https://arm.sputniknews.ru/20210818/taracqneri-poxanakman-hartsov-hayastany-voreve-erkri-het-banakcutyunner-chi-varum-28706727.html
Տարածքների փոխանակման հարցով Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում. ԱԳՆ
Տարածքների փոխանակման հարցով Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Տավուշում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացի հետ կապված «Հետքը» հարցում է ուղարկել ԱԳՆ։ 18.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-18T13:37+0400
2021-08-18T13:37+0400
2021-08-18T13:40+0400
հայաստան
տավուշ
գյուղ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ադրբեջան
սահմանապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26790855_0:84:1601:984_1920x0_80_0_0_2c9a8031af42a123636bdced6adf602c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Տարածքների փոխանակման հարցով Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում։ «Հետք» պարբերականի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հարցման շարժառիթը Տավուշի մարզում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացն է եղել։«Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր համագործակցության տարբեր ուղղություններով ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա»,–ասել են գերատեսչությունից։ Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանի ապօրինի խախտման փաստով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պարբերականին ասել են, որ տվյալ պահին դեռևս չի դիտարկվում այդ տարբերակը։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանը պարբերաբար Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ կատարվող ոտնձգությունների վերաբերյալ։ «Ես չեմ նշել Տավուշի ադրբեջանական հողերի մասին միայն». նախկին մարզպետը պարզաբանեց իր ասածըՀիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ, իսկ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրել։Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ։Ադրբեջանը ցանկանում է վիժեցնել ապաշրջափակման գործընթացը. ՀՀ արտգործնախարարությունՇինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուս սահմանապահները սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ևս ուղեկալներ կտեղադրեն, իսկ Ազատամուտ գյուղում ռուսները գտնվում են օգոստոսի 5-ից։
https://arm.sputniknews.ru/20210809/ynduneli-che-ishxox-xmbakcutyan-patgamavory-tavushi-anklavneri-handzman-masin-28609503.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26790855_88:0:1511:1067_1920x0_80_0_0_4239a3775fe8d8662ce63028b275374d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տավուշ, գյուղ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ադրբեջան, սահմանապահ
հայաստան, տավուշ, գյուղ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ադրբեջան, սահմանապահ
Տարածքների փոխանակման հարցով Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում. ԱԳՆ
13:37 18.08.2021 (Թարմացված է: 13:40 18.08.2021) Տավուշում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացի հետ կապված «Հետքը» հարցում է ուղարկել ԱԳՆ։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Տարածքների փոխանակման հարցով Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում։
«Հետք» պարբերականի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հարցման շարժառիթը Տավուշի մարզում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացն է եղել։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր համագործակցության տարբեր ուղղություններով ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա»,–ասել են գերատեսչությունից։
Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանի ապօրինի խախտման փաստով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պարբերականին ասել են, որ տվյալ պահին դեռևս չի դիտարկվում այդ տարբերակը։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանը պարբերաբար Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ կատարվող ոտնձգությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ, իսկ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրել։
Նույն օրը ՀՀ պաշտպանության
նախարարությունը հայտնեց, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ։
Շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուս սահմանապահները սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ևս ուղեկալներ կտեղադրեն, իսկ Ազատամուտ գյուղում ռուսները գտնվում են օգոստոսի 5-ից։