00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովրդավարություն միայն խոսքերով. ինչպես Ուկրաինան դարձավ բռնաճնշումների երկիր

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցПлощадь Независимости в Киеве
Площадь Независимости в Киеве - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Բաժանորդագրվել
Վերջին 20 տարիներին Ուկրաինայում շարունակվում է օլիգարխիկ կլանների պայքարը երկրում միանձնյա վերահսկողության համար։
Ռոստիսլավ Իշչենկո, միջազգային վերլուծաբան, Sputnik-ի համար
Երկու անգամ՝ 2004 և 2013-14 թվականներին, հակամարտությունը հակասահմանադրական, ուժային ձևեր է ստացել։ Նույնիսկ եթե հաշվի չառնենք երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, ծայրահեղականների հենքով իշխանության նման ուժային կենտրոնացման արդյունքը դարձավ գրաքննությունն ու ահաբեկչությունը։ Ուկրաինայում այլախոհների դեմ բռնաճնշումների և լրագրողների որսի մասին ընթերցեք Sputnik-ի նյութում։
Здание министерства иностранных дел в Киеве. - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Ուկրաինան 30 տարի անց. ընտրության խնդիրը

Դոնբասի նկատմամբ ատելության քարոզչություն

«Եվրամայդանը» և Ուկրաինայի հարավ-արևելքում քաղաքացիական պատերազմը երկրի նորագույն պատմության ամենարյունոտ էջն է։
2014 թվականի փետրվարին Կիևում անհայտ դիպուկահարների կրակոցների հետևանքով զոհվել են «Եվրամայդանի» 75 մասնակիցներ ու իրավապահ մարմինների աշխատակիցներ, տուժել է ավելի քան 570 մարդ: Հետաքննությունը մինչ օրս ավարտված չէ, մեղավորները հայտնի չեն։
2014 թվականի մայիսին հրդեհվել է Օդեսայի Արհմիությունների տունը։ Այդ ժամանակ զոհվել է 42 մարդ՝ շնչահեղձ են եղել, այրվել կամ էլ ամբոխի կողմից ծեծվել ու սպանվել։ Ուկրաինական ԶԼՄ–ները նկարիչ Ալեքսանդր Ռոյթբուրդի մատուցմամբ ստում են, որ զոհվածների թվում «Ռուսաստանի սւ Մերձդնեստրի քաղաքացիներ» են:
Ուկրաինայի հարավ-արևելքում մարդիկ մինչև հիմա զոհվում են զինված հակամարտության պատճառով։ Դոնբասի իրական իրադարձությունների մասին Լուգանսկի կինեմատոգրաֆիստները «Ополченочка» («Աշխարհազորային կինը») գեղարվեստական ֆիլմն են նկարահանել: Նախագծին աջակցել է «Ռոսսոտրուդնիչեստվոն»։ Ֆիլմը նախատեսվում է թարգմանել վեց լեզուներով ու ցուցադրել արտերկրում գտնվող բոլոր «Ռուսական տներում»:
«Արևմտամետության» իմիտացիա և արյունալի անջատում անցյալից. Ի՞նչ է ստացել Ուկրաինան
«2019 թվականին թողարկեցինք «Ополченочка» ֆիլմը, որտեղ պատմել ենք այն մասին, թե ինչպես է հակամարտությունը սկսվել, ինչի համար է ոտքի ելել Դոնբասի ժողովուրդը, թե ինչու են մարդիկ զենք վերցրել։ Այդ պահին ուկրաինական քարոզչությունը հինգ գեղարվեստական ֆիլմ էր թողարկել։ Եվ յուրաքանչյուր կինոնկարում նկարագրվում է Ռուսաստանի ագրեսիան, իսկ դոնբասցիները ներկայացված են բութ վիժվածքների ու բարբարոսների կերպարով», - պատմում է «Լուգաֆիլմ» կինոստուդիայի ղեկավար Ռոման Ռազումը։
Նրա խոսքով՝ ուկրաինացի երիտասարդների մոտ հատուկ ատելություն են ձևավորում Դոնբասի բնակիչների նկատմամբ, նրանց որպես թշնամիների են ներկայացնում։
Այսօր ուկրաինական հասարակությունը պառակտված է, ընդգծում է RT international հեռուստաալիքի թղթակից Ռոման Կոսարևը, որը 2014 թվականից լուսաբանում է Դոնբասի ռազմական հակամարտությունը: Սակայն, ըստ նրա, հակառուսական տրամադրությունները չսատարող քաղաքացիները մեծամասնություն են կազմում։
Президент Украины Владимир Зеленский посетил позиции вооруженных сил вблизи линии соприкосновения в Донбассе (9 апреля 2021). Украина - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Նույն սխալը. ինչու Ուկրաինայի իշխանությունները կայունություն չեն կարողանում ապահովել
«Ցավոք, ուկրաինացիները, որոնք չեն պաշտպանում ռուսատյացությունը, հրապարակավ չեն արտահայտում իրենց տեսակետը։ Պատճառներից մեկը վախն է իրենց կյանքի ու ընտանիքի և սիրելիների անվտանգության համար; Իսկ նրանք, ովքեր համարձակվում են բարձրաձայնել իրենց դիրքորոշումը, Ազգային կորպուսի* ներկայացուցիչները նրանց տուն են գալիս և ստիպում են հրապարակային ներողություն խնդրել», - նկարագրում է իրավիճակը Կոսարևը։
Կոսարևը նշում է, որ ագրեսիվ փոքրամասնությունը քարոզում է ռուսատյացություն, սպանություններ, կոչ է անում Դոնբասը մաքրել ռուսներից, նույնիսկ նրանցից, ովքեր այնտեղ ծնվել ու մեծացել են:

Ուղղվածություն դեպի դեկոմունիզացիա

2014 թվականից հետո Ուկրաինայում հայտարարվեց, այսպես կոչված, «դեկոմունիզացիա», որն արագորեն վերածվեց խոշորագույն ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության արգելքի: Կոմունիստները ուկրաինական քաղաքականության մեջ միակն էին, որոնք մեղադրում էին իշխանությունը պետական հեղաշրջման, Դոնբասում քաղաքացիական պատերազմի ու Սահմանադրության խախտման մեջ:
Ուկրաինական դասեր հետխորհրդային տարածքի համար
«Ինչո՞ւ էին ընդդիմադիր լրատվամիջոցներում ջարդեր իրականացվում։ Ինչո՞ւ են տեղի ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների ծեծերը։ Ինչո՞ւ սպանվեց Օլես Բուզինան: Որովհետև Ուկրաինան ժողովրդավարական պետություն չէ։ Այն ժողովրդավարական է միայն թղթի վրա և խոսքերով, որոնք արտասանում են արևմտյան քաղաքական գործիչները։ Զարմանալի ոչինչ չկա այն բանում, որ Կոմունիստական կուսակցությունն արգելվել է։ Գուցե այն ներկայիս իշխանության համար ամենամեծ սպառնալիքը չէր, սակայն ներկայիս քաղաքական վերնախավի դավանած հակամոմունիզմի միտումների շրջանակում միանգամայն տրամաբանական է արգելել այդ կուսակցությանը», - ասում է Ինտեգրման հեռանկարների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռեկեդան։
Ավելի թարմ օրինակ է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկի հետապնդումը «պետական դավաճանության» ու «անջատողականների ֆինանսավորման» քաղաքական մեղադրանքներով: 2019 թվականի փետրվարին Մեդվեդչուկի դեմ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ նա հրապարակել է Դոնբասի ինքնավարության նոր խաղաղ առաջարկները։ Կուսակցության քաղխորհրդի նախագահի ծրագրի գլխավոր նպատակը Դոնբասը Ուկրաինայի կազմում ինքնավար մարզ դարձնելն էր՝ իր խորհրդարանով ու կառավարությունով։ Հենց դա էլ ուկրաինական իշխանությունը անջատողականության կոչ էր համարել։
Լրագրողները, որոնք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանում են ոչ պաշտոնական իշխանության դիրքերից, համացանցում ենթարկվում են հեյթերների հարձակումներին ու տարբեր հալածանքների՝ պետական մակարդակով:
* Ուկրաինական «Ազգային կորպուս» կուսակցությունը ստեղծվել է «Ազով» ազգային գումարտակի հիման վրա, որի դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել
Լրահոս
0