00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական "Էնկան" դադարեցնում է Նամախվանի ՀԷԿ-ի կառուցումը. Թբիլիսին միջնորդի է դիմել

© Sputnik / Անցնել մեդիապահոցАкция противников строительства ГЭС "Намахвани" в Грузии
Акция противников строительства ГЭС Намахвани в Грузии - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Բաժանորդագրվել
Վրաստանի կառավարությունը դիմել է աշխարհի ամենահեղինակավոր միջնորդներից մեկին՝ ԵՄ էներգետիկ միության վեճերի լուծման խորհրդին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Թուրքական «ENKA Renewables» ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է խզել Վրաստանի կառավարության հետ կնքած պայմանագիրը, որը վերաբերում է Նամախվանի ՀԷԿ-ի կառուցմանը, պաշտոնական Թբիլիսին արդեն դիմել է ԵՄ էներգետիկ միության վեճերի լուծման խորհրդին:
Учения корабельных сил Каспийской флотилии Рф - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Իրանի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Կասպից ծովում թուրքական ռազմական ներկայությունն անօրինական է
Պայմանագրի խզման վերաբերյալ առաջին հաղորդագրությունը տարածել էր թուրքական «ENKA INSAAT» ընկերությունը։ Հայտարարությունում նշվում էր, որ իր «Enka Renewables» դուստր ընկերությունը որոշել է խզել Նամախվանի կասկադի շինարարական աշխատանքների մասին պայմանագիրը փաստաթղթի երկարատև խախտման ու ֆորսմաժորային իրավիճակների պատճառով։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հաստատել է պայմանագիրը խզելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ ընկերությունն իրենց տեղեկացրել է պայմանագրի հնարավոր լուծարման մասին:
«Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն իրոք ընկերությունից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ հնարավոր է` դուրս գա նախագծից դրա իրականացման մեկնարկից մեկ ամիս անց։ Ընկերությունը պատրաստվում է խզել պայմանագիրը, ինչի մասին նախապես զգուշացրել է», - նշել են գերատեսչությունում։
Վահագն Խաչատուրյանը «Անդրկովկասի էներգետիկան, տրանզիտն ու ապրանքաշրջանառությունը» տեսակամուրջի ժամանակ (24 փետրվարի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
ՀՀ–ն մտադիր է Բուլղարիայից Սև ծովի հատակով ու Վրաստանի տարածքով ինտերնետի մալուխ անցկացնել
Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցրել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է նախագծի վերաբերյալ բոլոր հարցերը բացառելու համար։ Իշխանությունն արդեն դիմել է աշխարհի ամենահեղինակավոր միջնորդներից մեկին՝ ԵՄ էներգետիկ միության վեճերի լուծման խորհրդին, ինչպես նաև հրավիրել է բոլոր շահագրգիռ ՀԿ–ներին ու ոչ կառավարական կազմակերպություններին։ Նախարարությունը հուսով է, որ «վեճը» հօգուտ Վրաստանի կլուծվի։
Հայ-թուրքական մերձեցման հերթական փորձն ու Էրդողանի մեծ ախորժակը
Գերատեսչությունում նշել են նաև, որ հասկանում են, թե ներդրողներն ինչ խնդիրների են բախվում այդպիսի ծավալուն նախագծերի դեպքում։ Նախագիծն ունի էկոլոգիական, սոցիալական ու տեխնիկական բնույթ, ուստի կառավարությունն ու ներդրողը պարտավոր են վերանայել նախագծի առանձնահատկությունները:
Իշխանությունը միաժամանակ հայտնել է, որ մտադիր է շարունակել հաղորդակցությունը ներդրող ընկերության հետ, որպեսզի ընդունվի պետության կողմից ճիշտ, արդարացված և հիմնավորված որոշում, որը չի վնասի նաև երկրի ներդրումային միջավայրին:

Մի փոքր նախագծի մասին

Իմերեթի տարածաշրջանի Ռիոնի գետի կիրճում Նամախվանի կասկադային հիդրոէներգետիկ նախագծի շինարարության, կառավարման և շահագործման մասին համաձայնագիրը Վրաստանի իշխանությունը «ENKA Renewables»-ի դուստր ընկերության հետ ստորագրել է դեռ 2019 թվականի ապրիլի 25-ին: Ընկերությունը նախագծի շրջանակում պետք է մոտ 800 մլն դոլար ներդներ։
Встреча министров иностранных дел Армении и Грузии Арарата Мирзояна и Давида Залкалиани (8 сентября 2021). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Կոմունիկացիաների ապաշրջափակումը կընդլայնի Հայաստան-Վրաստան համագործակցությունը. Միրզոյան
Սակայն բնապահպաններն ու Իմերեթի բնակիչները լայնածավալ ակցիաներ սկսեցին շինարարության դեմ։ Բողոքի ցույցերը շարունակվեցին 10 ամիս։ Ակտիվիստները պահանջում էին խզել պայմանագիրը՝ պնդելով, որ այն ձեռնտու չէ Վրաստանին։ Նրանք ուզում էին, որ էկոնոմիկայի նախարար Նաթելա Տուրնավան հրաժարական տա և բացահայտվեն բոլոր այն անձինք, որոնք առնչություն ունեն շինարարության մեկնարկի մասին որոշումներ կայացնելու հետ։
Վրաստանի կառավարությունն իր հերթին մինչև մեկ տարի ժամկետով ՀԷԿ-ի կառուցման մորատորիում էր հայտարարել՝ խոստանալով, որ հարցի լուծման գործում կներգրավի միջազգային միջնորդներին:
Ո՞ր դեպքում կփոխվեն էրդողանական նախապայմանները. քաղաքագետը` հայ-թուրքական շփումների մասին
Նախագծով նախատեսվում էր Վրաստանի կառավարության հետ 15 տարի ժամկետով էլեկտրաէներգիայի գնման համաձայնագիր կնքել, որն ապահոված կլիներ պետական 8–ամսյա երաշխիքով (սեպտեմբերից մինչև ապրիլ): Այս ամիսների ընթացքում պետք է արտադրվեր նախագծի շրջանակում նախատեսված էլեկտրաէներգիայի մոտ 60 տոկոսը։ Դրանից շատ արտադրվող ծավալները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գնման համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից հետո արտադրվող էլեկտրաէներգիան իրացվելու էր ներքին շուկայում կամ արտահանվելու էր։
«Էնկա» ընկերությունը որպես գլխավոր կապալառու պետք է իրականացներ Նամախվանի ՀԷԿ-ի կասկադի շինարարությունը: Նախնական նախագիծը մշակել էր իտալական «Studio Pietrangeli» ընկերությունը։ Նույնիսկ շինարարության և բնապահպանական մարմինների թույլտվություններ էին ձեռք բերվել, կնքվել էին հողի մեծ մասի ձեռքբերման պայմանագրերը։
Լրահոս
0