00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուռա գոռալով գնացինք ու զոհվեցինք»․ նռնակը սեփական մարմնով ծածկած զինվորը՝ ապրելու մասին

© Sputnik / Asatur YesayantsАрман Сирадегян, ради спасения соратников накрывший телом гранату во время войны
Арман Сирадегян, ради спасения соратников накрывший телом гранату во время войны  - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվել
Այս պատերազմում 23 ընկերներին կորցրած Արմանը հույս ունի, որ մի օր թշնամուց իր վրեժը կլուծի։ Զրուցելիս հաճախ է ասում՝ «մենք զոհվեցինք»: Կյանքն այլևս նախկինը չէ, իր մի մասնիկն այնտեղ՝ Արցախում մնաց։
Արման Սիրադեղյանն ամեն գիշեր երազում ընկերների հետ հերթական մարտական գործողությանն է մասնակցում, զրուցում նրանց հետ։ Երազում պատերազմը չի ավարտվել, զոհված 23 ընկերներն էլ ողջ են։ Պատերազմից 11 ամիս անց Արմանին դեռևս ո՛չ հոգեկան ցավն է թողնում, ո՛չ էլ ֆիզիկական։ Ընկերներին փրկելու համար թշնամու նետած նռնակը սեփական մարմնով ծածկած վանաձորցի հերոսն ամիսներ առաջ էր զորացրվել բանակից։ Օրենքով զինակոչի ենթակա չէր, բայց հենց սեպտեմբերի 28-ին կամավոր մեկնեց Արցախ։
Գնաց Որոտանի (Կուբաթլու) այն զորամաս (որտեղ զինծառայության 2 տարիներն էր անցկացրել)՝ ծառայակից ընկերների կողքին հայրենիքը պաշտպանելու համար։ Ժպտում է՝ կարգապահ զինվոր չի եղել. ծառայության օրերից 250–ը կարգապահական վաշտում է անցկացրել, բայց դե դա կարևոր չէր, դիպուկահարի կամային հատկանիշները տեղն են։
© Sputnik / Asatur YesayantsАрман Сирадегян, ради спасения соратников накрывший телом гранату во время войны
Арман Сирадегян, ради спасения соратников накрывший телом гранату во время войны  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Арман Сирадегян, ради спасения соратников накрывший телом гранату во время войны
«Հենց առաջին մարտից հետո էլ հասկանալի էր, որ ուժերն անհավասար են, բայց դա կապ չունի. դա մեր ինքնասիրությունն ու արժանապատվությունն է, ես շնորհակալ եմ, որ գոնե էդ ավտոմատը տվեցին, որ իմ արժանապատվությունը պաշտպանեմ, չնայած եթե դա էլ չլիներ, խոհանոցի դանակով էլ առաջ կգնայինք»,- պատմում է Արմանը։
Տղան պատերազմը սկսելուց մոտ 10 օր առաջ էր նշանվել։ Ասում է՝ չէր կարող հանուն ընտանիքի ու սիրած աղջկա պատերազմ չգնալ. Ավելին` հենց հանուն նրանց էլ գնաց։
© Sputnik / Asatur YesayantsАрман Сирадегян со шрамом на шее от взрыва гранаты
Арман Сирадегян со шрамом на шее от взрыва гранаты - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Арман Сирадегян со шрамом на шее от взрыва гранаты
Զրահատանկային զորամասի կազմով գործողություններ էին իրականացնում Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությամբ։ Հոկտեմբերի 3-ին թշնամին լայնածավալ գրոհ նախաձեռնեց, մարտի ժամանակ զոհվեց նաև զորամասի հրամանատարը՝ 34-ամյա փոխգնդապետ Վալենտին Բուռնուսուզյանը։
«Մինչև զոհվելու պահը կապով անձնակազմին ոգևորում էր, որ եթե մեռնենք էլ, ապա պատվով՝ մինչև արյան վերջին կաթիլիը կռիվ տալով, ոչ մի նահանջ․․․ Ցավոք սրտի, չկարողացանք պահել այդ ուղղությամբ մեր զբաղեցրած դիրքերը և հնչեց նահանջ հրամանը։ Մարտերն արդեն ոչ թե խրամատում, այլ բաց դաշտում էին ընթանում»։
Դրանից հետո ծանր իրավիճակ էր ստեղծվել, վիրավորում էր ստացել նաև շտաբի պետը, բազմաթիվ զինվորների մարմիններ մնացել էին թշնամու զբաղեցրած տարածքներում, տրանսպորտը ոչնչացված էր։ Մի քանի տղաների հետ որոշում կայացրին կամավորական խումբ ձևավորել ու առանձին հարցեր լուծել։
© Photo : provided by Arman SiradegyanАрман Сирадегян со своими боевыми друзьями во время войны
Арман Сирадегян со своими боевыми друзьями во время войны - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Арман Сирадегян со своими боевыми друзьями во время войны
Արման Սիրադեղյանը մարտական ընկերների հետ
«Թիվ 1 խնդիրը զոհված ընկերների համար վրեժ լուծելն էր՝ հնարավորինս մեծ թվով թշնամու կենդանի ուժ ոչնչացնելով։ Հիմա հետ նայելով՝ մի բան կարող եմ ասել, որ ում ձեռքից մեր ընկերներն ընկան, չենք թողել, որ արյունը չորանա իրենց ձեռքերում»։
Հոկտեմբերի 3-ի գիշերը 28 հոգանոց խմբով շարժվեցին Ջրականի ուղղությամբ ու սկսեցին գրոհներ իրականացրել։ Խմբին հաջողվեց դուրս բերել նաև շտաբի վիրավոր պետին, որը թաքնվել էր և վիրավոր վիճակում միայնակ մարտ էր վարում։ Մայոր Դավիթ Թևանյանը միացավ խմբին որպես հրամանատար, մասնակցեց հետագա գործողություններին ու իր բազմաթիվ զինվորների կողքին զոհվեց հոկտեմբերի 8-ին՝ ծանր մարտի ժամանակ։
«Եղբորը փորձում էր հաց տալ՝ չհասկանալով, որ մահացած է»․ բժիշկը՝ իր ապրած պատերազմի մասին
Այս խմբի կազմում էր նաև վանաձորցի բժիշկ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը։ Վահեի մասին խոսելիս Արմանն անմիջապես մի դրվագ է հիշում, թե ինչպես բառիս բուն իմաստով թշնամու քթի տակից փոքրամարմին Վահեն դուրս բերեց իրենց թիկնեղ հրամանատարի մարմինը։ Վահեն էլ հոկտեմբերի 8-ին ընկավ․․․
«Հոկտեմբերի 8-ին առաջադրանք ստացանք գրոհ իրականացնել դեպի դիրքեր, որոնք գրավել էին թշնամու դիվերսիոն խմբերը։ Գիտեինք, որ քանակապես մեզնից 3-4 անգամ ավելի են, մտածեցինք՝ ուռա գոռալով հարձակվել, որ կարծեն, թե ռուսական զորքերն էլ մեզ հետ են, խուճապի մատնվեն, մի մասը փախնի, ավելի հեշտ լինի, ուռա գոռալով գնացինք, զոհվեցինք»։
Տղաներին կյանքի գնով հաջողվեց իրականացնել առաջադրանքը։ Արմանն ասում է՝ մարտի վերջում ոտքի վրա 3 զինծառայող մնաց։ Երբ թշնամու կենդանի ուժն արդեն ոչնչացված էր, վերջին շնչում նրանցից մեկը նռնակը ձեռքից բաց թողեց։
© Photo : provided by Arman SiradegyanАрман Сирадегян со своими боевыми друзьями во время войны
Арман Сирадегян со своими боевыми друзьями во время войны - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Арман Сирадегян со своими боевыми друзьями во время войны
Արման Սիրադեղյանը մարտական ընկերների հետ
«Մի վայրկայն փորձեցի ավելի խելամիտ տարբերակ մտածել, ու դա էր պատճառը, որ մինչև վերջ չէի հասցրել պառկել, մի 20 սմ էր մնացել, դրա համար էլ բեկորներից մեկն էլ փախցրեց, վզիցս մտավ․․․ Ընկերներիցս ամեն մեկն էլ էդպես կվարվեր, ուղղակի ես էի նռնակին մոտ»։
Պատկերացնում եմ՝ ինչպես եմ Հադրութ մտնում, գերեզման վազում․ արցախցիների կյանքը կռվից հետո
Ընկերների կյանքը փրկելու համար նռնակի վրա պառկած Արմանին կրծքավանդակի ծանր վիրավորումով հասցրին դաշտային հոսպիտալ, ապա տեղափոխեցին Երևան։ Երեք անգամ սրտի կանգ ունեցած հերոսն ասում է՝ աչքերը հենց որ բացել է, փորձել է միանգամից ազատվել սարքերից՝ ընկերներին օգնության հասնելու համար․ կարծում էր՝ դեռ դաշտային հոսպիտալում է, մարտադաշտից ոչ հեռու։ Մոտ 15 օր հետո Արմանը ստորագրում է հետագա բուժօգնությունից հրաժարվելու թուղթ ու վիրավոր վիճակում ճանապարհ ընկնում․ Ջրականն արդեն ընկել էր, Որոտանի համար էին մարտերն ընթանում։
«Հրամանատարը պնդեց, որ 9 օրից լայնածավալ հարձակում է իրականացվելու Կուբաթլուի ուղղությամբ, ու որ մենք իրեն այդ ժամանակ ենք պետք, խնդրեց, որ գնանք, ապաքինվենք ու հետ գանք։ Բայց 7 օր հետո պատերազմն ավարտվեց, հարձակման օրն այդպես էլ չեկավ․․․ Կռիվն առանց ինձ ավարտվեց»։
Այս խոսքերից հետո Արմանը ծանր հոգոց է հանում, դեմքն ավելի է մռայլվում․ թվում է՝ ֆիզիկական ցավերն էլ ուժեղացան։ Ցույց է տալիս հեռախոսում մի նկար՝ հոկտեմբերի 8-ի առաջադրանքից առաջ արված։ Ասում է՝ լուսանկարվելուց 30 րոպե անց բոլորը զոհվեցին։
© Photo : provided by Arman SiradegyanАрман Сирадегян со своими боевыми друзьями во время войны
Арман Сирадегян со своими боевыми друзьями во время войны - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Арман Сирадегян со своими боевыми друзьями во время войны
Արման Սիրադեղյանը մարտական ընկերները, որոնք բոլորը զոհվել են
«Մենք հաճախ մտածում ենք, թե ժամանակը կբուժի մեր վերքերը, բայց այդպես չէ․ ժամանակն ավելի է խորացնում վերքերը, ավելի է ցավացնում․․․»։
Մեր զրույցի ընթացքում Արմանը մի քանի անգամ ասում է` «մենք զոհվեցինք»։ Երբ հիշեցնում եմ, որ ինքը ողջ է, հասկանում եմ՝ Արմանի ցավերը նորից են իրենց զգացնել տալիս։ Ասում է՝ առանց ընկերների իր կյանքը փոխվել է, հիմա ընկերների հետ երազներում ու մտովի է զրուցում, նրանց շիրիմներին է այցելում։ «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանի ներկայացված Արմանը վերջերս Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում իր զոհված 23 ընկերների հիշատակին խաչքար է կանգնեցրել։ Մի կողմում Դադիվանքն է, մյուսում՝ Ղազանչեցոցը, ներքևում՝ 23 հերոս արծիվների անունները։ Արմանն ասում է՝ հիմա իր նպատակն է ամեն ինչ անել, որ իր ընկերների հերոսությունը չմոռացվի։
© Sputnik / Asatur YesayantsԱրման Սիրադեղյանն ընկերների հիշատակին իր կանգնեցրած խաչքարի մոտ
Արման Սիրադեղյանն ընկերների հիշատակին իր կանգնեցրած խաչքարի մոտ - Sputnik Արմենիա
1/6
Արման Սիրադեղյանն ընկերների հիշատակին իր կանգնեցրած խաչքարի մոտ
© Sputnik / Asatur YesayantsԱրման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը - Sputnik Արմենիա
2/6
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
© Sputnik / Asatur YesayantsԱրման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը - Sputnik Արմենիա
3/6
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
© Sputnik / Asatur YesayantsԱրման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը - Sputnik Արմենիա
4/6
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
© Sputnik / Asatur YesayantsԱրման Սիրադեղյանն ընկերների հիշատակին իր կանգնեցրած խաչքարի մոտ
Արման Սիրադեղյանն ընկերների հիշատակին իր կանգնեցրած խաչքարի մոտ - Sputnik Արմենիա
5/6
Արման Սիրադեղյանն ընկերների հիշատակին իր կանգնեցրած խաչքարի մոտ
© Sputnik / Asatur YesayantsԱրման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը - Sputnik Արմենիա
6/6
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
1/6
Արման Սիրադեղյանն ընկերների հիշատակին իր կանգնեցրած խաչքարի մոտ
2/6
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
3/6
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
4/6
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
5/6
Արման Սիրադեղյանն ընկերների հիշատակին իր կանգնեցրած խաչքարի մոտ
6/6
Արման Սիրադեղյանի կանգնեցրած խաչքարը
Ինքը՝ Արմանը, վերջերս ամուսնացել է, շարունակում է ուսումը ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, նպատակ ունի այնպես ապրել իր կյանքը, որ ոչ մի րոպեն անիմաստ, դատարկ չլինի։ Ասում է` ողջ մնացածների ուսերին ծանր պատասխանատվություն է դրված` ապրել նաև ընկած ընկերների փոխարեն։
Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին
Լրահոս
0