00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորմալ չեմ համարում, որ որևէ մեկը մյուսին անվանի «արա». ԱԺ նախագահ

© Sputnik / Aram NersesyanСпикер НС Ален Симонян беседует с депутатом Сисаком Габриеляном на заседании Парламента (4 августа 2021). Еревaн
Спикер НС Ален Симонян беседует с депутатом Сисаком Габриеляном на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Բաժանորդագրվել
Սիմոնյանը հայտարարեց, որ լրագրողներին օթյակից հանել են ոչ իր հրահանգով, քանի որ ինքն այդ պահին ԱԺ–ի դահլիճում էր։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում խստորեն դատապարտեց խորհրդարանի նիստերի դահլիճում ու նաև լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունը։
Потасовка в Парламенте Армении во время очередного заседания (25 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
«Արան դո՛ւ ես, այ տղա». ԱԺ–ում հերթական իրարանցումը եղավ, ուղիղ եթերը դարձյալ ընդհատվեց
Խոսելով ՔՊ անդամ Հայկ Սարգսյանի ու «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև տեղի ունեցած միջադեպին ու դրա հետևանքով սկսված ծեծկռտուքին, Սիմոնյանը նշեց, որ նորմալ չի համարում, որ որևէ մեկը մյուսին անվանի «արա»։
«Ես նորմալ չեմ համարում, երբ ձեր ասած Արցախի հերոսը իրեն թույլ է տալիս մեկ այլ պատգամավորի շշով հարվածել, ես նորմալ չեմ համարում, երբ որ շատ ու շատ մեր գործընկերներ իրենց թույլ են տալիս տեղից ինչ–որ բացականչություններ անել, վիրավորանքներ հնչեցնել, քողարկված ինչ–որ բաներ անել, հետո գալ այստեղ, ձեզ մոտ կանգնել ու զոհի կերպարով հանդես գալ»,– ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով ԱԺ օթյակից լրագրողներին բռնի հանելու դեպքին` ԱԺ խոսնակը հայտնեց, որ այդ դեպքը քննարկել է անվտանգության աշխատակիցների հետ ու, ամենայն հավանականությամբ, հաջորդ անգամ նման բան տեղի չի ունենա։
«Ես համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հրավիրելը, և ես քննարկել եմ գործընկերներիս հետ, և, ամենայն հավանականությամբ, Աստված մի արասցե, եթե կրկին նման իրավիճակ լինի, ես կարծում եմ, որ մենք որևէ ձևով պետք է լրագրողներին այնտեղից չհանենք»,– ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` օթյակում աշխատող լրագրողների անվտանգությունից զատ կա նաև պատգամավորին ոչ շահեկան ու նվաստացնող վիճակում նկարահանելու խնդիրը, ինչը, Աժ խոսնակի մեկնաբանմամբ, անթույլատրելի է նաև էթիկայի` միջազգայնորեն ընդունված կանոններով։
Սիմոնյանը հայտարարեց, որ լրագրողներին օթյակից հանել են ոչ իր հրահանգով, քանի որ ինքն այդ պահին ԱԺ դահլիճում էր։
Հայկ Սարգսյանը բացատրեց, թե ինչից սկսվեց բախումը. Մանուկյանը խոստացավ անուն հայտնել

Լրահոս
0