00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն հարված է հասցրել Ռուսաստանի լավագույն մարդկանց

© AFP 2024 / -Афганцы толпятся на летном поле кабульского аэропорта, чтобы бежать из страны (16 августа 2021). Афганистан
Афганцы толпятся на летном поле кабульского аэропорта, чтобы бежать из страны (16 августа 2021). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Բաժանորդագրվել
Մինչ ամերիկացիները փախչում են Աֆղանստանից, նրանց ձեռքով ավերված երկրում իսկական ողբերգություն է ծավալվում։ Սյուժեն, ցավոք, քաջ հայտնի է։ Օկուպացիայի ժամանակ շատերը սկսեցին համագործակցել ամերիկացի զինվորականների հետ։ Հիմա նրանք բոլորը վախենում են թալիբների վրեժից։

Վիկտորյա Նիկիֆորովա

Հատուկենտ մարդիկ կարողացան պահեստային օդանավակայանից փախչել արտերկիր։ Օրինակ` երկրի նախագահը, որին նշանակել էին ամերիկացիները։ Մյուս կոլլաբորացիոնիստներն ամերիկացի դիվանագետներին աղաչում էին վիզա տալ իրենց, հուսալքվում էին, իրենց այլ դեսպանատներ գցում։ Սակայն ՆԱՏՕ–ի անդամ երկրները, որոնք տարիներ շարունակ Աֆղանստանում էին պահում իրենց զորակազմը, դաշնակիցներին ողջ մնալու որևէ շանս չտվեցին։ Նրանք իրենցով էին զբաղված` ճամպրուկներն էին հավաքում, այրում դեսպանատներում եղած փաստաթղթերն ու ինքնաթիռ լցվում։
Боевик Талибана осматривает территорию за пределами международного аэропорта имени Хамида Карзая в Кабуле - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Ե՛վ Քաբուլը գրավեցին, և՛ կարուսել նստեցին. թալիբները գիտեն` ինչպես զվարճանալ. տեսանյութ
Նոր ողբերգություն տեղի ունեցավ Քաբուլի օդանավակայանում։ Սարսափից խելագարված աֆղանները փորձում էին ներխուժել թռիչքուղի, ամերիկացի զինվորականները կրակում էին նրանց վրա` քողարկելով «սպիտակ սահիբների» փախուստը։ Մի քանիսը սպանվեցին։
Այս պատմության մեջ որևէ նոր բան չկա։ Ճիշտ նույնկերպ ամերիկացիները փախչում էին Սայգոնից։ Նրանց համար աշխատող հարավային վիետնամացիները այն ժամանակ ամբոխներով գրոհում էին ամերիկյան դեսպանատունը, վազում ամերիկյան հեռացող տրանսպորտի հետևից. վախենում էին հայրենիքում մնալուց ու օկուպանտների հրամանով իրենց կատարած հանցագործությունների համար պատասխան տալուց։
Ռուս-չինական զորավարժություններ կամ «սրտագին» ողջույն ամերիկացներին ու թալիբներին
Սարսափելի հաճախականությամբ պարտիզանների ձեռքով այսօր մահանում են Իրաքում ամերիկացիների համար աշխատող ռազմական թարգմանիչներն ու թարգմանչուհիները։ Հաճախ մարդը սկսում է սպառնալիքներ ստանալ, խնդրում է օգնել Ամերիկայի վիզա ստանալու հարցում, բայց նրան մերժում են։ Շուտով կոլլաբորացիոնիստին գնդակահարված են գտնում, երբեմն հարազատների ու բարեկամների հետ մեկտեղ։ Արդեն այսօր սպանվածների թիվը հազարների է հասնում։ Վախենում ենք պատկերացնել, թե այդ խեղճերի հետ ինչ կլինի ձմռանը, երբ ամերիկյան զորքը դուրս բերվի Իրաքից։
Նույնիսկ ամերիկացի զինվորականները, որոնք բոլորովին էլ աշխարհի ամենասենտիմենտալ մարդիկ չեն, իրենց կառավարությանը խնդրում են մի փոքր մարդկայնություն դրսևորել և օգնել օկուպացված երկրներում իրենց համար աշխատողներին։ Բայց ոչ, ԱՄՆ–ի քաղաքականությունն անփոփոխ է մնում` մշտական և ցուցադրական դավաճանություն նրանց նկատմամբ, ովքեր վստահել են ամերիկացիներին։
Боевики Талибана охраняют обочину дороги в Герате (13 августа 2021). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Շոկ և սարսափ. աշխարհն Աֆղանստանում իր ապագան է տեսել
Ամերիկացի կոլլաբորացիոնիստների ճակատագիրը, ինչպես տեսնում ենք, հուսադրող չէ։ Այդ դեպքում ինչո՞ւ նրանց շարքերը չեն նոսրանում։ Ինչո՞ւ են աշխարհի ամենատարբեր երկրներում մարդիկ համաձայնում այդ կեղտոտ ու վտանգավոր աշխատանքին։ Ընդ որում` ոչ միայն աղքատ Աֆղանստանում, այլև երբեմնի բարեկեցիկ խորհրդային մերձբալթյան երկրներում։
Բանն այն է, որ ամերիկյան ռեժիմն ամբողջ աշխարհում ապագա պոլիցայներ է աճեցնում, այսպես ասած, երեք փուլով։ Սկզբում նրանք պարզապես առաջադեմ գլոբալ օրակարգի կողմնակիցներ են։ Ակտիվիստներ, որոնք պայքարում են ամեն վատի դեմ, հանուն ամեն լավ բանի։ Նրանցից շատերը իրենց հիանալի գործերով կզբաղվեն ամբողջ կյանքում և ազնիվ քաղաքացիներ կմնան։ Բայց մի մասը որոշակի պահի կգիտակցի, որ առաջընթացի հիմնական թշնամին իր սեփական երկիրն է և այնտեղ բնակվող սխալ ժողովուրդը։
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Այդ փուլում սպիտակադեմ ակտիվիստը փորձում է դուրս գալ իր ժողովրդի միջից։ Նա շարունակում է տեսակավորել աղբն ու խմել բուսակերի իր լատտեն, բայց աստիճանաբար ավելի շատ է պարփակվում իր նեղ շրջապատում։ Եվ միաժամանակ զգում է, որ սպիտակադեմ գերմարդկանց կաստայից է, որոնք այսօր ապրում են հարյուրավոր մեգապոլիսներում` Նայրոբիից մինչև Պեկին, Բուենոս Այրեսից մինչև Մոսկվա։
Տարիներն անցնում են, ակտիվիստը ծերանում է, բայց շուրջբոլորը ոչինչ չի փոխվում։ Երկիրը նույնն է, սխալ, ժողովուրդը` նույնպես, իսկ ինքը գերմարդ է` ոտքից գլուխ սպիտակ։
Եվ հանկարծ ակտիվիստի գլխում քինոտ երազանքներ են ծնվում, թե երբ վերջապես իր երկիր կմտնեն ճիշտ դեմոկրատները գլխավոր Դեմոկրատիայից, սրտանց կդեմոկրատացնեն շարժվող ամեն ինչ, իսկ իրեն` ակտիվիստին, այդ սխալ ժողովրդի գաուլյայթեր կնշանակեն։ Դե, կամ գոնե պոլիցայ։ Նա կսկսի լավ աշխատավարձ ստանալ դոլարով և ստորացնել ստորադաս բնակչությանը։
Вид со стороны набережной Москвы-реки на здание МИД РФ в Москве - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Մոսկվան կապ է հաստատել Աֆղանստանի նոր իշխանության հետ
Հետխորհրդային տարածքի պոլիցայների դեպքում այդ երազանքները երկու սերիա են ենթադրում։ Առաջինը` ամերիկացի զինվորականների օգնությամբ պրոգրեսորները հաշվեհարդար են տեսնում իրենց սխալ բնակչության նկատմամբ։ Երկրորդը` հարձակվում են Մոսկվայի վրա։
Մեր ժամանակակիցներից շատերը տասնամյակներով ապրում են նման երևակայություններով։
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար
Վրեժխնդրություն, նախանձ, տեր ունենալու երազանք. սրանք, իհարկե, ձախողակի առաջնային հատկանիշներն են։ Սակայն ձախորդությունը ուղեղի վիճակ է, ոչ թե գրպանի։ Թաքնված պոլիցայների շարքում շատ են մաժորներն ու ռանտյեները, որոնք սովորաբար հարուստ ու հաջողակ քաղաքացիներ են։
Այսպես դեռ անկախ և ոչ դեմոկրատացված երկրի ներսում մարդկանց մի ամբողջ շերտ է աճեցվում, որոնք անհրաժեշտության դեպքում հայրենիքն ուրախությամբ կհանձնեն օկուպանտներին նույնիսկ ոչ թե որևէ լավ բան ստանալու, այլ պարզապես սեփական հայրենակիցներին ծաղրելու համար։
Այս բոլոր գործընթացները մեր աչքի առաջ տեղի էին ունենում Ուկրաինայում, Վրաստանում, Մերձբալթյան երկրներում։ Հեռու գնալ պետք չէ։ Ժամանակին «Ուրենգոյցի Կոլյայի» միջադեպը հասարակությանը զայրացրել էր հենց այն պատճառով, որ ակներև երևում էր ռուս լավ տղային ապագա պոլիցայի վերափոխելու գործընթացը։
Вардан Восканян - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
ՌԱԴԻՈ
Ի՞նչ ազդակներ կարող են Աֆղանստանից հասնել Հարավային Կովկաս. Ոսկանյանն է մանրամասնում
Ժամանակ առ ժամանակ ամերիկացիները հերթական անգամ «գցում» են իրենց դաշնակիցներին. օրինակ` ռազմական հակամարտություններում օգնության չեն հասնում։ Հիշենք` 2008 թվականին ինչպես վարվեցին վրացիների հետ կամ քրդերի հետ 2019-ին։ Դե ինչ դաշնակիցները վախճանվում են։ Սակայն նրանց փոխարինելու են գալիս նորերը, ինչպես լեմինգներն են ինքնասպանության գնում։
Սեփական ժողովրդի շարքերից դուրս գալու մոլուցքով տարված այդ քաղաքացիները չեն հասկանում, ավելի ճիշտ չեն ցանկանում, վախենում են մի պարզ բան հասկանալ։ Նրանք որքան ցանկանում են կարող են իրենց կոսմոպոլիտ համարել, անդադար գոչել ամենաճիշտ խոսքերը և իրենց հայրենիքն անվանեն բացառապես «այս երկիրը»։ Շերիֆին բոլորովին չեն մտահոգում հնդկացիների այդ գոչյունները։
Ամերիկացիների համար նրանք վայրենիներ են մնում, երբեմն վտանգավոր, Կալաշնիկովով, երբեմն զվարճալի` գլուխներին ասեղնագործած գործվածքներով կամ կաթսաներով։ Ոչ մի բուսակերի լատտե կամ օքսֆորդյան առոգանություն արևմտյան հակագործակալներին չեն ստիպի պոլիցայներին հավասար գործընկեր ճանաչել։ Անհրաժեշտության դեպքում նրանց կվերացնեն նույն անտարբերությամբ, ինչպես մյուս բնակչությանը և կհանձնեն առանձնակի ցինիզմով։
Բայց սպասեք, չէ՞ որ մենք կարծես թե Եվրոպայում ենք։ Չէ՞ որ դա ինչ–որ Իրաք չէ, մեր նկատմամբ հատուկ վերաբերմունք կա, կարծում են չկայացած պոլիցայները։ Բայց, ավաղ, ամերիկացիներին նման մանրուքները չեն հուզում։ Հիշեք Հարավսլավիայի ճակատագիրը։ Եվրոպական մայրաքաղաքի` Բելգրադի վրա, Ամերիկայի արձակած ռումբերը սպանում էին և՛ Միլոշևիչի համախոհներին, և՛ «արևմտյան արժեքների» երկրպագուներին։ Ռմբապաստարաններում վախից հավասարապես դողում էին և՛ հին կոմունիստները, և՛ երիտասարդ գլոբալիստները։ Առաջադեմ օրակարգը երբեք իր համախոհներին չէր փրկում սպիտակ տերերի զայրույթից։
Աֆղանական զարգացումները երկու ուղղությամբ կապվում են նաև Հայաստանի հետ. Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Աֆղանական զարգացումներն առնչվում են նաև Հայաստանին. արաբագետ 
Տեսնելով, թե ինչ տեղի է ունենում Աֆղանստանում, տագնապեցին, մտահոգվեցին Ուկրաինայի և Մերձբալթյան էլիտաները։ Ներեցեք, ստացվում է, որ ամերիկացիները կարող են հեռանա՞լ։ Դե, այո։ Ուկրաինան առանց գազատարի վերածվել է առանց բռնիչի ճամպրուկի։ Մերձբալթյան վագրերը պարտքերից բացի ուրիշ ոչինչ չունեն։ Ամերիկացիների ինչին են պետք նրանք։ Որպես ռազմական պլացդարմներ Ռուսաստանի դե՞մ։ Բայց կարծես գործընկերները գիտակցել են, որ դա անհույս և խելագար բան է։ Եվ, այո, նրանք ցանկացած պահի կարող են հեռանալ` իրենց հետևից ավերակներ, դեպրեսիա և աղքատություն թողնելով։
Ամերիկյան տանկերով Կարմիր հրապարակով անցնելու մասին երազող պոլիցայները կոտրվեցին և վախեցան։ Վերնախավը, հասկանալի է, իր համար հարմարավետ պահեստային օդանավակայաններ է պատրաստել։ Իսկ օկուպացված վարչակազմի ցածր պաշտոններ զբաղեցնողները հավանաբար ստիպված կլինեն իրականություն վերադառնալ։
Ռուսաստանը` որպես հետխորհրդային տարածքի քաղաքակրթության կենտրոն, հոգ կտանի, որ այդ գործընթացն անցնի մեղմ ու համեմատաբար անցավ։ Իսկ կոտրված երազանքների համար սփոփանք կդառնա այն, որ սահմանամերձ տարածքներում կյանքն ավելի լավ կընթանա առանց ամերիկացիների։ Քանի որ ավելի վատ արդեն լինել չի կարող։
Լրահոս
0