https://arm.sputniknews.ru/20210830/hayastan-vrastan-mayruxu-veranorogman-ashxatanqner-kavartven-3-amsic-28826640.html
Հայտնի է՝ երբ կավարտվեն Հայաստան-Վրաստան մայրուղու վերանորոգման աշխատանքները
Հայտնի է՝ երբ կավարտվեն Հայաստան-Վրաստան մայրուղու վերանորոգման աշխատանքները
Sputnik Արմենիա
2022 թվականի մայիսին պետք է պատրաստ լինի նոր սահմանային կամուրջը Հայաստանից դեպի Վրաստան։ 30.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-30T13:01+0400
2021-08-30T13:01+0400
2021-08-30T13:07+0400
հայաստան
աշխարհ
տարածաշրջան
վրաստանի հանրապետություն
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/81/22928183_0:84:1600:984_1920x0_80_0_0_1663fd0c453b7a3e461d1142de4a6dc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Հայաստանից Վրաստան մայրուղիներից մեկը (Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն) մինչև նոյեմբերի 30-ն ամբողջությամբ կվերանորոգվի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից։Լեռների միջով երեք թունելները, որոնք մի քանի տասնամյակ չեն վերանորոգվել, կարգի են բերվում (այժմ այնտեղով կարող են երկու բեռնատար անցնել)։ Մի շարք վտանգավոր հատվածներում, որոնք անցնում են կիրճերով, կտեղադրվեն նոր պատնեշներ, իսկ երկգծանի ճանապարհը մի քանի վայրերում կընդլայնվի մինչև երեք գիծ:Վերանորոգումը սկսվել է 2016 թվականին Ասիական զարգացման բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի (51-ական մլն եվրո) վարկային միջոցներով: Աշխատանքների մի մասը 2020 թվականին ստիպված են եղել հետաձգել կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև ռազմական գործողությունների պատճառով: Հուլիսին, ելույթ ունենալով խորհրդարանի արտահերթ նիստում, փոխնախարար Քրիստինա Ղալեչյանը որպես աշխատանքներն ավարտելու վերջնական ժամկետ նշել էր օգոստոսի 31-ը, սակայն այն հետաձգվել է մինչև նոյեմբերի 30-ը:Բացի մայրուղուց, կառուցվում են նաև մի շարք ճյուղավորումներ, այդ թվում՝ Ալավերդուց Օձուն գյուղ (դա կթեթևացնի երթեւեկությունը ոչ միայն Օձունից, այլև Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի ողջ երկայնքով):Վրաստանը բացել է ցամաքային սահմանները. ինչ պետք է իմանալ ճանապարհ ընկնելուց առաջՆշենք, որ 2022 թվականի մայիսին պետք է պատրաստ լինի նոր սահմանային կամուրջը Հայաստանից դեպի Վրաստան՝ Դեբեդ գետի վրայով։ Այն կառուցվում է հին կամրջին զուգահեռ։ Սահմանային անցուղին ներկայիս 2 գծերից կընդլայնվի մինչև 4 (փաստացի կլինի երկու կամուրջ, յուրաքանչյուրը երկու գիծ կունենա), իսկ գործող կամուրջը պահուստային կդառնա:7,3 մլն դոլար արժեքով շինարարությունը ֆինանսավորում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։
https://arm.sputniknews.ru/20210715/vrastan-hayastan-rusastan-mijancq-algety-sadaxlo-tcanaparh-28282805.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/81/22928183_90:0:1511:1066_1920x0_80_0_0_0a9def2481f71213cbb4e7aebcc1baf4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխարհ, տարածաշրջան , վրաստանի հանրապետություն, ճանապարհ
հայաստան, աշխարհ, տարածաշրջան , վրաստանի հանրապետություն, ճանապարհ
Հայտնի է՝ երբ կավարտվեն Հայաստան-Վրաստան մայրուղու վերանորոգման աշխատանքները
13:01 30.08.2021 (Թարմացված է: 13:07 30.08.2021) 2022 թվականի մայիսին պետք է պատրաստ լինի նոր սահմանային կամուրջը Հայաստանից դեպի Վրաստան։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Հայաստանից Վրաստան մայրուղիներից մեկը (Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն) մինչև նոյեմբերի 30-ն ամբողջությամբ կվերանորոգվի: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից։
Լեռների միջով երեք թունելները, որոնք մի քանի տասնամյակ չեն վերանորոգվել, կարգի են բերվում (այժմ այնտեղով կարող են երկու բեռնատար անցնել)։ Մի շարք վտանգավոր հատվածներում, որոնք անցնում են կիրճերով, կտեղադրվեն նոր պատնեշներ, իսկ երկգծանի ճանապարհը մի քանի վայրերում կընդլայնվի մինչև երեք գիծ:
Վերանորոգումը սկսվել է 2016 թվականին Ասիական զարգացման բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի (51-ական մլն եվրո) վարկային միջոցներով: Աշխատանքների մի մասը 2020 թվականին ստիպված են եղել հետաձգել կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև ռազմական գործողությունների պատճառով: Հուլիսին, ելույթ ունենալով խորհրդարանի արտահերթ նիստում, փոխնախարար Քրիստինա Ղալեչյանը որպես աշխատանքներն ավարտելու վերջնական ժամկետ նշել էր օգոստոսի 31-ը, սակայն այն հետաձգվել է մինչև նոյեմբերի 30-ը:
Բացի մայրուղուց, կառուցվում են նաև մի շարք ճյուղավորումներ, այդ թվում՝ Ալավերդուց Օձուն գյուղ (դա կթեթևացնի երթեւեկությունը ոչ միայն Օձունից, այլև Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի ողջ երկայնքով):
Նշենք, որ 2022 թվականի մայիսին պետք է պատրաստ լինի նոր սահմանային կամուրջը Հայաստանից դեպի Վրաստան՝ Դեբեդ գետի վրայով։ Այն կառուցվում է հին կամրջին զուգահեռ։ Սահմանային անցուղին ներկայիս 2 գծերից կընդլայնվի մինչև 4 (փաստացի կլինի երկու կամուրջ, յուրաքանչյուրը երկու գիծ կունենա), իսկ գործող կամուրջը պահուստային կդառնա:
7,3 մլն դոլար արժեքով շինարարությունը ֆինանսավորում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։