00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհվածի մայրն ահազանգում է՝ նա, ով իր որդու անունը շահարկելով տուն է ստացել, նրա կինը չէ

© Sputnik / Armenuhi MkhoyanРэм Пашкова
Рэм Пашкова - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Բաժանորդագրվել
Կատարվածը կեղծիք է, թե շփոթմունք` կպարզի քննությունը։ 44–օրյա արցախյան պատերազմում զոհված Արա Մկրտչյանի հարազատներն արդեն հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Գյումրիում խաբեություն է տեղի ունեցել. նա, ով ներկայացել է որպես 44–օրյա պատերազմում զոհված Արա Մկրտչյանի կին ու օրեր առաջ բնակարան ստացել, իրականում նրա կինը չէ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պնդեցին զոհված Արա Մկրտչյանի եղբայրը, մայրն ու օրինական կինը՝ Աիդա Թորոսյանը՝ ցույց տալով ամուսնության և Արայի ու Աիդայի որդու՝ 3 ամյա Էրիկ Մկրտչյանի ծննդյան վկայականները, ինչպես նաև մի շարք ընտանեկան լուսանկարներ:
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրա Մկրտչյանի ընտանեկան լուսանկարներից
Արա Մկրտչյանի ընտանեկան լուսանկարներից - Sputnik Արմենիա
1/4
Արա Մկրտչյանի ընտանեկան լուսանկարներից
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրա Մկրտչյանի ընտանեկան լուսանկարներից
Արա Մկրտչյանի ընտանեկան լուսանկարներից - Sputnik Արմենիա
2/4
Արա Մկրտչյանի ընտանեկան լուսանկարներից
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Семейные фотографии Ара Мкртчяна с женой Аидой и сыном Эриком - Sputnik Արմենիա
3/4
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Документы Арама Мкртчяна - Sputnik Արմենիա
4/4
1/4
Արա Մկրտչյանի ընտանեկան լուսանկարներից
2/4
Արա Մկրտչյանի ընտանեկան լուսանկարներից
3/4
4/4
Օրերս Գյումրիում բնակարան ստացան ժամանակավոր կացարաններում` տնակներում բնակվող Ջուլիետա Մելիքյանն ու Ռեմ Պարշկովան։ Նրանք բարեգործների ու լրատվամիջոցների առաջ ներկայացան որպես 44–օրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայողներ Հովհաննես Խաչատրյանի և Արա Մկրտչյանի կանայք։
«Իմ որդու՝ Արա Մկրտչյանի անունը շահարկելով` մարդիկ բնակարան են ստացել: Մենք ընդհանրապես այդ կնոջը (Ռեմ Պարշկովային,–խմբ.) չգիտենք ու անակնկալի ենք եկել, երբ լրատվամիջոցներից իմացել ենք, որ իր այսպես կոչված ընտանիքը տուն է ստացել։ Սա կեղծիք ու խաբեություն է»,-ասաց Արա Մկրտչյանի մայրը՝ Մանիկ Թադևոսյանը։
Նա հավելեց, որ չնայած իրենց ընտանիքը ևս տնակում, շատ վատ պայմաններում է ապրում, բայց երբեք զոհված որդու անունը չեն շահարկել բնակարան կամ այլ օգնություն ստանալու համար:
© Sputnik / Armenuhi MkhoyanМать, жена и брат Арама Мкртчяна на пресс-конференции
Мать, жена и брат Арама Мкртчяна на пресс-конференции - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Мать, жена и брат Арама Мкртчяна на пресс-конференции
Արա Մկրտչյանի եղբայրը, մայրն ու կինը՝ Աիդա Թորոսյանը
«Ես միայն մի բան եմ ուզում ՝ իմ որդու անունը չշահարկեն։ Ինքն ունի օրինական կին ու որդի, ու ոչ մեկը չի կարող հանդես գալ որպես իր կին»,-նշեց Արայի մայրը:
© Sputnik / Armenuhi MkhoyanСемейная фотография Ара Мкртчяна с женой Аидой и сыном Эриком
Семейная фотография Ара Мкртчяна с женой Аидой и сыном Эриком - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Семейная фотография Ара Мкртчяна с женой Аидой и сыном Эриком
Արա Մկրտչյանը կնոջ՝ Աիդա Թորոսյանի ու որդու հետ
Նշենք, որ Ռեմ Պարշկովան, որը բնակարանամուտին ներկայացել էր որպես Արա Մկրտչյանի կին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` շփոթմունք է եղել:
© Sputnik / Armenuhi MkhoyanРэм Пашкова
Рэм Пашкова - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Рэм Пашкова
Ռեմ Պարշկովան դստեր հետ
«Լրատվամիջոցները բոլորը հարցրին, ես էլ շփոթմունքից որպես իմ երեխայի հայր` նշեցի Արա Մկրտչյանի անունը: Իմ դստեր հոր անունը իրոք Արա է, նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, բայց չի զոհվել: Քանի որ ինքն իմ օրինական ամուսինը չէ, ես իր ազգանունը չեմ բարձրաձայնում, իսկ Արա Մկրտչյանին ես չգիտեմ»,-նշեց կինը։
Նա նույնը պնդեց նաև այսօրվա ասուլիսի ժամանակ, որին եկել էր Արա Մկրտչյանի մայրիկի հրավերով:
Լրագրողների այն հարցին, թե եթե ամուսինը չէր, որտեղի՞ց է նրա լուսանկարն իրենց նոր բնակարանում, Ռեմը պատասխանեց, թե պատերազմում զոհված զինվորների նկարներն իր մայրը որպես երախտիքի նշան` պահում է իրենց տանը:
Հիշեցնենք` բնակարանները գնվել են ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, «Armenian Fund»-ի և «Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամների միջոցներով։ Երկսենյականոց բնակարաններն ամբողջությամբ կահավորվել են և ապահովվել կենցաղային տեխնիկայով։
«Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամի տնօրեն Մինաս Արաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ հիմնադրամն այստեղ ընդհանրապես խնդիր չունի՝ բնակարանը Ռեմ Պարշկովային իրենք տրամադրել են` հաշվի առնելով վերջինիս բնակության անմարդկային պայմաններն ու անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը:
Նրա խոսքով`խնդիրը բարոյական հարթությունում է՝ Ռեմի և զոհված տղայի հարազատների միջև։
«Ծրագրի առաջին և հիմնական չափանիշը տնակում բնակվելու հանգամանքն է, մյուս չափանիշը կարող էր լինել զոհվածի ընտանիքի փաստը, բայց այս չափանիշը պարտադիր պայման չէր: Այս աղջկան մենք ենք գտել՝ սարսափելի անմարդկային կիսաքանդ տնակային պայմաններում էր անչափահաս 3 երեխաների և հաշմանդամ մոր հետ ապրում՝ լրիվ մեր չափորոշիչներին համապատասխան։ Իրավական առումով այս աղջիկը այդ բնակարանում ապրելու խնդիր չունի» ,-նշեց Արաբյանը՝ տեղեկացնելով նաև, որ Ռեմը միայնակ մայր է, իսկ երեխան կրում է մոր ազգանունը։
Հավելենք, որ Արա Մկրտչյանի հարազատները նրա անունը շահարկելու փաստով հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ընթանում է քննություն:
Նոր բնակարաններ` հին հիմքի վրա. Գյումրիում տնակներից ազատվելու նոր ծրագիր է մեկնարկել
Լրահոս
0