https://arm.sputniknews.ru/20210818/unenq-tsragrer-jamketnern-iravasu-chem-nerkayacnel-gsh-peti-texakaly-sahmanneri-masin-28710187.html
Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասին
Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասին
Sputnik Արմենիա
Մեկնաբանելով ՊՆ Արշակ Կարապետյանի այն հայտարարությունը, թե ուժի գործադրմամբ ինչ-որ պահի մեր տարածքներն ազատելու ենք հակառակորդի ներկայությունից, գեներալ-մայորն... 18.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-18T19:07+0400
2021-08-18T19:07+0400
2021-08-18T19:15+0400
հայաստան
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սև լիճ
հհ զու գլխավոր շտաբ
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1b/27707566_0:33:1600:934_1920x0_80_0_0_14537f98f46855e7cb144b64d04403c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ–ում այսօր «Հայաստան» խմբակցության առաջարկով փակ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցած ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել դռնփակ հանդիպումից։«Ես ներկայացրի խմբակցությունների անդամներին՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ներկա դրությամբ։ Կարող եմ փաստել, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում ԶՈւ-երը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։ Հակառակորդը նույնպես ունի կորուստներ` ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այդ խնդիրը, որն առաջադրված է մեր ԶՈւ-երին՝ կատարելու ենք պատվով»,- ասել է Ասրյանը։Նրա գնահատմամբ` Ադրբեջանը, փորձում է տարբեր կերպ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Բայց դա նրան չի հաջողվում։Ասրյանը չի հերքել, որ Սյունիքում` Սև լճի տարածքում, հակառակորդը փորձել է մոտենալ ՀՀ մարտական դիրքին, բայց չի հասել այնպիսի հեռավորության, որ կարողանա ինչ-որ վնաս պատճառել։ «Մեր զինծառայողների մարտական ծառայության ճիշտ իրականացման պարագայում գիշերային ժամերին հաջողվել է հայտնաբերել հակառակորդին, կրակային ազդեցություն գործել, որի արդյունքում նա, տալով կորուստ, հետ է քաշվել»,– ասել է նա։Ադրբեջանցիների արձակած գնդակները հասել են Կութի տների տանիքներին. ինչ է պատմում գյուղապետըԱսրյանի խոսքով` հակառակորդը սադրիչ գործողությունների արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցել է միայն մայիսի 12-ին, երբ սկսել է Հայաստանի նկատմամբ սադրիչ գործողությունները։ Դրանից հետո, ըստ նրա, հակառակորդը ոչ մի հաջողություն չի արձանագրել։Ասրյանը չի բացառել, որ հակառակորդը սադրիչ գործողություններով կարող է նաև առաջխաղացման միտում չունենալ, այլ փորձել ստուգել, թե ինչպես է դրանց արձագանքում հայկական կողմը։Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունների մասին բացահայտ հայտարարությանը, Ասրյանն ասել է, որ Ալիևը կարող է հայտարարել ինչ կամենա, բայց դա իրականությանը չի համապատասխանում և խեղաթյուրված պատմություն է։ «Նրա հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, այլ ավելի են բարձրացնում մեր զգոնությունը։ Իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում պատրաստ ենք հետ մղելու նրա ցանկացած կազմակերպած, սադրիչ գործողությունը»,– ասել է ԳՇ պետի տեղակալը։Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այն հայտարարությունը, թե ուժի գործադրմամբ ինչ-որ պահի մեր տարածքներն ազատելու ենք հակառակորդի ներկայությունից, գեներալ-մայորն ասել է, որ նախարարի հայտարարությունը զինված ուժերի համար մարտական խնդիր է, և իրենք պլանավորում են այդ խնդրի իրականացումը։ «Ունենք համապատասխան ծրագրեր, իսկ ժամկետները ես իրավասու չեմ ներկայացնելու»,– ասել է նա։ՀՀ սահմանների շատ հատվածներ կհանձնվեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանըՀիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
https://arm.sputniknews.ru/20210818/inch-xndirneren-lucum-adrbejancinery-hh-sahmannerum-28709213.html
https://arm.sputniknews.ru/20210818/taracqneri-poxanakman-hartsov-hayastany-voreve-erkri-het-banakcutyunner-chi-varum-28706727.html
ադրբեջան
սև լիճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1b/27707566_0:0:1600:1200_1920x0_80_0_0_0bcbc7d69b23ab2d5c8e56e2f1af202a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սև լիճ, հհ զու գլխավոր շտաբ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սև լիճ, հհ զու գլխավոր շտաբ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասին
19:07 18.08.2021 (Թարմացված է: 19:15 18.08.2021) Մեկնաբանելով ՊՆ Արշակ Կարապետյանի այն հայտարարությունը, թե ուժի գործադրմամբ ինչ-որ պահի մեր տարածքներն ազատելու ենք հակառակորդի ներկայությունից, գեներալ-մայորն ասել է, որ նախարարի հայտարարությունը ԶՈւ–ի համար մարտական խնդիր է, և իրենք պլանավորում են դրա իրականացումը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ–ում այսօր «Հայաստան» խմբակցության առաջարկով փակ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցած ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել դռնփակ հանդիպումից։
«Ես ներկայացրի խմբակցությունների անդամներին՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ներկա դրությամբ։ Կարող եմ փաստել, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում ԶՈւ-երը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։ Հակառակորդը նույնպես ունի կորուստներ` ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այդ խնդիրը, որն առաջադրված է մեր ԶՈւ-երին՝ կատարելու ենք պատվով»,- ասել է Ասրյանը։
Նրա գնահատմամբ` Ադրբեջանը, փորձում է տարբեր կերպ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Բայց դա նրան չի հաջողվում։
Ասրյանը չի հերքել, որ Սյունիքում` Սև լճի տարածքում, հակառակորդը փորձել է մոտենալ ՀՀ մարտական դիրքին, բայց չի հասել այնպիսի հեռավորության, որ կարողանա ինչ-որ վնաս պատճառել։ «Մեր զինծառայողների մարտական ծառայության ճիշտ իրականացման պարագայում գիշերային ժամերին հաջողվել է հայտնաբերել հակառակորդին, կրակային ազդեցություն գործել, որի արդյունքում նա, տալով կորուստ,
հետ է քաշվել»,– ասել է նա։
Ասրյանի խոսքով` հակառակորդը սադրիչ գործողությունների արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցել է միայն մայիսի 12-ին, երբ սկսել է Հայաստանի նկատմամբ սադրիչ գործողությունները։ Դրանից հետո, ըստ նրա, հակառակորդը ոչ մի հաջողություն չի արձանագրել։
Ասրյանը չի բացառել, որ հակառակորդը սադրիչ գործողություններով կարող է նաև առաջխաղացման միտում չունենալ, այլ փորձել ստուգել, թե ինչպես է դրանց արձագանքում հայկական կողմը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունների մասին բացահայտ հայտարարությանը, Ասրյանն ասել է, որ Ալիևը կարող է հայտարարել ինչ կամենա, բայց դա իրականությանը չի համապատասխանում և խեղաթյուրված պատմություն է։ «Նրա հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, այլ ավելի են բարձրացնում մեր զգոնությունը։ Իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում պատրաստ ենք հետ մղելու նրա ցանկացած կազմակերպած, սադրիչ գործողությունը»,– ասել է ԳՇ պետի տեղակալը։
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այն
հայտարարությունը, թե ուժի գործադրմամբ ինչ-որ պահի մեր տարածքներն ազատելու ենք հակառակորդի ներկայությունից, գեներալ-մայորն ասել է, որ նախարարի հայտարարությունը զինված ուժերի համար մարտական խնդիր է, և իրենք պլանավորում են այդ խնդրի իրականացումը։ «Ունենք համապատասխան ծրագրեր, իսկ ժամկետները ես իրավասու չեմ ներկայացնելու»,– ասել է նա։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։