00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեղուկ գազի պակաս և գնաճ Հայաստանում. ինչու չի նահանջում վառելիքային ճգնաժամը

© Sputnik / Aram NersesyanЗаправочная станция со сжиженным газом в Ереване
Заправочная станция со сжиженным газом в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Բաժանորդագրվել
Դեռ երկու-երեք տարի առաջ վարորդներից շատերը նախընտրում էին հեղուկ գազի անցնել։ Մի շարք չափանիշներով` այն շահավետ է։ Սակայն իրավիճակն այսօր փոխվել է։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հեղուկ գազի հայաստանյան շուկայում վիճակը շարունակում է ճգնաժամային մնալ։ Սուր դեֆիցիտի պատճառով առաջացած կտրուկ գնաճը լրջորեն մտահոգել է վարորդներին։
Հեղուկ գազը վարորդների շրջանում մեծ տարածում ստացավ մի քանի տարի առաջ։ Շատերը բենզինից կամ սեղմված գազից գերադասեցին հեղուկ գազը, և դա իր պատճառներն ուներ։
Ваге Давтян - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. տնտեսվարողները խուսափում են ներկրել այն
Բենզինը թանկ էր (և այսօր էլ թանկ է), սեղմված գազը ժամանակի ընթացքում մեքենայի առանցքային հանգույցները շարքից հանում է, բացի այդ շարժիչը զգալիորեն կորցնում է քարշող ուժը, գազի մեծ բալոնն էլ բեռնախցիկի կեսից ավելին է զբաղեցնում։ Այս և այլ մանրուքներ հեղուկ գազն առավել օպտիմալ էին դարձնում օգտագործման համար և վարորդների համար` առավել հարմար տարբերակ։
Սակայն այսօր իրավիճակը փոխվեց։ Վերջին երկու ամսվա ընթացքում հեղուկ գազի գները գրեթե կրկնակի աճեցին։ Եթե նախկինում հեղուկ գազի 1 կգ–ն 150-180 դրամ էր, ապա այսօր, եթե իհարկե հնարավոր լինի գտնել, այն 280-300 դրամ արժե։
Շուկայում վառելիքի դեֆիցիտը ներկրող ընկերությունները բացատրում են դրանց պակասով այն երկրներում, որտեղից ներկրում են։ Հայաստան հեղուկ գազ ներկրվում է Ռուսաստանից և Իրանից։ Դեռ հուլիսի վերջին ԶԼՄ–ները գրում էին, որ կառավարությունը բանակցում է Կատարի հետ վառելիքի մատակարարման թեմայով, սակայն նորություն այդ առումով դեռ չկա։
«Ռուսաստանում ևս հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվում։ Այն չի բավարարում ներքին կարիքների համար և, որպես հետևանք, լավ թանկացել է։ Երբեմն մենք նաև Իրանից ենք հեղուկ գազ գնում, բայց նույնանման իրավիճակ է հարևան երկրում. այնտեղ ահռելի հերթեր են և սուր դեֆիցիտ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Գազ–Պրոպան» ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Մելիքյանը։
© Sputnik / Aram NersesyanЗаправочная станция со сжиженным газом в Ереване
Заправочная станция со сжиженным газом в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Заправочная станция со сжиженным газом в Ереване
Հեղուկ գազի լցակայան
Ըստ նրա` խնդիրն առաջացել է երկու–երեք ամիս առաջ։ Մեր զրուցակիցը դեռ դժվարանում է իրավիճակից ելք գտնելու տարբերակ նշել։ Միևնույն ժամանակ չի  բացառում լցակայանների թվի կրճատումը։
Փաշինյանը կարևորել է գազի, նավթի և նավթամթերք ընդհանուր շուկայի ստեղծումը ԵԱՏՄ-ում
Մելիքյանի հետ համակարծիք են Sputnik Արմենիայի կողմից հարցված լցակայանների աշխատակիցները։ Մենք եղանք մի քանի լցակայաններում և հեղուկ գազ գտանք միայն մեկում։ Մեզ պատմեցին, որ գազ օրերով չի լինում, իսկ երբ ներմուծում են, որպես կանոն, 2-3 ժամից այն սպառվում է։ Այնուհետև կրկին ստիպված են լինում օրերով սպասել։ Լցակայաններից մեկում էլ գրված էր, որ գազ չկա, որպեսզի ավելորդ անգամ վարորդները չանհանգստացնեն։
© Sputnik / StringerДефицит сжиженного газа в одной из заправок Еревана
Дефицит сжиженного газа в одной из заправок Еревана - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Дефицит сжиженного газа в одной из заправок Еревана
Լցակայաններից մեկում էլ գրված էր, որ գազ չկա
«Համաշխարհային շուկայում արդեն մի քանի ամիս է գազի գնաճ է նկատվում ընդհանուր առմամբ, ինչը պայմանավորված է առանցքային արտադրողների և ներմուծողների կոշտ գնային քաղաքականությամբ։ Տեսնում ենք, որ Եվրոպայում գազն արդեն 1000 խմ–ի դիմաց 600 դոլար արժե, Ասիայում արժեքը գերազանցել է 1000 դոլարը։ Այս ամենն իհարկե չի կարող չանդրադառնալ հեղուկ գազի հետ կապված իրավիճակի վրա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ ղեկավար Վահե Դավթյանը։
Արա Մարջանյան - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
ՌԱԴԻՈ
Մեզ համար շահեկան կլինի, եթե գազը ՀՀ–ում սպառվի ՌԴ ներքին շուկայական գնով. Արա Մարջանյան
Բացի այդ Ռուսաստանում, որտեղից հիմնականում Հայաստանը գազ է ներմուծում, նկատվում է հեղուկ գազի սպառման աճ, իսկ արտադրական ծավալները միշտ չէ, որ բավարարում է ներքին պահանջարկը։ Հեղուկ գազի արտադրական հզորություններն այնտեղ միայն վերջին 5 տարիներին են սկսել զարգանալ։
Դավթյանը կարծում է, որ այս գործոններն էլ հենց հանգեցրել են այն իրավիճակին, որն այսօր առկա է Հայաստանում։ Այն բարդացնում է նաև մեր ունեցած շատ փոքր սպառողական շուկան։ Ոչ պաշտոնական տվյալներով`  մեքենաների միայն 12%–ն է հեղուկ գազ օգտագործում, ինչը նպատակահարմար չի դարձնում դրա` մեծ ծավալներով ձեռքբերումը, որի դեպքում հնարավոր կլիներ որոշակի զեղչ ստանալ։
Ներկայիս դեֆիցիտի հետևանք կարող է դառնալ բենզինին կամ սեղմված գազին մարդկանց զանգվածաբար «վերադարձը», ինչի մասին խոսում են հենց վարորդները։ Դեռ նրանք գերադասում են սպասել` հույս ունենալով, որ շուկայում իրավիճակը կկարգավորվի։
«Երբ մեքենայի վրա գազ էի դնում, 150 դրամ էր։ Ձեռնտու էր` բենզինից կրկնակի էժան է, մեքենային էլ չի խեղճացնում։ Բայց արդեն ինչքան ժամանակ է բենզին եմ լցնում, քանի որ հեղուկ գազ պարզապես չկա», – ասում է վարորդ Արայիկ Հակոբյանը։
Նրա խոսքով` եթե այսպես շարունակվի, ինքը ստիպված կլինի Հայաստանի համար «ավանդական» գազաբալոնային համակարգ տեղադրել, այսինքն` սեղմված գազի անցնել։
Լրահոս
0