00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա դեռ ժուռնալն է». քաղտեխնոլոգը` Ազգային ժողովում կատարվողի մասին

Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում ասաց, որ սերիալային հոգեբանությամբ դատիարակված հասարակությունը խորհրդարան է բերել այդ նույն սերիալի դերասաններին, որոնք իրենց հատկացված դերերն այժմ էլ խաղում են օրենսդիրում։
ԱԺ-ում հաճախակի հնչող փոխադարձ վիրավորանքներն ու հայհոյախառն ռեպլիկները, ծեծկռտուքն ու նիստերի պարտադրված ընդմիջումները միանգամայն սպասելի էին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Իշխանությունների պնդումները, թե Հայաստանում հունիսի 20-ից հետո քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է` բլեֆ է։ Սա դեռ ժուռնալն է, որը ներկայացվում է որպես աշխատանք։ Դրանից ամենաշատը տուժում է Հայաստան պետությունը։ Թվում է, թե էլ տեղ չկա, բայց ունենք այն ինչ ունենք»,- ասաց նա։
Ըստ քաղտեխնոլոգի`երբ հասարակությունը սկսում է սերիալային հոգեբանությամբ ապրել, այն էլ այնպիսի անորակ սերիալների, որոնցով ողողված է հայկական եթերը վերջին 10-12 տարիներին, հետագայում այդ նույն սերիալների դերասանները հայտնվում են խորհրդարանում, իսկ հասարակությունը հեշտ է կառավարվում։
Спикер НС Ален Симонян беседует с депутатом Сисаком Габриеляном на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Նորմալ չեմ համարում, որ որևէ մեկը մյուսին անվանի «արա». ԱԺ նախագահ
«ԱԺ պատգամավորները Մարսից, Լուսնից իջած պատգամավորներ չեն։ Նրանք այս հասարակության «պրոդուկտն» են։ Ինչպիսին հասարակությունն է, այնպիսիսն ԱԺ-ն է։ Հասարակությունն է ուզել  ունենալ այսպիսի ԱԺ»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով` 1990-ականների սկզբում, երբ դպրոցականները սկսեցին «սեղանիկներ դնել» և առևտրով զբաղվել, հետո եկավ մի սերունդ, որն ուզում էր ոչ թե գիտնական, տիեզերագնաց կամ բժիշկ դառնալ, այլ հաստավիզ «ախրաննիկ», հետևանքը եղավ այն, որ բովանդակությունն իր տեղը զիջեց ձևին։
«Կրթելը նոր սեղանը չէ, դա ատեստատը և դիպլոմը չէ։ Կրթությունն այն որակն է, որը տրվում է` սկսած ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից, որտեղ շեշտը դրվում է բովանդակության և ոչ թե ձևի վրա»,-ընդգծեց քաղտեխնոլոգը։
Քոչարյանի կարծիքով` խորը ճգնաժամից դուրս գալու համար համակարգային պետական ծրագիր և տարիներ են անհրաժեշտ, որն այս իշխանությունը ի վիճակի չէ կյանքի կոչել։
Потасовка в Парламенте Армении во время очередного заседания (25 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ նիստի տեսագրությունը ուղարկել է ՀՔԾ
Նշենք, որ այսօր ԱԺ–ում մի քանի անգամ քաշքշուկ եղավ։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ընդդիմության ներկայացուցիչները շշեր շպրտեցին, քանի որ Սարգսյանը, ակնարկելով «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։
Դրանից հետո Օհանյանը Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեց։ Սարգսյանը վերցրեց այդ շիշն ու հետ շպրտեց։ Ուղիղ եթերն ընդհատվեց։
Դրանից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ, երբ նա կառավարության ծրագրի մասին էր խոսում, իշխանության ներկայացուցիչներից մեկը տեղից ասաց. «Այդ ծրագիրը քեզ ենք կերցնելու, արա՛»։ Դրան Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։
Հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։
Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից. տեսանյութ
Լրահոս
0