https://arm.sputniknews.ru/20210910/ohanavan-dproc-28955496.html
Երբեք հիմնովին չի նորոգվել. վերակառուցվում է Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը
Երբեք հիմնովին չի նորոգվել. վերակառուցվում է Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը
Sputnik Արմենիա
Դպրոցի վերակառուցման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 մլն ՀՀ դրամ։ 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T11:20+0400
2021-09-10T11:20+0400
2021-09-10T11:24+0400
հասարակություն
հայաստան
դպրոց
սուրեն պապիկյան
արագածոտնի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28955143_0:77:1001:640_1920x0_80_0_0_e6c6dfe558c07001fb8a0d78f4f2e308.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Վերակառուցվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։Նրա խոսքով՝ դպրոցը վերակառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»։ Դպրոցի վերակառուցման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 մլն ՀՀ դրամ։Նշենք, որ Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցի շենքը կառուցվել է 1959թ., երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004թ., որով խնդիրները, սակայն, չեն լուծվել։«Մեծ խնդիրներ էին առաջանում հատկապես ձմռանը, երբ ջեռուցման առկայությամբ անգամ հնարավոր չէր լինում տաքացնել դասասենյակները: Դպրոցը չուներ միջոցառումների սրահ, լաբորատորիաներ, իսկ մարզադահլիճը վերջին տարիներին հնարավոր չէր շահագործել»,-նշել է Պապիկյանը։Նրա խոսքով՝ նոր կառուցվող դպրոցը վերջնականապես կլուծի այդ խնդիրները, շենքում կլինեն լաբորատորիաներ, հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։ Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։ Շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի ավարտը նախատեսվում է 2022թվականին։Թոռը պապական տունը վերածել է դպրոցի. Արցախի Վարնկաթաղ գյուղում դարձյալ հնչեց դպրոցի զանգըՆշենք, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրի շրջանակում այս տարի վերակառուցվեց նաև Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը, որում սովորում է 1192 աշակերտ:Ի դեպ, նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները:
https://arm.sputniknews.ru/20210906/dprocakanneri-mijazgayin-olimpiadaneri-haxtoxnen-anvanakan-krtatoshak-kstanan-28903639.html
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28955143_22:0:977:716_1920x0_80_0_0_e53ffcd8bdf03abd2b7ab2e563855968.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, դպրոց, սուրեն պապիկյան, արագածոտնի մարզ
հասարակություն , հայաստան, դպրոց, սուրեն պապիկյան, արագածոտնի մարզ
Երբեք հիմնովին չի նորոգվել. վերակառուցվում է Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը
11:20 10.09.2021 (Թարմացված է: 11:24 10.09.2021) Դպրոցի վերակառուցման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 մլն ՀՀ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Վերակառուցվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը`
ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։
Նրա խոսքով՝ դպրոցը վերակառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»։
Դպրոցի վերակառուցման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 մլն ՀՀ դրամ։
Նշենք, որ Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցի շենքը կառուցվել է 1959թ., երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004թ., որով խնդիրները, սակայն, չեն լուծվել։
«Մեծ խնդիրներ էին առաջանում հատկապես ձմռանը, երբ ջեռուցման առկայությամբ անգամ հնարավոր չէր լինում տաքացնել դասասենյակները: Դպրոցը չուներ միջոցառումների սրահ, լաբորատորիաներ, իսկ մարզադահլիճը վերջին տարիներին հնարավոր չէր շահագործել»,-նշել է Պապիկյանը։
Նրա խոսքով՝ նոր կառուցվող դպրոցը վերջնականապես կլուծի այդ խնդիրները, շենքում կլինեն լաբորատորիաներ, հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։ Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։ Շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի ավարտը նախատեսվում է 2022թվականին։
Նշենք, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրի շրջանակում այս տարի վերակառուցվեց նաև Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմական դպրոցը, որում սովորում է 1192 աշակերտ:
Ի դեպ, նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները: