00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամանակին ասում էին` մենք քաղաքացիների հաշվետվությունները կնախալրացնենք. Արթուր Մալխասյան

Ժամանակին ասում էին` մենք քաղաքացիների հաշվետվությունները կնախալրացնենք. Արթուր Մալխասյան
Բաժանորդագրվել
Հայաստանի բոլոր աշխատող քաղաքացիները` անկախ գործատուի հետ ունեցած իրենց իրավահարաբերությունների ձևից, մինչև մայիսի 1-ը պետք է հասցնեն հայտարարագրել իրենց 2024թ–ին ունեցած եկամուտները` աշխատավարձեր, գործնական և անձնական փոխանցումներ, գույքի վաճառքից ստացված եկամուտներ, նաև` բանկից այդ ընթացքում ստացած վարկերը։ Հակառակ դեպքում մեկ ամիս ուշացնելու համար քաղաքացին կտուգանվի 5000 դրամով, իսկ կրկնվելու դեպքում` կրկնապատիկ ավելի։
Նոր պարտավորությունն ու դրա իրականացման ընթացքում ի հայտ եկած բարդությունները քաղաքացիների շրջանում դժգոհություն ու անհանգստություն են առաջացրել։
Հարկային ոլորտի փորձագետ Արթուր Մալխասյանն այս առիթով Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրել է հենց նախաձեռնության հեղինակների խոստումը։
«Ժամանակին, երբ այս նախաձեռնությունը իրավական ուժ ստացավ, ասում էին` մենք բոլոր քաղաքացիների համար հաշվետվությունները կնախալրացնենք։ Եթե անձը կցանկանա ինչ–որ բան փոփոխել, կմտնի, կլրացնի, եթե ոչ, մենք այն մայիսի 1-ի դրությամբ, էլեկտրոնային համակարգով կհանձնենք ՊԵԿ»,–նշում է մեր զրուցակիցը։
ՊԵԿ-ից, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել էին, որ էլեկտրոնային համակարգն այս պահին վերազինվում է, հայտարարատուների տվյալները լրացվում են և շուտով հասանելի կլինեն քաղաքացիներին։
Լրահոս
0