https://arm.sputniknews.ru/20210906/dprocakanneri-mijazgayin-olimpiadaneri-haxtoxnen-anvanakan-krtatoshak-kstanan-28903639.html
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներն անվանական կրթաթոշակ կստանան
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներն անվանական կրթաթոշակ կստանան
Sputnik Արմենիա
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված ամենաբարձր կրթաթոշակը 25 հազար դրամ է։ 06.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-06T13:36+0400
2021-09-06T13:36+0400
2021-09-06T13:38+0400
հասարակություն
հայաստան
օլիմպիադա
կրթաթոշակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/10/26114628_120:0:1082:541_1920x0_80_0_0_1177e862944bed9e3ebe5fa106a8987c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. 2021 թ. հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներին ու մասնակիցներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Կրթաթոշակ կստանան 2021 թ. հուլիսի 14-24-ը կայացած «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ, հուլիսի 17-25-ը տեղի ունեցած «Ֆիզիկա» առարկայի միջազգային 51-րդ, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը կայացած «Քիմիա» առարկայի միջազգային 53-րդ, հուլիսի 18-23-ը տեղի ունեցած «Կենսաբանություն» առարկայի միջազգային 32-րդ և օգոստոսի 10-16-ը կայացած «Աշխարհագրություն» առարկայի միջազգային 17-րդ օլիմպիադաների մեդալակիրները և մասնակիցները։Կրթաթոշակ կտրամադրվի 1 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև օլիմպիադաների 8 մասնակիցների։ԿԳՄՍՆ–ից նշում են, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի:Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները 17 մեդալ են նվաճելԸստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայումԱռարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
https://arm.sputniknews.ru/20210816/hh-dprocakanneri-timn-arjanacel-e-bronze-medali-ashxarhagrutyan-mijazgayin-olimpiadayum-28682212.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/10/26114628_345:0:1066:541_1920x0_80_0_0_77a5ca53c2fa8abbf29b6b008db8bdd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, օլիմպիադա, կրթաթոշակ
հասարակություն , հայաստան, օլիմպիադա, կրթաթոշակ
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներն անվանական կրթաթոշակ կստանան
13:36 06.09.2021 (Թարմացված է: 13:38 06.09.2021) Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված ամենաբարձր կրթաթոշակը 25 հազար դրամ է։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. 2021 թ. հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներին ու մասնակիցներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը։
Կրթաթոշակ կստանան 2021 թ. հուլիսի 14-24-ը կայացած «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ, հուլիսի 17-25-ը տեղի ունեցած «Ֆիզիկա» առարկայի միջազգային 51-րդ, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը կայացած «Քիմիա» առարկայի միջազգային 53-րդ, հուլիսի 18-23-ը տեղի ունեցած «Կենսաբանություն» առարկայի միջազգային 32-րդ և օգոստոսի 10-16-ը կայացած «Աշխարհագրություն» առարկայի միջազգային 17-րդ օլիմպիադաների մեդալակիրները և մասնակիցները։
Կրթաթոշակ կտրամադրվի 1 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև օլիմպիադաների 8 մասնակիցների։
ԿԳՄՍՆ–ից նշում են, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի:
Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
- եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։
2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։
3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։