00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինա․ ճգնաժամի հոբելյանը

© AP Photo / EFREM LUKATSKYПожилая женщина просит денег у водителей проезжающих автомобилей в центре Киева (29 марта 2007). Украина
Пожилая женщина просит денег у водителей проезжающих автомобилей в центре Киева (29 марта 2007). Украина - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Բաժանորդագրվել
Օգոստոսի 24-ին Ուկրաինան մեծ շուքով նշում է իր պաշտոնական անկախության 30-ամյակը։ Սակայն հենց Ուկրաինայի անկախության հռչակման պահին (դեռ ԽՍՀՄ-ի պաշտոնական լուծարումից առաջ) սկսվեց ուկրաինական ճգնաժամը, այլ ոչ թե 2014 թ․-ին և ոչ անգամ 2004-ին, ինչպես ընդունված է մտածել։
Ռոստիսլավ Իշչենկո, միջազգային վերլուծաբան, Sputnik-ի համար
Արդեն այն ժամանակ խորհրդային հանրապետության ղեկավարները, երեսպաշտորեն հայտարարելով քաղաքացիության սկզբունքի վրա հիմնված ժամանակակից պետություն կառուցելու մտադրության մասին, գործնականում ուղղվություն վերցրին դեպի էթնիկապես մաքուր քիմերայի ստեղծումը։ Այս ընտրությունը կանխորոշեց հետագա բոլոր խնդիրները։
Площадь Независимости в Киеве - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Ժողովրդավարություն միայն խոսքերով. ինչպես Ուկրաինան դարձավ բռնաճնշումների երկիր
Ի տարբերություն Լատվիայի և Էստոնիայի, որոնք իսկույն ևեթ հաստատեցին ոչ քաղաքացիների ինստիտուտը՝ ուղղված տեղի ռուսական համայնքների դեմ, ուկրաինացի ազգայնականները ճնշումն աստիճանաբար էին մեծացնում։
Ուստի մերձբալթյան պետությունները, իրենց ստեղծման պահին համեմատաբար թույլ քաղաքական ճգնաժամ վերապրելով, կարողացան երկարաժամկետ հեռանկարում արգելափակել տեղի ռուսների դիմադրության ցանկացած հնարավորություն։
90-ականների սկզբին Ռուսաստանը քաղաքականապես թույլ էր, տնտեսական առումով՝ ոչ գրավիչ, և մերձբալթյան երկրներում բնակվող ռուսների զգալի մասը գերադասեցին ամեն գնով ինտեգրվել տեղի հանրությանը։ Իսկ նրանք, ովքեր բոլորովին չէին դիմանում, տեղափոխվում էին Ռուսաստան՝ օգտվելով այն բանից, որ գրեթե մինչև 90-ականների վերջ ՌԴ-ի միգրացիոն օրենսդրությունը զգալիորեն ավելի շատ էր նպաստում ներգաղթին։ Այսպիսով, մերձբալթյան երկրներում գոյություն ունեցող ռուսական համայնքը պառակտվում էր, իսկ դիմադրելու պատրաստ ուժերը մարգինալացվում էին։

Նախ՝ ռուսների մասին

Ուկրաինայում այլ ճանապարհ ընտրեցին։ Օրենսդրորեն ռուսների իրավունքները երկար ժամանակ գրեթե չէին ոտնահարվում։ Ուկրաինացումն անցկացվում էր «սողացող» եղանակով և  գործնականում աննկատելի էր բնակչության զգալի մասի համար։ Տարիներ շարունակ դա թույլ էր տալիս էթնիկ խաղաղություն պահպանել և տեղի ռուսներին իսկական (ոչ թե անձնագրային) ուկրաինացիների «փոխակերպել» կամավորության հիմունքներով։
Ուկրաինան 30 տարի անց. ընտրության խնդիրը
Բայց 2005թ․-ից (Յուշչենկոյի նախագահության սկզբից) սկսած պետությունը սկսում է օրենսդրորեն լեզվական քվոտաներ ձևակերպել և իրականացնել ԶԼՄ-ներում, մշակույթի և արվեստի բնագավառներում։ Պաշտոնական անձինք դժգոհություն են հայտնում, որ ուկրաինական քաղաքների մեծ մասի փողոցներում բացառապես ռուսերեն է հնչում։ Սկսվում է կրթության արագացված ուկրաինացումը։
Ռուսական դպրոցներն Ուկրաինայի մայրաքաղաքում էլիտար են դառնում, քանի որ չորս միլիոնանոց (պաշտոնապես՝ 2,6 միլիոն բնակիչ ունեցող) քաղաքում մեկ տասնյակից էլ քիչ են մնում։ Ուկրաինայի Արևմուտքում ռուսալեզու կրթությունը փաստացի վերանում է։ Պետական քարոզչությունը սկսում է աստիճանաբար մարդկանց գլուխը մտցնել այն միտքը, որ նրանք, ովքեր իրենք ուկրաինացի են համարում (կամ պարզապես ապրում են Ուկրաինայում) և «չեն կարողացել լեզու սովորել»՝ անլիարժեք են։
Ուկրաինայի ռուսախոս բնակչության մեծ մասը ուկրաիներեն գիտեր, քանի որ այն պարտադիր կերպով ուսումնասիրում էին ՈւԽՍՀ-ի դպրոցներում, պարզապես մարդիկ գերադասում էին շփվել մայրենի լեզվով, որը ծնված օրից լսել էին իրենց ընտանիքում։
Улица Крещатик в Киеве - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Դեֆոլտը սարերի հետևում չէ. հակառուսական քաղաքականությունը ո՞ւր հասցրեց Կիևին
Բայց ռուսալեզու բնակչության անլիարժեքության թեզը սկսեց աշխատել։ Եվ մարդիկ սկսեցին ընտրություն կատարել։ Մեկը սկսեց ինքն իրեն ստիպել կենցաղում ուկրաիներեն օգտագործել։ Այնքան էլ լավ չի ստացվում, և «իրական հայրենասերները», ի դեմս ռուսական առոգանությամբ ուկրաիներեն խոսողների, միևնույնն է, «ճղճիմ մոսկալների» են տեսնում։ Մյուսը սկսեց բողոքել։
Իսկ պետությունը շարունակում էր ձգել լեզվական պտուտակները, ինչով իր դեմ տրամադրեց նույնիսկ Մայդանի ռուսալեզու ակտիվիստներին, որոնք իրենք իրենց պատենտավորված ուկրաինացի էին համարում և վիրավորվեցին, որ իրենց ներդրումը Ուկրաինան Մոսկվայից հեռացնելու գործում չգնահատվեց։

Հետո գործի են անցնում ազգայնականները

Արդյունքում՝ ուկրաինական էթնոքաղաքական իրականությունը, որն առանց այդ էլ բազմազան էր, այսօրվա դրությամբ է՛լ ավելի է մասնատվել։
Ուկրաինայում ապրող ռուսները բաժանվում են նրանց, ովքեր ցանկանում են Ռուսաստան տեղափոխվել, և նրանց, ովքեր երազում են վերականգնել միութենական ինչ-որ կառույց, որի պարագայում Մոսկվան չի միջամտում Ուկրաինայի կառավարմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է ինչ-որ բան կառուցել կամ գումար տալ։
«Արևմտամետության» իմիտացիա և արյունալի անջատում անցյալից. Ի՞նչ է ստացել Ուկրաինան
Իսկ ուկրաինացիները բաժանվում են նրանց, ովքեր կարծում են, որ Ուկրաինան պետք է շարունակի փորձարկումներ անել նախագահների հետ, մինչև որ գտնվի մեկը, որը կմտցնի այն Եմ և ՆԱՏՕ, ինչից հետո բոլոր խնդիրներն իրենք իրենց կլուծվեն։ Մյուս խումբը կազմում են նրանք, ովքեր երազում են ուկրաինական տարածքներում էթնիկ ավտարկիա (ինքնաբավ փակ հասարակություն-խմբ.) ստեղծել, որը նրանք տեսնում են որպես ապագա «գերագույն ռասայի» ինկուբատոր։ Եվ կան Մայդանի ռուսալեզու ակտիվիստներն ու «АТО-ի (հակաահաբեկչական գործողություն) հերոսները», որոնց լավագույն զգացմունքներն են վիրավորված, որոնք զգում են, որ դադարել են ռուս լինել, բայց ուկրաինացի էլ դեռ չեն դարձել։
Ինչպես հասկանում եք՝ մի երկիր, որտեղ պետություն ձևավորող ժողովուրդն այդքան բարդ իրավիճակում է, կայունությունից շատ հեռու է։ Ընդ որում՝ իրավիճակն էլ ավելի է բարդանում նրանով, որ ֆինանսաքաղաքական խմբավորումներից բաղկացած էլիտան նույնպես խիստ տարանջատված է, քանի որ պայքարը հանուն ուկրաինացման տնտեսությունը աղետի է հասցրել։
Նմանատիպ խնդրի է բախվել նաև հանրությունը։ Աշխատատեղերի աղետալի պակասի, իրական աշխատավարձերի մակարդակի կտրուկ նվազման և ամեն ինչի գների բարձրացման պայմաններով երկրի ավելի քան տասը միլիոն քաղաքացի (Ուկրաինայի պաշտոնական տվյալներով) մշտապես արտերկրում է աշխատում։ Եթե հաշվի առնենք, որ Ուկրաինայի իրական մշտական բնակչությունն այսօր լավատեսական գնահատականներով կազմում է 35 մլն մարդ (հոռետեսները խոսում են 25 մլն-ի մասին), ստացվում է, որ ցանկացած պահի գրեթե յուրաքանչյուր ուկրաինացի ընտանիքից ինչ-որ մեկը գտնվում է արտերկրում:
Доцент Департамента массовых коммуникаций и медиабизнеса Финансового университета при Правительстве РФ Геворг Мирзаян - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Ուկրաինական դասեր հետխորհրդային տարածքի համար
Ես գիտեմ, որ Ուկրաինայում կարելի է հազարավոր ընտանիքներ գտնել, որտեղից ոչ ոք արտագնա աշխատանքի չի մեկնել և որոնք հիանալի են իրենց զգում։ Մենք խոսում ենք միջին թվերի մասին, հասկանալով, որ Զելենսկու, Կուչմայի կամ Տիմոշենկոյի ազգականները արտագնա աշխատանքի մեկնելու կարիք չունեն (և դեռ կարող են արտասահմանից ինչ-որ մեկին բերել ու պահել)։ Բայց այս բարեկեցությունը փոխհատուցվում է մեծ թվով ընտանիքներով, ովքեր լքել են Ուկրաինան ամբողջ կազմով, շատերը՝ ընդմիշտ։
Բանն այն է, որ անգամ Ռուսաստանի և Ուկրաինայի տվյալները ուկրաինականից ռուսական քաղաքացիության անցած մարդկանց մասին տարբերվում են գրեթե չորս զրոյով։ Հնգամյակի ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի քաղաքացիներին գրեթե մեկ միլիոն անձնագիր է տվել (չհաշված Ղրիմն ու ընթացիկ տարվա տվյալները), իսկ Ուկրաինան համարում է, որ այս ընթացքում հազարից էլ պակաս քաղաքացի է կորցրել։ 
Իսկ չէ՞ որ 30 տարի շարունակ ամեն տարի հազարավոր, երբեմն էլ՝ տասնյակ հազարավոր հունական, ռումինական անձնագրեր են բաժանվում, լեհի քարտեր (որոնք իրավունք են տալիս արագացված կարգով լեհական քաղաքացիություն ստանալ)։ Ուկրաինացիները Իտալիայի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի քաղաքացիություն են ստանում։
Նույն սխալը. ինչու Ուկրաինայի իշխանությունները կայունություն չեն կարողանում ապահովել
Այսինքն՝ անգամ ուկրաինական պաշտոնական կառույցների՝ երկրի ժողովրդագրական իրավիճակը բնութագրող աղետալի գնահատողական տվյալները հուսահատորեն ուռճացված են։ Բայց նույնիսկ ամենալավատեսական գնահատականները թույլ են տալիս պնդել, որ ուկրաինական հասարակությունը կիսված է, քայքայված, և ուժ չունի ո՛չ նորմալ հասարակական կյանքի, ո՛չ սեփական պետականության վերականգնման համար։
Հիմա արդեն առանց արտաքին օգնության անհնար է։ Ուկրաինական ճգնաժամն անհնար է հաղթահարել ներքին՝ ուկրաինական ռեսուրսի հաշվին։ Բայց այս պահին արտաքին միջամտությունն էլ քիչ հավանական է։ Ուկրաինական հանրությունը, թեև մասնատված է, բայց ամենատարբեր խմբավորումների մեծամասնությունները համակարծիք են Ուկրաինայի ապագայի վերաբերյալ լավատեսական գնահատականի հարցում։ Մեկը շարունակում է հույս դնել սեփական «մեսիայի» գալուստի վրա, մյուսը վստահ է, որ Արևմուտքն իրենց, միևնույնն է, չի լքի, երրորդը Ռուսաստանին է սպասում, բայց այսպես թե այնպես Ուկրաինայի փայլուն ապագայի մասին երազանքներն անսպառ են, իսկ հարևանների հանդեպ գերազանցության զգացումը չի կորել։
Военный полигон в Киевской области - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Նման իրավիճակում հարևան երկրներին միջամտել կարող է ստիպել կա՛մ Ուկրաինայի կողմից նրանց դեմ անթաքույց ագրեսիան, կամ էլ ուկրաինական բնակչության մի մասի նույնքան ակնհայտ ցեղասպանությունը (կարևոր չէ՝ ազգային, լեզվական, կրոնական կամ որևէ այլ հատկանիշով)։
Չնայած պետությունները փորձում են նախապես պլանավորել նույնիսկ այդպիսի իրավիճակները, բայց կոնկրետ իրավիճակներն ու առաջացող խնդիրների կոնկրետ բնույթը գրեթե անհնար է կանխատեսել։
Հետևաբար, Ուկրաինայի շարունակական մարման տարբերակը՝ բնակչության հետագա կրճատմամբ, քաղաքական և վարչական կառույցների արդյունավետության անկմամբ, տնտեսական կապերի պարզեցմամբ և հասարակության քայքայմամբ, հավանական կանխատեսում է մնում առաջիկա երկու տարվա համար։
ԱՄՆ–ն հարված է հասցրել Ռուսաստանի լավագույն մարդկանց
Բնակչության թվաքանակի անկումը կհանգեցնի կերակրելու ենթակա սոված բերանների կրճատմանը, հենց իրենց՝ ուկրաինացիների կողմից տնտեսական ենթակառուցվածքի վերջնական ոչնչացումը մեջտեղից կհանի դրա վերականգնման հարցը, քաղաքական ինստիտուտների դեգրադացիան կհեշտացնի նորերի ստեղծումը:
Այսպիսով, վերջին տասնամյակում սուր փուլ մտած երեսնամյա ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ցանկացած տարբերակ ենթադրում է արտաքին միջամտություն, առանց որի տվյալ տարածքը և նրա բնակչությունը դատապարտված են շարունակական դեգրադացման։ Խնդիրն այն է, որ նման միջամտությունը արդյունավետ կերպով կարելի է իրականացնել միայն սինխրոն ու բոլոր շահագրգիռ երկրների հետ համաձայնեցված, իսկ դա հնարավոր է միայն երկար բանակցություններից ու համաձայնեցումներից հետո, որոնք դեռ չեն էլ սկսվել։
Виктор Янукович, объявивший себя ранее легитимным президентом Украины, выступает на пресс-конференции (11 марта 2014). Ростов-на-Дону - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
«2014-ին Ուկրաինայում հեղաշրջումը արևմտյան նախագիծ էր». Յանուկովիչը ուղերձով է դիմել
Հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրականությունը՝ նման միջամտության համար շատ հանկարծակի կարող են պայմաններ ստեղծվել, իսկ իրադարձությունները կզարգանան տարերայնորեն, նախապես ընդունված պլանին համապատասխան շտկումների գրեթե չենթարկվելով։ Դա իր հերթին, կպահանջի արագ և ճկուն արձագանքել փոփոխվող իրադրությանը։
Նման բարդ իրավիճակում առավելագույն արդյունքի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե նախապես հստակեցվի բացառապես ռազմավարական նպատակը և ռեսուրսների առավելագույն ծավալը, որոնք թույլատրելի է ծախսել այդ նպատակին հասնելու համար:
Սա, իհարկե, անմխիթար ախտորոշում է դեռևս Ուկրաինայում մնացող բնակչության համար։ Բայց ուրիշների քաղաքականության մեջ ծախսվող հումքի դերը այդ երկիրն ինքն է իր համար ընտրել երեսուն տարի առաջ և այդ օրվանից ի վեր մշտապես վերահաստատում է այդ որոշումը։
Լրահոս
0