00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԷԿ–երի լիցենզիայի կասեցումից մինչև կենդանասեր գործիչներ. նախարարն ասաց` ինչ են նախատեսում

Բաժանորդագրվել
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է Սևանա լճի մասին, անդրադարձել փայտի մաֆիայի դեմ պայքարին, պատմել, թե ինչ բնապահպանական աղետալի վիճակ է արձանագրել Եղեգիսի կիրճ այցելության ժամանակ։
Սևանից թույլատրված 75 մլն խմ հավելյալ ջրառից առ այսօր իրականացվել է 56-57 մլն–ը։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը` հույս հայտնելով, որ 75 մլն խմ–ն ամբողջությամբ չի օգտագործվի։
«Լիահույս եմ, որ 60-62 մլն–ը չի անցնի, քանի որ այսօր չասեմ միլիոն, այլ յուրաքանչյուր 100 լիտր ջուրը Սևանի համար կարևոր ենք համարում»,– ասաց նա։
Հիշեցնենք` օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 մլն մ³–ի փոխարեն այս տարի Սևանից որոշվել էր բաց թողնել 245 մլն մ³ ջուր։ Բացի այդ շոգ ու չորային եղանակի պատճառով, եթե նախկինում ջրառն իրականացվում էր հունիս–հուլիսին, ապա այս տարի առաջին ջրառը կատարեց մայիսի 25-ին։ Այդ օրը Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13 սմ-ով ավելի բարձր էր։
Министр окружающей среды Романос Петросян провел расширенные консультации с представителями лесного хозяйства - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Անտառխախտումների դեպքերի աճ է գրանցվել. նախարարը խոստանում է` անհանդուրժող են լինելու
Հատկանշական է, որ սիգի արդյունագործական որսի քվոտավորված ծավալը ևս այս տարի դեռ ամբողջությամբ չի իրացվել, թեև որս անելու ցանկություն ունեցողները քիչ չեն։
Այսպես` տարվա համար նախապես հաստատված 250 տոննա սիգի որսի թույլտվություններից շուրջ 40 տոննան չէր որսվել, կառավարությունը որոշել էր որսի ժամկետը երկարացնել մինչև հոկտեմբերի 15-ը` միաժամանակ նաև հավելյալ 50 տոննա սիգի որսի նոր քվոտա սահմանելով։ Իսկ այդ 90 տոննայի դիմաց ձկնորսները 700 տոննայի հայտ են ներկայացրել։ Ըստ նախարարի, սա խոսում է ձկնորսների վարքի էական փոփոխության մասին։ «Շատ ավելի մեծ թվով ձկնորսներ ու ձկնորսական տնտեսություններ արդեն հակված են օրենքով, պայմանագրերով քվոտավորված ձկան արդյունագործական որսով զբաղվելու.,– ասաց Պետրոսյանը։
Ոլորտի մասնագետների հետ օրենսդրական նախագիծ է մշակվում սիգի արդյունագործական որսը պետական որևէ մարմնի, հնարավոր է` «Սևան» ազգային պարկին վերապահելու համար։
Եթե գողը տնից չլինի. փայտի մաֆիայի շրջանառությունը 100 միլիոնավոր դրամների է հասնում
«Այդ գործունեության արդյունքում ՊՈԱԿ–ը շահույթ չի հետապնդելու, այլ գոյացած միջոցներն ուղղելու է հենց ձկնորսների աշխատավարձերի ապահովմանը։ Նախատեսել ենք միջինից բարձր աշխատավարձ սահմանել ձկնորսների համար։ Այն քաղաքացիներին, ովքեր այս պահին սիգի ձկնորսությամբ են զբաղվում, այդ թվում նաև` արգելքի սեզոնին ռիսկի դիմելով, առերևույթ հանցակազմ պարունակող գործողությունների գնալով, մաշված ու կիսամաշ նավակներով ձկնորսություն իրականացնելով, մենք հնարավորություն ենք տալու աշխատանքի անցնել պետական հիմնարկությունում»,– ասաց Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է Սևանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, դրանք ևս այսուհետ իրականացնելու է «Սևան» ազգային պարկը։ Նախարարի խոսքով` բյուջեից հատկացված հավելյալ միջոցներով առաջիկա 1-1.5 ամիսների ընթացքում նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա` Սևանի ափերը ջրածածկ շինություններից մաքրելու համար։

Փոքր ՀԷԿ–երի կողմից բնապահպանական նորմերի համատարած խախտումների արձանագրման ու բացահայտման համար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որն այցելելու և տեղում արձանագրելու է բնապահպանական օրենսդրության ու ՇՄԱԳ փորձաքննության խախտումների փաստերը։
Նախարարը չի բացառում, որ բանը կհասնի նաև լիցենզիաների կասեցման։ Գործընթացը մեկնարկելու է նախ Եղեգիսի կիրճից, որտեղ առկա խախտումներն արձանագրել է Պետրոսյանը` իր վերջին աշխատանքային այցի ընթացքում։
 Министр окружающей среды ознакомился с незаконными постройками на территории национального парка Севан - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
«Սևան» ազգային պարկը մեկ ամսից սեփական տեխնիկա կունենա լիճը մաքրելու համար. նախարար
«Վիճակն իրոք ողբերգական է, բնապահպանական աղետ ունենք Եղեգիսի կիրճում։ Ամբողջ գետը` ակունքներից սկսած մինչև Արփա գետին միախառնվելու վայրը, խողովակներով է անցնում։ Ընդ որում, այդտեղ ոչ թե ՀԷԿ է, այլ, ՀԷԿ–երի կասկադներ։ Այսինքն` մի ՀԷԿ–ի խողովակներով անցնելով` գետն անմիջապես անցնում է մյուս ՀԷԿ–ի խողովակներ` դրանով հիմնավորապես խաթարելով գետի էկոհամակարգը»,– իր արձանագրածը պատմեց նախարարը։
Ռոմանոս Պետրոսյանը հարցազրույցում անդրադարձել է նաև անտառագողության ու փայտի մաֆիայի դեմ պայքարին, պատմեց թե ինչ է սպասվում վայրի կենդանիներին անազատության մեջ պահող հայաստանցիներին, այդ թվում` նման կենդանիների սիրահար հայտնի գործիչներին։
Ուժը կորցրած են ճանաչվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀԷԿ–երի լիցենզիաները
Թվարկված խնդիրների լուծման համար, ըստ նրա, կառավարությունը մտադիր է փոխել շրջակա միջավայրի կառավարման ողջ օրենսդրությունը։
Մանրամասները` տեսանյութում։
Լրահոս
0