00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ խնդիրներ են լուծում ադրբեջանցիները ՀՀ սահմաններում. Կութ այցելած փորձագետի դիտարկումը

© Sputnik / Aram NersesyanАналитик центра "Орбели" Тарон Ованнисян в гостях радио Sputnik
Аналитик центра Орбели Тарон Ованнисян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Բաժանորդագրվել
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սահմանամերձ Կութ համայնք կատարած այցին, ադրբեջանական զինուժի կողմից գյուղի ուղղությամբ արձակած կրակահերթերին և ընդհանուր առմամբ սահմանային իրավիճակին։
Հովհաննիսյան. «Ադրբեջանցիներն ուզում են սահմանամերձ հայկական գյուղերում խուճապ ստեղծել»
Ադրբեջանցիները խնդիր ունեն սահմանամերձ հայկական բնակավայրերում ստեղծել խուճապային տրամադրություններ, հետևաբար փորձում են անընդհատ լարել իրավիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գեղարքունիքի Կութ համայնք այցելած փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ադրբեջանցիների խնդիրներից մեկը Հայաստանից զավթած տարածքներում ամրանալն է, երկրորդը` Հայաստանի բնակչությանը շարունակ լարված իրադրության մեջ պահելը։ 
Օգոստոսի 16–ին ադրբեջանցիները 18։40–22։30–ի ժամանակահատվածում կրակահերթեր էին արձակել Կութի ուղղությամբ։ Արձակված գնդակները, համայնքի ղեկավարի տեղեկացմամբ, հասել էին գյուղի որոշ տների տանիքներին։ 
Каска работника пожарной службы - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Երասխի հատվածում թշնամին սադրանքի է դիմել. հայկական կողմն ունի մեկ զոհ
«Եթե ուշադրություն դարձնենք, ապա նրանց սադրանքները վերջին շրջանում մեծամասամբ տեղի են ունենում այն վայրերում, որտեղ կան խաղաղ բնակավայրեր։ Մենք անընդհատ լսում ենք Կութի, Վերին Շորժայի, Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից  ագրեսիայի ու խախտումների մասին և շատ հազվադեպ կարող ենք լսել, օրինակ, Ալ լճերի հատվածում խախտումների մասին կամ այն բնակավայրերի, որոնք հեռու են տեղակայված։ Այսինքն` ադրբեջանցիների քայլերը հստակ ցույց են տալիս, որ նրանք փորձում են ագրեսիայի շնորհիվ լարվածություն մտցնել այն հատվածներում, որտեղ անմիջական հարևանությամբ կան խաղաղ բնակավայրեր, դաշտեր, որտեղ գյուղացիներն իրականացնում են սեզոնային աշխատանքներ»,– ասաց փորձագետը։
Հովհաննիսյանի փոխանցմամբ` մինչ օրս սահմանամերձ գյուղերի բնակիչների մեծ մասը, եթե ոչ բոլորը, շարունակում է մնալ և ապրել այնտեղ, իսկ հատկապես տղամարդիկ պատրաստ են օգնել տարածքների պաշտպանությունն ապահովելու հարցում, ինչը նկատելի է նրանց հետ անմիջական զրույցների ընթացքում։
Ըստ փորձագետի` երկարատև նման իրավիճակն այդուհանդերձ չի կարող բացասական ազդեցություն չունենալ բնակիչների վրա, հետևաբար խնդիրը պահանջում է շուտափույթ լուծում։ Ու քանի որ Ադրբեջանը հրաժարվում է հարցը քննարկել ու լուծել Հայաստանի հետ, ուստի մինչև ադրբեջանական զինուժի հետքաշումը կարող է որպես լուծում դիտարկվել ռուս սահմանապահների մշտական ներկայությունը սահմանային գոտիներում։    
Ադրբեջանը մոտ 5 ժամ կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
ՀՀ սահմանների շատ հատվածներ կհանձնվեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանը
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Լրահոս
0