https://arm.sputniknews.ru/20210908/kamerayin-erajshtakan-tatrony-heracel-e-ir-npatakneric-tatronnery-miavorvecin-28933287.html
Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր նպատակներից. թատրոնները միավորվեցին
Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր նպատակներից. թատրոնները միավորվեցին
Sputnik Արմենիա
ԿԳՄՍՆ–ն նշում է, որ միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ... 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T17:16+0400
2021-09-08T17:16+0400
2021-09-08T17:29+0400
մշակույթ
հայաստան
թատրոն
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/1515/02/15150228_0:158:3077:1889_1920x0_80_0_0_68e3ec5fae439c84d3404f9eca80a0d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Պետական կամերային երաժշտական թատրոնը միացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ Այսօր նման որոշում է կայացվել կառավարության նիստի ժամանակ. հարցը չզեկուցվող է եղել։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել` նշելով, որ միավորումը Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը պահպանելու հնարավորություն է տալիս։«Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին։ Բացի այդ, թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը»,–ասված է նախարարության հաղորդագրության մեջ։«Գորգային սկանդալ». իսպանական թանգարանը հայկական արծվագորգն ադրբեջանական է ներկայացրելՆշվում է, որ միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս:Հիշեցնենք, որ Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը դեմ էր միավորմանը։ Պետական կամերային երաժշտական թատրոնին պատկանող, Երևան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեի 403,4 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած 0,056035 հա հողատարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տալիս են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։Սիցիլիայում նկարում են «Ամրոց» ֆիլմը. խաղալու են Սամվել Թադևոսյանն ու Չապլինի դուստրը
https://arm.sputniknews.ru/20210906/dzitoxcyan-erevan-art-studia-28910231.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1515/02/15150228_174:0:2903:2047_1920x0_80_0_0_a154e5bf0f329f035348bb0bd8459bfd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մշակույթ , հայաստան, թատրոն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
մշակույթ , հայաստան, թատրոն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր նպատակներից. թատրոնները միավորվեցին
17:16 08.09.2021 (Թարմացված է: 17:29 08.09.2021) ԿԳՄՍՆ–ն նշում է, որ միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Պետական կամերային երաժշտական թատրոնը միացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ Այսօր նման որոշում է կայացվել կառավարության նիստի ժամանակ. հարցը չզեկուցվող է եղել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել` նշելով, որ միավորումը Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը պահպանելու հնարավորություն է տալիս։
«Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին։ Բացի այդ, թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը»,–ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս:
Հիշեցնենք, որ Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը դեմ էր միավորմանը։ Պետական կամերային երաժշտական թատրոնին պատկանող, Երևան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեի 403,4 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած 0,056035 հա հողատարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տալիս են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։