https://arm.sputniknews.ru/20210908/pashinyan-meknum-e-tbilisi-inch-harcer-en-drvac-sexanin-28928533.html
Փաշինյանը մեկնում է Թբիլիսի. ի՞նչ հարցեր են դրված սեղանին
Փաշինյանը մեկնում է Թբիլիսի. ի՞նչ հարցեր են դրված սեղանին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Վրաստան։ Ակնահայտ է, որ նպատակը բոլոր... 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T12:14+0400
2021-09-08T12:14+0400
2021-09-08T12:19+0400
հայաստան
տարածաշրջան
աշխարհ
քաղաքականություն
վրաստանի հանրապետություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2235/78/22357885_0:0:1000:563_1920x0_80_0_0_6bf07c1afccb71e93f8c868a7e40114f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Նշանակումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական առաջին այցը Վրաստան նշանակալի է երկկողմանի հարաբերությունների համար։ Երևանը հավատարիմ է մնում դեռևս երեք տարի առաջ հայտարարած օրակարգին և ընդգծում, որ Թբիլիսին տարածաշրջանում կարևոր գործընկեր և հարևան է։ Բացի այդ, Փաշինյանն այդպիսով աջակցում է իր վրաց գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորությամբ Վրաստանի իշխող թիմին։Արդեն երկրորդ անգամ է, որ Փաշինյանը վարչապետ նշանակվելուց հետո (այդպես էր նաև 2018 թվականի մայիսին) իր առաջին պաշտոնական այցը հենց Վրաստան կատարում։ Խորհրդանշական է նաև այն, որ Փաշինյանը Թբիլիսի է մեկնում հոկտեմբերի 2-ին նախանշված տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից առաջ։ Թեև դրանք տեղական ընտրություններ են, սակայն չափազանց կարևոր են «Վրացական երազանքի» համար իշխանության պահպանման տեսանկյունից։ Ճիշտ նույնկերպ, 2021 թվականի մայիսյան ընտրություններից առաջ, Երևան էր ժամանել Վրաստանի կառավարության ղեկավարը։Մասնագետների կարծիքներըՎրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքագետ Պետրե Մամրաձեն Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտադրում կատարեց հենց այդ հանգամանքի վրա։ Ըստ նրա` նման այցերը վկայում են երկու երկրների միջև շարունակական երկխոսության մասին ՝ առանց առանձին անձանց հետ փոխկապակցված լինելու:«Ով էլ դառնա վարչապետ, ինչպես էլ ընթանա ներքաղաքական կյանքը Հայաստանում և Վրաստանում, երկու երկրներում էլ հասկանում են սերտ փախգործակցությունը շարունակելու կարևորությունը»,– ասաց Մամրաձեն։«Ժողովուրդը կփրկի ինձ»․ Սաակաշվիլին չի վախենում Վրաստան վերադառնալուցՆա նշեց, որ Փաշինյանի այցը Վրաստանի կառավարությանն ուղղված որոշակի աջակցություն է հոկտեմբերի 2-ի ընտրություններից առաջ։ Թեև ընտրությունները համահանրապետական չեն, սակայն կարևոր են իշխող կուսակցության համար։ Մամրաձեն համոզված է, որ այցը հաջող կլինի և դրական կազդի երկկողմ հարաբերությունների վրա։Վրաց փորձագետը նշում է. նման այցերն անհրաժեշտ են, քանի որ մի շարք հարցեր լուծվում են անհատական մակարդակոով, երբ կառավարության ղեկավարները հանդիպում են դեմ առ դեմ ձևաչափով։Նա չի բացառում, որ նախնական պայմանավորվածություն պահանջող նման հարցերից են սահմանազատումն ու սահմանագծումը։ Մամրաձեն նշեց, որ հարցն օրակարգում է 90-ականներից, և այն, որ դեռ լուծված չէ, վկայում է բոլոր կողմերի համար դրա զգայուն լինելու մասին։«Այստեղ իրադարձությունների արագացում չի լինելու, ամեն ինչ լուծվելու է փոխադարձ համաձայնությամբ։ Սահմանագծման հարցի պատճառով կողմերը հաստատ հարաբերություններում լարվածություն չեն մտցնի»,– ասաց նա։Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այցը պատահական չէ. Երևանը կոնկրետ օրակարգ ունի, որում Վրաստանին առաջնահերթ և կարևոր դեր է հատկացված։«Տարածաշրջանային փոփոխվող գործընթացների և նոր ստատուս քվոյի ֆոնին Երևանի և Թբիլիսիի հարաբերությունները նոր իմաստ և կարևորություն են ստանում։ Այդ պատճառով երկրներում փորձում են էլ ավելի ընդլայնել երկկողմ հարաբերությունները, թարմացնել օրակարգը, նոր շփման եզրեր գտնել», – ասաց նա։Նրա խոսքով` երկու երկրներում էլ փոխադարձ շահագրգռվածություն կա հնարավորինս արագ լուծելու սահմանագծման խնդիրը։ Մելիքյանը նշեց, որ սահմանագծման հանձնաժողովը վաղուց է ստեղծվել, և այսօր հավանաբար անհրաժեշտություն կա այն թարմացնելու ինչպես հայկական, այնպես էլ վրացական կողմից։Վրաստանում 111 տարեկան կինը բուժվել է կորանավիրուսիցՄիայն դրանից հետո արժե ակնկալել հանձնաժողովի աշխատանքների ակտիվացում, հանձնաժողով, որը պետք է ներկայանա սահմանագծման և սահմանազատման մասին կոնկրետ առաջարկներով։Նա նաև նշեց, որ երկրներին ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել հնարավորությունները առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Բանն այն է, որ տասը տարվա ընդմիջումից հետո վերջին անգամ նիստ է անցկացվել 2019 թվականին։ Նիստերի կանոնավոր անցկացումը ևս կխթանի ոլորտի զարգացումը։ Երկու մայրաքաղաքներն էլ նոր շփման եզրեր գտնելու, հարաբերություններին ռազմավարական խորություն հաղորդելու կարիք ունեն։Ի՞նչ կարող է քննարկվելՀայաստանի նախարարների կաբինետի որոշ ներկայացուցիչների համար այցը ճանաչողական կլինի։ Կողմերը հանդես կգան համատեղ հայտարարություններով, և իհարկե Թբիլիսին դարձյալ կհայտարարի այն մասին, որ պատրաստ է Երևանի և Բաքվի երկխոսության համար հարթակ տրամադրել` շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորության վրա։Արդեն դեմ առ դեմ ձևաչափում կողմերը, ամենայն հավանականությամբ, կքննարկեն տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։Երկու երկրների միջև շփումը բավական ակտիվ է։ Վրաստան Փաշինյանի առաջին այցը տեղի ունեցավ 2018 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին կայացավ այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած վրացական պատվիրակության պատասխան այցը Երևան։ Իսկ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստան ժամանեց արդեն նոր վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունը։2020 թվականին, դեռ երկու երկրներում բռնկած համավարակից առաջ, Փաշինյանը կրկին այցելեց հարևան երկիր։ 2021 թվականի մայիսին Հայաստան ժամանեց Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։
https://arm.sputniknews.ru/20210830/hayastan-vrastan-mayruxu-veranorogman-ashxatanqner-kavartven-3-amsic-28826640.html
https://arm.sputniknews.ru/20210903/erkrasharz-vrastan-hayastan-sahman-28880638.html
https://arm.sputniknews.ru/20210827/vrastan-sksum-e-lars-tanox-tunel-karucel-inch-kpoxvi-hay-bernapoxadroxneri-kyanqum-28793990.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/21/16362141_541:177:1138:773_100x100_80_0_0_24c2193fa5ee2df0d2197d0f6f3a314e.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/21/16362141_541:177:1138:773_100x100_80_0_0_24c2193fa5ee2df0d2197d0f6f3a314e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2235/78/22357885_64:0:953:667_1920x0_80_0_0_633512b2d74501f1381038980ee18fbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/21/16362141_541:177:1138:773_100x100_80_0_0_24c2193fa5ee2df0d2197d0f6f3a314e.jpg
հայաստան, տարածաշրջան , աշխարհ, քաղաքականություն, վրաստանի հանրապետություն, նիկոլ փաշինյան
հայաստան, տարածաշրջան , աշխարհ, քաղաքականություն, վրաստանի հանրապետություն, նիկոլ փաշինյան
Փաշինյանը մեկնում է Թբիլիսի. ի՞նչ հարցեր են դրված սեղանին
12:14 08.09.2021 (Թարմացված է: 12:19 08.09.2021) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Վրաստան։ Ակնահայտ է, որ նպատակը բոլոր ուղղություններով երկկողմանի փոխգործակցությունը թարմացնելն է։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Նշանակումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական առաջին այցը Վրաստան նշանակալի է երկկողմանի հարաբերությունների համար։ Երևանը հավատարիմ է մնում դեռևս երեք տարի առաջ հայտարարած օրակարգին և ընդգծում, որ Թբիլիսին տարածաշրջանում կարևոր գործընկեր և հարևան է։ Բացի այդ, Փաշինյանն այդպիսով աջակցում է իր վրաց գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորությամբ Վրաստանի իշխող թիմին։
Արդեն երկրորդ անգամ է, որ Փաշինյանը վարչապետ նշանակվելուց հետո (այդպես էր նաև 2018 թվականի մայիսին) իր առաջին պաշտոնական այցը հենց Վրաստան կատարում։ Խորհրդանշական է նաև այն, որ Փաշինյանը Թբիլիսի է մեկնում հոկտեմբերի 2-ին նախանշված տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից առաջ։ Թեև դրանք տեղական ընտրություններ են, սակայն չափազանց կարևոր են «Վրացական երազանքի» համար իշխանության պահպանման տեսանկյունից։ Ճիշտ նույնկերպ, 2021 թվականի մայիսյան ընտրություններից առաջ, Երևան էր ժամանել Վրաստանի կառավարության ղեկավարը։
Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքագետ Պետրե Մամրաձեն
Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտադրում կատարեց հենց այդ հանգամանքի վրա։ Ըստ նրա` նման այցերը վկայում են երկու երկրների միջև շարունակական երկխոսության մասին ՝ առանց առանձին անձանց հետ փոխկապակցված լինելու:
«Ով էլ դառնա վարչապետ, ինչպես էլ ընթանա ներքաղաքական կյանքը
Հայաստանում և Վրաստանում, երկու երկրներում էլ հասկանում են սերտ փախգործակցությունը շարունակելու կարևորությունը»,– ասաց Մամրաձեն։
Նա նշեց, որ Փաշինյանի այցը Վրաստանի կառավարությանն ուղղված որոշակի աջակցություն է հոկտեմբերի 2-ի ընտրություններից առաջ։ Թեև ընտրությունները համահանրապետական չեն, սակայն կարևոր են իշխող կուսակցության համար։ Մամրաձեն համոզված է, որ այցը հաջող կլինի և դրական կազդի երկկողմ հարաբերությունների վրա։
Վրաց փորձագետը նշում է. նման այցերն անհրաժեշտ են, քանի որ մի շարք հարցեր լուծվում են անհատական մակարդակոով, երբ կառավարության ղեկավարները հանդիպում են դեմ առ դեմ ձևաչափով։
Նա չի բացառում, որ նախնական պայմանավորվածություն պահանջող նման հարցերից են սահմանազատումն ու սահմանագծումը։ Մամրաձեն նշեց, որ հարցն օրակարգում է 90-ականներից, և այն, որ դեռ լուծված չէ, վկայում է բոլոր կողմերի համար դրա զգայուն լինելու մասին։
«Այստեղ իրադարձությունների արագացում չի լինելու, ամեն ինչ լուծվելու է փոխադարձ համաձայնությամբ։ Սահմանագծման հարցի պատճառով կողմերը հաստատ հարաբերություններում լարվածություն չեն մտցնի»,– ասաց նա։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այցը պատահական չէ. Երևանը կոնկրետ օրակարգ ունի, որում Վրաստանին առաջնահերթ և կարևոր դեր է հատկացված։
«Տարածաշրջանային փոփոխվող գործընթացների և նոր ստատուս քվոյի ֆոնին Երևանի և Թբիլիսիի հարաբերությունները նոր իմաստ և կարևորություն են ստանում։ Այդ պատճառով երկրներում փորձում են էլ ավելի ընդլայնել երկկողմ հարաբերությունները, թարմացնել օրակարգը, նոր շփման եզրեր գտնել», – ասաց նա։
Նրա խոսքով` երկու երկրներում էլ փոխադարձ շահագրգռվածություն կա հնարավորինս արագ լուծելու սահմանագծման խնդիրը։ Մելիքյանը նշեց, որ սահմանագծման հանձնաժողովը վաղուց է ստեղծվել, և այսօր հավանաբար անհրաժեշտություն կա այն թարմացնելու ինչպես հայկական, այնպես էլ վրացական կողմից։
Միայն դրանից հետո արժե ակնկալել հանձնաժողովի աշխատանքների ակտիվացում, հանձնաժողով, որը պետք է ներկայանա սահմանագծման և սահմանազատման մասին կոնկրետ առաջարկներով։
Նա նաև նշեց, որ երկրներին ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել հնարավորությունները առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Բանն այն է, որ տասը տարվա ընդմիջումից հետո վերջին անգամ նիստ է անցկացվել 2019 թվականին։ Նիստերի կանոնավոր անցկացումը ևս կխթանի ոլորտի զարգացումը։ Երկու մայրաքաղաքներն էլ նոր շփման եզրեր գտնելու, հարաբերություններին ռազմավարական խորություն հաղորդելու կարիք ունեն։
Հայաստանի նախարարների կաբինետի որոշ ներկայացուցիչների համար այցը ճանաչողական կլինի։ Կողմերը հանդես կգան համատեղ հայտարարություններով, և իհարկե Թբիլիսին դարձյալ կհայտարարի այն մասին, որ պատրաստ է Երևանի և Բաքվի երկխոսության համար հարթակ տրամադրել` շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորության վրա։
Արդեն դեմ առ դեմ ձևաչափում կողմերը, ամենայն հավանականությամբ, կքննարկեն տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
Երկու երկրների միջև շփումը բավական ակտիվ է։ Վրաստան Փաշինյանի առաջին այցը տեղի ունեցավ 2018 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին կայացավ այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած վրացական պատվիրակության պատասխան այցը Երևան։ Իսկ 2019 թվականի հոկտեմբերին
Հայաստան ժամանեց արդեն նոր վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունը։
2020 թվականին, դեռ երկու երկրներում բռնկած համավարակից առաջ, Փաշինյանը կրկին այցելեց հարևան երկիր։ 2021 թվականի մայիսին
Հայաստան ժամանեց Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։