https://arm.sputniknews.ru/20210820/pek-kanxel-e-dexorayqi-aporini-nermutsman-hertakan-depq-28728408.html
ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի ապօրինի ներմուծման հերթական դեպքը
ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի ապօրինի ներմուծման հերթական դեպքը
Sputnik Արմենիա
Վ. Բ.-ն շահույթ ստանալու նպատակով զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի... 20.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-20T15:20+0400
2021-08-20T15:20+0400
2021-08-20T15:23+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
դեղ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ներմուծում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/14/28725559_0:0:1276:721_1920x0_80_0_0_9522d2ade996502d41a52cdc5cb144a5.jpg
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Հայտնում են ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Բ.-ն, հանդիսանալով Երևան քաղաքում գործող երկու դեղատան տնօրեն, 2021 թվականի փետրվարին առանց հատուկ թույլտվության, շահույթ ստանալու նպատակով զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով շուրջ 300 անուն դեղորայքների ներկրմամբ և Հայաստանում դրանց իրացմամբ:Այնուհետև որոշակի չափով գումարի վճարման խոստումով հիշյալ ապօրինի գործունեությանը վերջինս ներգրավել է իր մտերիմներին, որոնցից երկուսը իրենց կողմից վարվող բեռնատար ավտոմեքենայով Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել են նշված դեղորայքները և հանձնել Վ.Բ-ի տնօրինմանը, իսկ մյուս երկուսը զբաղվել են ապօրինի եղանակով ՀՀ ներկրված դեղորայքների պահեստավորմամբ և իրացմամբ:Թուրքական ապրանքը բերում՝ պիտակը փոխում են․ ՊԵԿ-ը նախազգուշացնում էՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների և ԱԱԾ ծառայողների համագործակցության արդյունքում հստակեցվել են պլանավորված հաջորդ խմբաքանակ դեղորայքի ներմուծման ժամկետները, և կանխվել է դեղորայքների՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծումը և հետագայում դրանց շրջանառությունը։Նախաքննությունը շարունակվում է:
https://arm.sputniknews.ru/20210813/pek-y-haytnaberel-e-maqsayin-hskoxutyunic-taqcvats-1-5-kg-voskya-zarder-28659623.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/14/28725559_63:0:1211:721_1920x0_80_0_0_9ae3e0bdd584aa4f0b6c0a146cb2f0b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , դեղ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ներմուծում
տեսանյութեր, մուլտիմեդիա , դեղ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ներմուծում
ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի ապօրինի ներմուծման հերթական դեպքը
15:20 20.08.2021 (Թարմացված է: 15:23 20.08.2021) Վ. Բ.-ն շահույթ ստանալու նպատակով զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով շուրջ 300 անուն դեղորայքների ներկրմամբ և Հայաստանում դրանց իրացմամբ:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Հայտնում են
ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Բ.-ն, հանդիսանալով Երևան քաղաքում գործող երկու դեղատան տնօրեն, 2021 թվականի փետրվարին առանց հատուկ թույլտվության, շահույթ ստանալու նպատակով զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով շուրջ 300 անուն դեղորայքների ներկրմամբ և Հայաստանում դրանց իրացմամբ:
Այնուհետև որոշակի չափով գումարի վճարման խոստումով հիշյալ ապօրինի գործունեությանը վերջինս ներգրավել է իր մտերիմներին, որոնցից երկուսը իրենց կողմից վարվող բեռնատար ավտոմեքենայով Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել են նշված դեղորայքները և հանձնել Վ.Բ-ի տնօրինմանը, իսկ մյուս երկուսը զբաղվել են ապօրինի եղանակով ՀՀ ներկրված դեղորայքների պահեստավորմամբ և իրացմամբ:
ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների և ԱԱԾ ծառայողների համագործակցության արդյունքում հստակեցվել են պլանավորված հաջորդ խմբաքանակ դեղորայքի ներմուծման ժամկետները, և կանխվել է դեղորայքների՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծումը և հետագայում դրանց շրջանառությունը։
Նախաքննությունը շարունակվում է: