https://arm.sputniknews.ru/20210831/tshnamin-gexarquniqkum-hrdehi-nor-ojaxnere-arajacnum-28839364.html
«Սալյուտի նման բաներ են կրակում». թշնամին Գեղարքունիքում հրդեհի նոր օջախներ է առաջացնում
«Սալյուտի նման բաներ են կրակում». թշնամին Գեղարքունիքում հրդեհի նոր օջախներ է առաջացնում
Sputnik Արմենիա
Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Գեղարքունիքի սահմանային հատվածներում ադրբեջանցիների սադրանքների մասին և նշել, որ թշնամին փորձում է... 31.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-31T14:29+0400
2021-08-31T14:29+0400
2021-08-31T15:42+0400
հայաստան
կութ
գեղարքունիքի մարզ
սահման
հրդեհ
ադրբեջան
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/10/27205169_0:0:1600:901_1920x0_80_0_0_09b6e7fedb0a4cddc29477a82085c0be.jpg
«Սալյուտի» նման ինչ-որ բաներ են կրակում. ադրբեջանցիները Գեղարքունիքում հրդեհի նոր օջախներ են առաջացնում
Sputnik Արմենիա
«Սալյուտի» նման ինչ-որ բաներ են կրակում. ադրբեջանցիները Գեղարքունիքում հրդեհի նոր օջախներ են առաջացնում
Ադրբեջանցիները շարունակում են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում հրդեհել խոտածածկ տարածքները։ Այս պահին հրդեհի օջախներ կան Սոթքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։«Չի բացառվում, որ նոր տարածքներում էլ նոր օջախներ լինեն։ Ադրբեջանցիները դիտավորյալ «սալյուտի» նման ինչ-որ բաներ են կրակում, որն ընկնում է ու հրդեհ է առաջացնում»,- ասաց նա։ Հրշեջները, գյուղի որոշ բնակիչներ երեկ բարձրացել են հարակից սարերը և մարել Գեղամասար համայնքի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ բնակավայրերի տարածքներում բռնկված օջախները, բայց այսօր Սոթքում նոր օջախներ են առաջացել։ Ավետյանն ասում է` մեծ խնդիր է առաջանում հատկապես այն տարածքներում, որտեղ հրշեջ-փրկարարների մեքենաները չեն կարողանում բարձրանալ։ Նման դեպքերում գյուղացիներն են փորձում մարել հրդեհները։Համայնքապետի խոսքով` Հայաստանի սուվերեն տարածքն ապօրինաբար զավթած ադրբեջանցիները հրդեհում են հայկական տարածքներն ու նայում, թե ինչ վնասներ կարող է տալ կրակը` միաժամանակ փորձելով մարդկանց մեջ խուճապ առաջացնել։ «Մարդկանց տրամադրությունները շատ վատ են։ Առանց այդ էլ այսքան խնդիրներից հետո հիմա էլ սա գումարվեց, լավ տրամադրություն չի կարող լինել»,- նշեց Ավետյանը։Նրա խոսքով` չի բացառվում, որ կրակը գյուղի տարածք հասնի, բայց նման դեպքում հրշեջ-մեքենաները կարող են հրդեհները մարել։Կութի տարածքում հրդեհ է. աշխատում են 17 հրշեջ-փրկարարՀիշեցնենք, որ օգոստոսի 30–ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութեր էր հրապարակել և տեղեկացրել, որ առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից:Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով:
https://arm.sputniknews.ru/20210831/arman-tatoyany-tesanyutove-patasxanel-adrbejani-pni-herqmany-28837761.html
կութ
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/10/27205169_180:0:1600:1065_1920x0_80_0_0_bc52b2ee3f244a0b71497cbb4eec97da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կութ , գեղարքունիքի մարզ, սահման, հրդեհ, ադրբեջան, ադրբեջանցի
հայաստան, կութ , գեղարքունիքի մարզ, սահման, հրդեհ, ադրբեջան, ադրբեջանցի
«Սալյուտի նման բաներ են կրակում». թշնամին Գեղարքունիքում հրդեհի նոր օջախներ է առաջացնում
14:29 31.08.2021 (Թարմացված է: 15:42 31.08.2021) Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Գեղարքունիքի սահմանային հատվածներում ադրբեջանցիների սադրանքների մասին և նշել, որ թշնամին փորձում է մարդկանց մեջ խուճապ առաջացնել։
Ադրբեջանցիները շարունակում են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում հրդեհել խոտածածկ տարածքները։ Այս պահին հրդեհի օջախներ կան Սոթքում։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Չի բացառվում, որ նոր տարածքներում էլ նոր օջախներ լինեն։ Ադրբեջանցիները դիտավորյալ «սալյուտի» նման ինչ-որ բաներ են կրակում, որն ընկնում է ու հրդեհ է առաջացնում»,- ասաց նա։
Հրշեջները, գյուղի որոշ բնակիչներ երեկ բարձրացել են հարակից սարերը և մարել Գեղամասար համայնքի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ բնակավայրերի տարածքներում բռնկված օջախները, բայց այսօր Սոթքում նոր օջախներ են առաջացել։
Ավետյանն ասում է` մեծ խնդիր է առաջանում հատկապես այն տարածքներում, որտեղ հրշեջ-փրկարարների մեքենաները չեն կարողանում բարձրանալ։ Նման դեպքերում գյուղացիներն են փորձում մարել հրդեհները։
Համայնքապետի խոսքով` Հայաստանի սուվերեն տարածքն ապօրինաբար զավթած ադրբեջանցիները հրդեհում են հայկական տարածքներն ու նայում, թե ինչ վնասներ կարող է տալ կրակը` միաժամանակ փորձելով մարդկանց մեջ խուճապ առաջացնել։
«Մարդկանց տրամադրությունները շատ վատ են։ Առանց այդ էլ այսքան խնդիրներից հետո հիմա էլ սա գումարվեց, լավ տրամադրություն չի կարող լինել»,- նշեց Ավետյանը։
Նրա խոսքով` չի բացառվում, որ կրակը գյուղի տարածք հասնի, բայց նման դեպքում հրշեջ-մեքենաները կարող են հրդեհները մարել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30–ին ՀՀ ՄԻՊ Արման
Թաթոյանը տեսանյութեր էր հրապարակել և տեղեկացրել, որ առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից:
Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով: