https://arm.sputniknews.ru/20210917/antarkhakhtumneri-depqeri-atsh-e-grancvel-nakharary-khvostanum-e-anhandurzhvogh-en-linelu-33392291.html
Անտառխախտումների դեպքերի աճ է գրանցվել. նախարարը խոստանում է` անհանդուրժող են լինելու
Անտառխախտումների դեպքերի աճ է գրանցվել. նախարարը խոստանում է` անհանդուրժող են լինելու
Sputnik Արմենիա
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` Հայաստանում անտառը չի կարող ծառայել անհատների նեղ անձնական շահերին։ 17.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-17T21:08+0400
2021-09-17T21:08+0400
2021-09-17T21:12+0400
ռոմանոս պետրոսյան
գողություն
անտառ
քրեական գործ
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33392140_0:0:1240:699_1920x0_80_0_0_749ce755827e91da5fe2c951738caba6.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Վերջին շրջանում անտառխախտումների դեպքերի արձանագրման թվի աճ է գրանցվել։ Անտառապետությունների ու անտառտնտեսությունների շուրջ 100 ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, տեղեկանում ենք նախարարության կայքից։Պետրոսյանը նշել է, որ անտառխախտումների դեպքերի աճի պատճառներից մեկն էլ այն է, որ նախորդ շրջաններում ոչ բոլոր դեպքերն են արձանագրվել կամ փոխանցվել իրավապահ մարմիններին։«Այսօր կա դրված հստակ պահանջ՝ անտառխախտման ցանկացած դեպք պետք է արձանագրվի և արժանանա իրավապահ համակարգի և տեսչական մարմինների գնահատականին։ Անտառապետերն ու անտառապահերը պետք է այս պայքարում կանգնեն մեր կողքին։ Անհանդուրժող ենք լինելու անտառը սեփական բիզնեսի վերածողների հանդեպ»,–ասել է Պետրոսյանը։Նրա խոսքով` Հայաստանում անտառը չի կարող ծառայել անհատների նեղ անձնական շահերին։Ի դեպ, ընթացիկ տարում ամենաքիչ անտառխախտման դեպքերը գրանցվել են «Ստեփանավանի», «Սևքարի» և «Կապանի» անտառտնտեսություններում, իսկ «Թումանյանի», «Հրազդանի» և «Արծվաբերդի» անտառտնտեսություններում՝ ամենաշատը։Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռիում. «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որն ապօրինի փայտանյութով էր լեցուն, անտառից ընթացել է դեպի գյուղ։Հայաստանում 18,7 միլիոն դոլարի ներդրում կարվի անտառային նոր տարածքներ հիմնելու համարՈստիկանները կանգնեցրել էին մեքենան, սակայն վարորդը, շարունակելով ընթացքը, Լորուտ գյուղի մոտակայքում դուրս էր եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել ձորը:Մեքենայում գտնվող երկու մարդ մահացել են, որից հետո մի խումբ անձինք դեպքի վայր ժամանած ոստիկաններին են ծեծել, հրդեհել նրանց մեքենան։Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, կան կալանավորվածներ։
https://arm.sputniknews.ru/20210906/loru-antarayin-fondi-pahpanutyan-patasxanatu-9-pashtoanatr-andzanc-dem-qrgorts-e-harucvel-28904178.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33392140_111:0:1212:826_1920x0_80_0_0_2e815928b81a2e9c048bb18b325acceb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոմանոս պետրոսյան, գողություն, անտառ, քրեական գործ, նախարար
ռոմանոս պետրոսյան, գողություն, անտառ, քրեական գործ, նախարար
Անտառխախտումների դեպքերի աճ է գրանցվել. նախարարը խոստանում է` անհանդուրժող են լինելու
21:08 17.09.2021 (Թարմացված է: 21:12 17.09.2021) Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` Հայաստանում անտառը չի կարող ծառայել անհատների նեղ անձնական շահերին։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Վերջին շրջանում անտառխախտումների դեպքերի արձանագրման թվի աճ է գրանցվել։ Անտառապետությունների ու անտառտնտեսությունների շուրջ 100 ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, տեղեկանում ենք
նախարարության կայքից։
Պետրոսյանը նշել է, որ անտառխախտումների դեպքերի աճի պատճառներից մեկն էլ այն է, որ նախորդ շրջաններում ոչ բոլոր դեպքերն են արձանագրվել կամ փոխանցվել իրավապահ մարմիններին։
«Այսօր կա դրված հստակ պահանջ՝ անտառխախտման ցանկացած դեպք պետք է արձանագրվի և արժանանա իրավապահ համակարգի և տեսչական մարմինների գնահատականին։ Անտառապետերն ու անտառապահերը պետք է այս պայքարում կանգնեն մեր կողքին։ Անհանդուրժող ենք լինելու անտառը սեփական բիզնեսի վերածողների հանդեպ»,–ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով` Հայաստանում անտառը չի կարող ծառայել անհատների նեղ անձնական շահերին։
Ի դեպ, ընթացիկ տարում ամենաքիչ անտառխախտման դեպքերը գրանցվել են «Ստեփանավանի», «Սևքարի» և «Կապանի» անտառտնտեսություններում, իսկ «Թումանյանի», «Հրազդանի» և «Արծվաբերդի» անտառտնտեսություններում՝ ամենաշատը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռիում. «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որն ապօրինի փայտանյութով էր լեցուն, անտառից ընթացել է դեպի գյուղ։
Ոստիկանները կանգնեցրել էին մեքենան, սակայն վարորդը, շարունակելով ընթացքը, Լորուտ գյուղի մոտակայքում դուրս էր եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել ձորը:
Մեքենայում գտնվող երկու մարդ մահացել են, որից հետո մի խումբ անձինք դեպքի վայր ժամանած ոստիկաններին են ծեծել, հրդեհել նրանց մեքենան։
Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, կան կալանավորվածներ։