00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ նիստի տեսագրությունը ուղարկել է ՀՔԾ

© Sputnik / Asatur YesayantsПотасовка в Парламенте Армении во время очередного заседания (25 августа 2021). Еревaн
Потасовка в Парламенте Армении во время очередного заседания (25 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Բաժանորդագրվել
Ազգային ժողովում տեղի ունեցած քաշքշուկների մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ կտրվեն:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստի տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազը ուղարկել է ՀՔԾ` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:
Աննա Մկրտչյանին անվտանգության աշխատակիցները հեռացրեցին նիստերի դահլիճից. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«ԱԺ նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր ԱԺ–ում մի քանի անգամ քաշքշուկ եղավ։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ընդդիմության ներկայացուցիչները շշեր շպրտեցին, քանի որ Սարգսյանը, ակնարկելով «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։
Айк Саркисян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Հայկ Սարգսյանը բացատրեց, թե ինչից սկսվեց բախումը. Մանուկյանը խոստացավ անուն հայտնել
Դրանից հետո Օհանյանը Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեց։ Սարգսյանը վերցրեց այդ շիշն ու հետ շպրտեց։ Ուղիղ եթերն ընդհատվեց։
Դրանից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ, երբ նա կառավարության ծրագրի մասին էր խոսում, իշխանության ներկայացուցիչներից մեկը տեղից ասաց. «Այդ ծրագիրը քեզ ենք կերցնելու, արա՛»։ Դրան Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։
Հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։
Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից. տեսանյութ
Լրահոս
0