվում։ Նա անմեղ, բարի, ուրախ երեխա էր, նա չպիտի զոհվեր։ Ես կյանքս կտայի, որ Վիկան ապրեր»,-ասում է կինը։

Մի քանի ժամ անց Վիկայի մահվան լուրը տարածվեց ամբողջ Հայաստանում։ Համացանցում լուսանկար հայտնվեց՝ հիվանդանոցի մահճակալին պառկած վիրավոր փոքրիկ, կողքին հայրը՝ ձեռքը բռնած։ Լուսանկարում Վիկայի կրտսեր եղբայրն էր՝ Արծվիկը, և նրանց հայրը՝ Իգորը։
© Photo : Facebook / Arcvik GevorgyanВиктория и Арцвик Геворкян
Виктория и Арцвик Геворкян - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Виктория и Арцвик Геворкян
Անահիտին ուրիշ պալատում էին տեղավորել։ Նա անգամ չի կարողացել ներկա գտնվել դստեր հուղարկավորությանը. պետք էր որդուն խնամել։ Նա չէր կարող և չէր ուզում դստերը մեռած տեսնել, որպեսզի չխելագարվի, որպեսզի ուժ ունենա հոգ տանել մյուս երեք երեխաների մասին։
Ընտանիքը շատ ծանր է տանում կորուստը։ Մեկ տարի է անցել, բայց ցավը չի մեղմանում, և յուրաքանչյուրն իր ձևով է սգում փոքրիկի կորուստը․ հայրը չի կարողանում աղջկա լուսանկարներն ու տեսագրությունները նայել, Արծվիկը մշտապես կանչում է նրան, իսկ երկու ավագ քույրերը կարոտում են և թաքուն լաց լինում նրա լուսանկարների մոտ։ Ընտանիքը չի կարողացել մնալ այն տանը, որի բակում մահացել է Վիկան։
© Photo : Facebook / Arcvik GevorgyanՎիկտորյան ու Արծվիկը
Виктория и Арцвик Геворкян - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Վիկտորյան ու Արծվիկը
Անահիտի և Արծվիկի՝ հիվանդանոցից վերադառնալուց հետո նրանք ուրիշ տուն են տեղափոխվել, բայց այնտեղ էլ Վիկային հիշեցնող շատ իրեր կան՝ նրա խաղալիքները, լուսանկարներն ու տեսագրությունները, որոնցում նա կա՛մ երգում է, կա՛մ պարում։
«Արծվիկը շատ վախեցած էր։ Վախենում էր մենակ սենյակից սենյակ գնալ, վախենում էր մարդկանցից ու բարձր ձայներից, բայց աստիճանաբար անցավ։ Հիմա հարցնում է, թե որտեղ է Վիկան։ Արծվիկը չի հիշում, թե ինչ է կատարվել»,-պատմում է Անահիտը։
Գևորգյանների ընտանիքը հայրենի Մարտունի քաղաքից հեռանալու մտադրություն չունի ։ Եվ հարցը միայն հայրենիքի հանդեպ սերը չէ։ Այստեղ է փոքրիկ Վիկայի գերեզմանը։
Գերեզմանաքարին զինվորական համազգեստով, ինքնաձիգը ձեռքին աղջնակի պատկեր է։ Ծնողները որոշել են հենց այդպես հավերժացնել նրան, քանի որ Վիկան ուզում էր զինվորական դառնալ, սիրում էր զինվորական համազգեստը և հաճախ էր հայրենասիրական երգեր երգում։ Նրա սիրած երգերից մեկը, որը կատարում էր հարազատների համար, Գուսան Հայկազունու «Պատերազմ եք գնում, հպարտ գնացեք» երգն էր։

«Նա հպարտ գնաց, ու մենք միշտ հիշելու ենք նրան, և սիրտս ցավալու է, ինչպես նրա զոհվելու օրը։ Ծնողները չպետք է թաղեն երեխաներին, միշտ պետք է հակառակը լինի»,- զրույցն ամփոփում է Անահիտը։

«Եղբորը փորձում էր հաց տալ՝ չհասկանալով, որ մահացած է»․ բժիշկը՝ իր ապրած պատերազմի մասին
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:
Մայրը որդու ոտքերն էր համբուրում, տղան` ցավից գոռում. պատերազմից հետո կյանք կա, բայց ուրիշ
Լրահոս
0