00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն մտադիր է Բուլղարիայից Սև ծովի հատակով ու Վրաստանի տարածքով ինտերնետի մալուխ անցկացնել

© Sputnik / Andranik GhazaryanՎահագն Խաչատուրյանը «Անդրկովկասի էներգետիկան, տրանզիտն ու ապրանքաշրջանառությունը» տեսակամուրջի ժամանակ (24 փետրվարի, 2021թ). Երևան
Վահագն Խաչատուրյանը «Անդրկովկասի էներգետիկան, տրանզիտն ու ապրանքաշրջանառությունը» տեսակամուրջի ժամանակ (24 փետրվարի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Բաժանորդագրվել
Նոր մալուխը, Վահագն Խաչատուրյանի հավաստմամբ, արդեն զերծ կլինի ադրբեջանական ցանկացած միջամտությունից և կունենա առանձին, անկախ օպերատոր։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը պատրաստվում է Վրաստանի տարածքով նոր ինտերնետային մալուխ անցկացնել։ Այս մասին այսօր Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Նրա խոսքով` այս որոշման համար հիմք է հանդիսացել ոչ միայն տեղեկատվական անվտանգության խնդիրը, այլև այն հանգամանքը, որ Բուլղարիայից Վրաստան եկող մալուխի սպասարկման մեջ նաև ադրբեջանական ընկերություն է ներգրավված։ Բանն այն է, որ վրացական ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, մալուխը սպասարկող «Caucasus Online» ընկերությունը վաճառվել է ադրբեջանական «Nexol Holding» ընկերությանը:
«Օպերատորների մեջ կա նաև ադրբեջանական կողմ։ Մենք պատերազմի ժամանակ որոշակի խնդիր ունեցանք։ Մենք սա գիտենք և արդեն հետաքրքրվել ենք, որ հնարավորություն կա նոր մալուխ անցկացնելու` Սև ծովի հատակով դեպի Վրաստան ու Հայաստան»,– ասաց Խաչատուրյանը։
Кабели интернета - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Վրաստանից Բուլղարիա գնացող ինտերնետային մալուխը հանձնվեց ադրբեջանական ընկերությանը
Նոր մալուխը, Վահագն Խաչատրյանի հավաստմամբ, արդեն զերծ կլինի ադրբեջանական ցանկացած միջամտությունից և կունենա առանձին, անկախ օպերատոր, ընդ որում` չի բացառվում, որ օպերատորը լինի հայկական ընկերություն։
«Կախված է նրանից, թե վրացական կողմը ինչ ձևով կցանկանա մասնակցել։ Այսօր իրենց հետ բանակցություններ չկան, բայց մենք կարող ենք բանակցել, և եթե ցանկություն լինի, կարող ենք նաև համատեղ իրականացնել այդ օպերատորական կառավարման աշխատանքը»,– ասաց Խաչատուրյանը։
Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսական կողմին, նախարարի խոսքով` հանուն տեղեկատվական անվտանգության ապահովման` ՀՀ կառավարությունը չի խուսափում նաև սեփական միջոցներով իրականացնելու նախագիծը, բայց չի բացառվում, որ այդ նպատակի համար կօգտագործվի Եվրոպական միության կողմից առաջիկա 5 տարիների համար Հայաստանին հատկացվելիք 2.6 մլրդ եվրո աջակցությունը։

«Շատերը կարծում են, որ դա պարզապես գրանտ է լինելու։ Դա գրանտ չէ, մի մասը կարող է վարկ լինել, մի մասը` այլ եղանակով։ Մենք առաջարկեցինք, որ այդ հարցը քննարկենք ԵՄ–ի հետ, որովհետև դա Արևելյան գործընկերության տրամաբանության մեջ է։ Այսինքն` Եվրոպա, Հայաստան, Վրաստան ստանում են անկախ ինտերնետային մալուխ, որը կապահովի մեր անվտանգությունը»,– ասաց նախարարը։

Նշենք, որ Հայստանի ինտերնետ թրաֆիկի շուրջ 80 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով։
2020թ–ի արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի ինտերնետային կապն ապահովող մալուխը մի քանի անգամ վնասվել էր։
Առաջին վնասվածքը հայտնաբերվել էր դեռ սեպտեմբերի 28-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում։ Վրացական կողմի պարազաբանմամբ` այս մալուխն ապահովում է ինչպես այդ շրջանի ինտերնետային կապը, այնպես էլ Հայաստանի ինտերնետ տրաֆիկը։
Информационные технологии - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2019
Վիրտուալ խնդիրներ. ինտերնետի խափանումը Վրաստանից եկող մալուխի վնասումն է եղել
Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է սեպտեմբերի 30-ին վրացական Օրոզմանի շրջանում։ Այստեղ անհայտ անձը փորել էր հողը, ինչի հետևանքով վնասվել է Եվրոպայից Ասիա եկող Փոթի– Թբիլիսի– Բոլնիսի– Դմանիսի– Հայաստան կապն ապահովող օպտիկամանրաթելային մալուխը։
Հայաստանի ինտերնետ մալուխը Վրաստանում տարօրինակ հանգամանքներում վնասվել էր նաև 2011թ–ին, երբ վրացական կողմի պարզաբանմամբ, այն վնասել էր մի տարեց կին` իր այգու հողը փորելու ժամանակ։
Թոշակառուն ձերբակալվել էր ու խոստովանել, որ դա արել է պղինձը վաճառելու նպատակով։
Լրահոս
0