https://arm.sputniknews.ru/20210906/dzitoxcyan-erevan-art-studia-28910231.html
Վայր, որտեղ կարելի է հայտնվել այլ իրականության մեջ. ի՞նչ կա Ձիթողցյանի երևանյան անկյունում
Վայր, որտեղ կարելի է հայտնվել այլ իրականության մեջ. ի՞նչ կա Ձիթողցյանի երևանյան անկյունում
Sputnik Արմենիա
Ամերիկահայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը կատարել է իր երազանքը՝ Երևանում բացելով արվեստի ստուդիա, որտեղ արվեստասերները ծանոթանում են նրա վերջին աշխատանքներին։ 06.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-06T21:59+0400
2021-09-06T21:59+0400
2021-09-06T22:04+0400
մշակույթ
հայաստան
տիգրան ձիթողցյան
նկարիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/846/59/8465983_0:6:1599:910_1920x0_80_0_0_186c3684c0030263460b6ca0dee9e7e2.jpg
Ժամանակակից արվեստի հարյուրավոր սիրահարներ արդեն հասցրել են այցելել նյույորքցի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ստուդիա, որն օգոստոսի վերջին բացել է իր դռներն այցելուների համար: Tigran Art Studio-ն գտնվում է Ձորաղբյուր գյուղում։Արվեստանոց-ստուդիան, որի դիզայնն արված է մինիմալիստական ոճով ու հստակ երկրաչափական գծերով, խիստ տարբերվում է այն պատկերասրահներից ու թանգարաններից, որոնց սովոր են Հայաստանում։Նկարիչը խոստովանում է, որ նման տուն-ստուդիայի գաղափարը ծագել է մոտ չորս տարի առաջ։Հարցին, թե արդյո՞ք 2020 թվականին Հայաստանում տեղի ունեցած ծանր իրադարձությունները չեն ստիպել հրաժարվել այդ մտահղացումից, Տիգրանը պատասխանում է, որ ոչ մի վայրկյան չի տատանվել։Տիգրան Ձիթողցյանն իր ցուցահանդեսի ժամանակ
«Երբեք նման մտքեր չեմ ունեցել, ընդհակառակը ... ես մտածեցի` ի՞նչ կարող եմ անել որպես նկարիչ։ Արվեստի ոլորտում Երևանում և Հայաստանում, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան պասիվ էր։ Զգում էի, որ այստեղ ինչ-որ հուսահատություն, ճնշվածություն է տիրում։ Որոշվեց ստեղծել այդ հարթակը, որն ինչ–որ նոր բան կդառնա... Դա կլինի ոչ միայն արվեստանոց, որտեղ կարելի է տեսնել իմ աշխատանքները, այլ այն վայրը, որտեղ կարելի է գալ և հայտնվել այլ իրականության մեջ, էներգիա ստանալ։ Կարծում եմ, որ նման հարթակ հատկապես պետք է երիտասարդներին, որոնք կկարողանան այս ամենի մեջ ապագա տեսնել», - ասաց Տիգրանը։Տիգրան Ձիթողցյանի աշխատանքների ցուցահանդեսը Ձորաղբյուրում
Նկարիչը կարծում է, որ ամենակարևորը կայծ տալն է, իսկ հետո կրակն ավելի հեշտ կլինի պահպանել։ Եվ այդ կայծը, նրա կարծիքով, պետք է դրսից լինի։«Ստուդիան ամեն շաբաթ օր բաց է, անկախ նրանից՝ ես այստեղ եմ, թե ոչ։ Եթե համավարակի ընթացքում ցուցահանդեսները թույլատրվեն, ապա պետք է նոր նկարներ բերել, որ ցուցադրությունը ժամանակ առ ժամանակ փոխվի», - ասաց Տիգրանը։Տիգրան Ձիթողցյանի աշխատանքների ցուցահանդեսը Ձորաղբյուրում
Ի դեպ, կինոդիտումների համար նախատեսված սրահ-ստուդիան բաց է բոլորի համար, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը համակարգող արվեստաբան Արմեն Եսայանցը նշեց, որ նման արտ-հարթակը բոլորովին նոր բան է հայկական իրականության համար։ Բացի այդ, արվեստանոցի դիզայնը (ճարտարապետ Արսեն Կարապետյանի կողմից) լիովին համապատասխանում է Տիգրան Ձիթողցյանի արվեստին։Տիգրան Ձիթողցյանն աշխատելիս
«Նման ցուցահանդեսները զուրկ են թանգարաններին հատուկ պաթոսից։ Մթնոլորտն այստեղ ավելի անկաշկանդ, հանգիստ է, նկարչի հետ անմիջական շփվելու հնարավորություն կա։ Այս ստուդիան հետագայում կարող է դառնալ մեծ նախագծերի, պերֆորմանսների կենտրոն... այն նոր շունչ է բերում ոչ միայն Երևանի, այլև ընդհանրապես Հայաստանի արվեստի ոլորտում», - ասաց նա։Ի դեպ, այս տարվա մայիսին հայ նկարչի հայտնի «Հայելիներ» շարքի աշխատանքներից մեկը ցուցադրվել է Նյու Յորքի խոշորագույն արվեստի տոնավաճառի՝ Cube Art Fair-ի գլխավոր տաղավարում։Տիգրան Ձիթողցյանի աշխատանքներից
Տիգրանը ծնունդով Երևանից է, բայց սերում է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) Ձիթողցյաններից։ 2000-ականներին գնացել է Շվեյցարիա սովորելու, սակայն հետագայում տեղափոխվել է Ամերիկա, որտեղ մինչ օրս ապրում և ստեղծագործում է։Տիգրան Ձիթողցյանի աշխատանքների ցուցահանդեսը Ձորաղբյուրում
Իր ստեղծագործությունն ինքը` նկարիչը, բնութագրում է որպես տեխնոլոգիական վերածնունդ, որը նոր ուղղություն է ոչ միայն հայկական կերպարվեստում, այլև համաշխարհային արվեստում։Հիշեցնենք` «Հայելի» շարքի մասին, որն արդեն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, ինչպես նաև կյանքի ու արվեստի իր տեսլականի մասին Տիգրանն ավելի վաղ խոսել էր Sputnik Արմենիային տված հարցազրույցում։Մանկության երազանք. Տիգրան Ձիթողցյանի կտավով ազդագիրը հայտնվել է Նյու Յորքի կենտրոնում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/846/59/8465983_0:0:1599:1005_1920x0_80_0_0_4f7d6d7e7cbc963c7b043fdc52cfbf40.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
մշակույթ , հայաստան, տիգրան ձիթողցյան, նկարիչ
մշակույթ , հայաստան, տիգրան ձիթողցյան, նկարիչ
Վայր, որտեղ կարելի է հայտնվել այլ իրականության մեջ. ի՞նչ կա Ձիթողցյանի երևանյան անկյունում
21:59 06.09.2021 (Թարմացված է: 22:04 06.09.2021) Ամերիկահայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը կատարել է իր երազանքը՝ Երևանում բացելով արվեստի ստուդիա, որտեղ արվեստասերները ծանոթանում են նրա վերջին աշխատանքներին։
Ժամանակակից արվեստի հարյուրավոր սիրահարներ արդեն հասցրել են այցելել նյույորքցի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ստուդիա, որն օգոստոսի վերջին բացել է իր դռներն այցելուների համար: Tigran Art Studio-ն գտնվում է Ձորաղբյուր գյուղում։
Արվեստանոց-ստուդիան, որի դիզայնն արված է մինիմալիստական ոճով ու հստակ երկրաչափական գծերով, խիստ տարբերվում է այն պատկերասրահներից ու թանգարաններից, որոնց սովոր են
Հայաստանում։
Նկարիչը խոստովանում է, որ նման տուն-ստուդիայի գաղափարը ծագել է մոտ չորս տարի առաջ։
«Ճիշտ է, համավարակը որոշ ժամանակով ընդհատել է գործընթացը։ Բայց հիմա ստուդիան գործում է, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք 2020 թվականին Հայաստանում տեղի ունեցած ծանր իրադարձությունները չեն ստիպել հրաժարվել այդ մտահղացումից, Տիգրանը պատասխանում է, որ ոչ մի վայրկյան չի տատանվել։
Տիգրան Ձիթողցյանն իր ցուցահանդեսի ժամանակ
«Երբեք նման մտքեր չեմ ունեցել, ընդհակառակը ... ես մտածեցի` ի՞նչ կարող եմ անել որպես նկարիչ։ Արվեստի ոլորտում Երևանում և Հայաստանում, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան պասիվ էր։ Զգում էի, որ այստեղ ինչ-որ հուսահատություն, ճնշվածություն է տիրում։ Որոշվեց ստեղծել այդ հարթակը, որն ինչ–որ նոր բան կդառնա... Դա կլինի ոչ միայն արվեստանոց, որտեղ կարելի է տեսնել իմ աշխատանքները, այլ այն վայրը, որտեղ կարելի է գալ և հայտնվել այլ իրականության մեջ, էներգիա ստանալ։ Կարծում եմ, որ նման հարթակ հատկապես պետք է երիտասարդներին, որոնք կկարողանան այս ամենի մեջ ապագա տեսնել», - ասաց Տիգրանը։
Տիգրան Ձիթողցյանի աշխատանքների ցուցահանդեսը Ձորաղբյուրում
Նկարիչը կարծում է, որ ամենակարևորը կայծ տալն է, իսկ հետո կրակն ավելի հեշտ կլինի պահպանել։ Եվ այդ կայծը, նրա կարծիքով, պետք է դրսից լինի։
«Ստուդիան ամեն շաբաթ օր բաց է, անկախ նրանից՝ ես այստեղ եմ, թե ոչ։ Եթե համավարակի ընթացքում ցուցահանդեսները թույլատրվեն, ապա պետք է նոր նկարներ բերել, որ ցուցադրությունը ժամանակ առ ժամանակ փոխվի», - ասաց Տիգրանը։
Տիգրան Ձիթողցյանի աշխատանքների ցուցահանդեսը Ձորաղբյուրում
Ի դեպ, կինոդիտումների համար նախատեսված սրահ-ստուդիան բաց է բոլորի համար, իսկ ցուցադրության մուտքն ազատ է։
Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը համակարգող արվեստաբան Արմեն Եսայանցը նշեց, որ նման արտ-հարթակը բոլորովին նոր բան է հայկական իրականության համար։ Բացի այդ, արվեստանոցի դիզայնը (ճարտարապետ Արսեն Կարապետյանի կողմից) լիովին համապատասխանում է Տիգրան Ձիթողցյանի արվեստին։
Տիգրան Ձիթողցյանն աշխատելիս
«Նման ցուցահանդեսները զուրկ են թանգարաններին հատուկ պաթոսից։ Մթնոլորտն այստեղ ավելի անկաշկանդ, հանգիստ է, նկարչի հետ անմիջական շփվելու հնարավորություն կա։ Այս ստուդիան հետագայում կարող է դառնալ մեծ նախագծերի, պերֆորմանսների կենտրոն... այն նոր շունչ է բերում ոչ միայն Երևանի, այլև ընդհանրապես Հայաստանի արվեստի ոլորտում», - ասաց նա։
Ի դեպ, այս տարվա մայիսին հայ նկարչի հայտնի «Հայելիներ» շարքի աշխատանքներից մեկը ցուցադրվել է Նյու Յորքի խոշորագույն արվեստի տոնավաճառի՝ Cube Art Fair-ի գլխավոր տաղավարում։
Տիգրան Ձիթողցյանի աշխատանքներից
Տիգրանը ծնունդով Երևանից է, բայց սերում է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) Ձիթողցյաններից։ 2000-ականներին գնացել է Շվեյցարիա սովորելու, սակայն հետագայում տեղափոխվել է Ամերիկա, որտեղ մինչ օրս ապրում և ստեղծագործում է։
Տիգրան Ձիթողցյանի աշխատանքների ցուցահանդեսը Ձորաղբյուրում
Իր ստեղծագործությունն ինքը` նկարիչը, բնութագրում է որպես տեխնոլոգիական վերածնունդ, որը նոր ուղղություն է ոչ միայն հայկական կերպարվեստում, այլև համաշխարհային արվեստում։
Հիշեցնենք` «Հայելի» շարքի մասին, որն արդեն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, ինչպես նաև կյանքի ու արվեստի իր տեսլականի մասին Տիգրանն ավելի վաղ խոսել էր
Sputnik Արմենիային տված հարցազրույցում։