https://arm.sputniknews.ru/20210828/moskvayum-zangvacayin-ceckrtuqic-heto-shuj-50-marde-texapoxvel-vostikanutyan-bajin-28813607.html
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքից հետո շուրջ 50 մարդ է տեղափոխվել ոստիկանության բաժին
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքից հետո շուրջ 50 մարդ է տեղափոխվել ոստիկանության բաժին
Sputnik Արմենիա
Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել 15 քաղաքացիների նկատմամբ: 28.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-28T15:18+0400
2021-08-28T15:18+0400
2021-08-28T15:12+0400
ռուսաստան
աշխարհ
մոսկվա
ծեծկռտուք
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1c/26629194_0:0:3467:1950_1920x0_80_0_0_74cf017891f5f6ced1933e2d6d2c75fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի -Sputnik. Մոսկվայի Բաումանի փողոցում տեղի ունեցած միգրանտների զանգվածային ծեծկռտուքից հետո ոստիկանության բաժին է տեղափոխվել 49 մարդ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կայքը:Ինչպես արդեն հայտնել էինք, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին։ Ականատեսը հայտնել է, որ մի խումբ քաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։ Մինչ ոստիկանության ժամանումը, ծեծկռտուքի մասնակիցները դիմել են փախուստի: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:Ոստիկանություն տարված 15 քաղաքացիների նկատմամբ կազմվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իսկ մյուս քաղաքացիների հետ անցկացվել է պրոֆիլակտիկ զրույց:Կատարվում է ստուգում, որի արդյունքներով կընդունվի դատավարական որոշում։Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքից շուրջ 200 մարդ է արտաքսվել իրավակարգի խախտման համար, 17500 մարդու արգելված է մուտք գործել երկիր: Նա նշել է, որ քաղաքում մի քանի զանգվածային ծեծկռտուքներից հետո ոստիկանությունը կոշտ գործողություններ է իրականացրել, որոնց արդյունքում 800 քրեական գործ է հարուցվել:
https://arm.sputniknews.ru/20210827/rdum-ashxatanqayin-migrantner-sksel-en-aveli-lav-vardzatrvel-vor-ashxatanqneri-hamar-28804418.html
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1c/26629194_494:0:3225:2048_1920x0_80_0_0_0e3577100e3bc7804ae7cbe00c696f02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, մոսկվա, ծեծկռտուք, միգրանտ
ռուսաստան, աշխարհ, մոսկվա, ծեծկռտուք, միգրանտ
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքից հետո շուրջ 50 մարդ է տեղափոխվել ոստիկանության բաժին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել 15 քաղաքացիների նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի -Sputnik. Մոսկվայի Բաումանի փողոցում տեղի ունեցած միգրանտների զանգվածային ծեծկռտուքից հետո ոստիկանության բաժին է տեղափոխվել 49 մարդ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կայքը:
Ինչպես արդեն
հայտնել էինք, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին։ Ականատեսը հայտնել է, որ մի խումբ քաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։ Մինչ ոստիկանության ժամանումը, ծեծկռտուքի մասնակիցները դիմել են փախուստի: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ոստիկանություն տարված 15 քաղաքացիների նկատմամբ կազմվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իսկ մյուս քաղաքացիների հետ անցկացվել է պրոֆիլակտիկ զրույց:
Կատարվում է ստուգում, որի արդյունքներով կընդունվի դատավարական որոշում։
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետ
Սերգեյ Սոբյանինն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքից շուրջ 200 մարդ է արտաքսվել իրավակարգի խախտման համար, 17500 մարդու արգելված է մուտք գործել երկիր:
Նա նշել է, որ քաղաքում մի քանի զանգվածային ծեծկռտուքներից հետո ոստիկանությունը կոշտ գործողություններ է իրականացրել, որոնց արդյունքում 800 քրեական գործ է հարուցվել: